Առողջություն 11:56 25/02/2020 Հայաստան

Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք

Ի՞նչ է  կորոնավիրուսը և ի՞նչ ճանապարհով է այն փոխանցվում.  168.am-ի հարցին պատասխանել է վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը։

-Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային տարբերակով, այն փոքր ՌՆԹ վիրուս է։ Մինչև կորոնավիրուսի այս նոր տեսակը, արդեն հայտնի էին կորոնավիրուսի 6 այլ տեսակներ, որոնք մարդուն էին վարակում։ Իսկ ընդհանրապես կորոնավիրուսները շատ-շատ են, կան բազմաթիվ այլ կորոնավիրուսներ, որոնք վարակում են ուղտերին, այլ կաթնասուններին, թռչուններին։

Իսկ սա՝ նոր կորոնավիրուսը 7-րդ կորոնավիրուսն է, որ վարակում է մարդկանց։

Առաջին լուրջ կորոնավիրուսը, որ վարակում էր մարդկանց, բացահայտվել է 2000-ականների սկզբին, «սարս» է կոչվում։ Այն ժամանակ մեկ տարվա ընթացքում վարակվածների մոտավորապես 10 տոկոսը մահացան։ Հետո 2012-2013 թթ. երկրորդ կորոնավիրուսը բացահայտվեց, կոչվում էր «մերս», էլ ավելի բարձր մահացության  հանգեցրեց՝ մինչև 40 տոկոս։ Սա առաջինը Սաուդյան Արաբիայի շրջանում էին բացահայտել և ապացուցվել էր, որ առաջին մարդիկ ուղտերից էին վարակվել։

Ըստ էության, սա երրորդ կորոնավիրուսն է, որն ունի բարձր մահացության աստիճան՝ 2.5-3 տոկոս։

-Կարո՞ղ է վիրուսը սննդի, մասնավորապես՝ բանանի միջոցով տարածվել։

-Ոչ։ Շատ կարևոր է իմանալ, որ կորոնավիրուսները միջավայրում բավականին անկայուն են, այսինքն՝ օրգանիզմից դուրս նրանց կյանքի տևողությունը և կայունությունը շատ սահմանափակ է։ Որևէ բուսական սննդի, մրգի կամ բանջարեղենի միջոցով որևէ պաշտոնական դեպք չի գրանցվել, և հավանականությունն էլ շատ փոքր է, որ կփոխանցվի։
Այս վիրուսի համար շատ մոտ կոնտակտն էլ է տարածման նախապայման։ Դրա համար էլ, կորոնավիրուսով վարակվելու դեպքերն ավելի շատ տարածվում են հիվանդանոցներում։

-Հնարավո՞ր է, որ վիրուսը տարածվի կոյուղագծերից, քանի որ Հուբեյում նաև այդ վարկածն է շրջանառվում։

-Տեսականորեն հնարավոր է, կան վիրուսներ, որոնք կոյուղաջրերի միջոցով կարող են փոխանցվել։ Կարող է սա վիրուսի տարածման տարբերակներից մեկը լինել, ավելի զգուշավոր լինելը չի խանգարի։

-Իսկ որո՞նք են կորոնավիրուսի և գրիպի նմանություններն ու տարբերությունները։

-Հիմնական 2 նմանություն կա. առաջին, 2 հիվանդություններն էլ օդակաթիլային ճանապարհով են տարածվում, երկրորդ՝ նույն ախտանշաններն ունեն։ Եթե մարդը գրիպի վիրուսով է վարակվում, հիմնական կլինիկական դրսևորումներն են՝ ջերմություն, հազ, թուլություն։ Նույն սիպտոմներն են կորոնավիրուսի դեպքում։ Սա, իհարկե, լուրջ դժվարություն է առաջացնում տարբերակելու համար՝ արդյոք մարդը գրիպով է վարակված, թե կորոնավիրուսով։
Բայց սեզոնային գրիպի դեպքում մահացության աստիճանը չափազանց ցածր է, մոտավորապես՝ 0.2 տոկոս։ Կորոնավիրուսի դեպքում մահացության աստիճանը 2.5-3 տոկոսի է հասնում։ Հետևաբար, ճիշտ չէ ասել, որ կորոնավիրուսը գրիպի նման է, և պետք չէ մտահոգվել։

-Ինչպես հասարակ քաղաքացին կարող է տարբերակել՝ իր մոտ սովորական գրիպ է, թե կորոնավիրուս։

-Ոչ մի կերպ չի կարող տարբերակել։ Տարբերակման միակ ճշգրիտ մեթոդը դիագնոստիկ մեթոդն է։ Եթե մարդու մոտ կան գրիպի ախտանշաններ, և նա հնարավոր պոտենցիալ վտանգ է տեսնում կորոնավիրուսով վարակված լինելու, իհարկե, պետք է այցելի հիվանդանոց։ Միայն այդ պարագայում է հնարավոր անել դիագնոստիկա և տեսնել՝ արդյոք սա սովորական գրիպ է, թե՞ կորոնավիրուս։

-Չինաստանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին, դա կարո՞ղ է իրավիճակը փոխել։

-Իրավիճակը կարող է փոխել, որովհետև կանխարգելելը շատ ավելի լավ է, քան բուժելը կամ կարանտինային ռեժիմ մտցնելը։ Բայց պետք է հասկանալ, որ պատվաստանյութերը որոշակի ժամանակում են միայն արդյունավետ, դրանից հետո իրենց արդյունավետությունը նվազում է։ Բայց էս փուլում պատվաստանյութ օգտագործելը միանշանակ կարող է դրական ազդել։

-Իրանում ևս գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր, կա 12 մահ։ Հայաստանը փակել է Իրանի հետ ցամաքային և օդային սահմանները։ Բացի այդ է՞լ  ինչ պետք է անել։

-Էն, որ 50 վարակվողից 12-ը մահացել է, խոսում է այն մասին, որ այնտեղ իրավիճակը շատ ավելի բարդ է։ Այսինքն՝ շատ հավանական է, որ Իրանում վարակվածների թիվը շատ ավելի մեծ է, քան հրապարակված թվերը։ Որովհետև անհասկանալի է՝ ինչպես կարող է միայն Իրանում մահացության աստիճանը լինել 20 տոկոս, իսկ մնացած երկրներում 2-3 տոկոս։
Սահմանային հսկումը պետք է շատ ավելի մեծացնել։ Դա ինչ-որ չափով կարող է նվազեցնել եղած ռիսկերը, իսկ եթե ՀՀ քաղաքացիները միջանկյալ երկրներից գա՞ն։ Ո՞նց է հսկվելու այդ ամբողջ տեղաշարժը։ Սահմանի փակումը ռեալ չի բացառում Իրանից եկող մարդկանց մուտքը Հայասան։

-Իսկ խնդի՞ր չէ, որ բեռնափոխադրման միջոցները կարող են ազատ մուտք գործել ՀՀ։

-Ախտահանիչների մի ամբողջ փունջ կա, որ կարելի է օգտագործել և մեքենաների և վարորդների դեպքում։ Ուղղակի պետք է շատ լուրջ հսկողության տակ պահել իրենց, իսկ թե որքանով դա կիրականացնեն, ցույց կտա ժամանակը։ Հիմնականում ջերմությունն են չափում, ինչը, կարծում եմ ոչ այդքան արդյունավետ քայլ է, որովհետև կարևոր է իմանալ, կորովավիրուսի դեպքում 2 շաբաթ վիրուսը կարող է լինել օրգանիզմում, բայց որևէ ախտանիշ չլինի։ Այդ ընթացքում մարդը վիրուսը կտարածի, իսկ ջերմություն չափելն արդյունավետություն չի ունենա։
Այստեղ այլ խնդիր կա՝ որքանո՞վ է մեր երկիրը պատրաստ որևէ համաճարակի։ Անկախ նրանից կլինի կորոնավիրուս թե մեկ այլ վիրուս, Հայաստանը մեկուսացված չէ աշխարհից, և նման բարդ աշխարհաքաղաքական վիճակում լինելով չպետք է բացառել, որ հնարավոր է նաև արհեստածին այնպիսի իրավիճակներ, երբ ուղղակի Հայաստանում հայտնվեն որոշակի վիրուսներ։

-Իսկ որքանո՞վ ենք պատրաստ։

-Այդ պատասխանը ես չունեմ, ինձ մոտ կան մտավախություններ, որ ոչ անհրաժեշտ չափով ենք պատրաստ։

-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները կորոնավիրուսն ախտորոշելու համար։

-Ախտորոշումը մի բան է, արտակարգ իրավիճակներում գործելն՝ այլ բան։ Ախտորոշման համար պետք են որոշակի սարքեր և մասնագետներ, որոնք կան։ Իմ հարցն այլ է, եթե լինի համաճարակային իրավիճակ, որքանով են մեր հիվանդանոցները պատրաստ ընդունելու և մեկուսացնելու մարդկանց։ Բացի տեխնիկական հագեցվածությունից, բժիշկները պետք է նաև պատրաստ լինեն նման հիվանդների հետ աշխատելու։ Մարդկանց չպետք է մեկուսացնել 4 պատերի մեջ, դա բանտ չի, որ դռները 2 կողմից փակեն, կամ անցքով ուտելիք տան և վերցնեն։ Դրանք լուրջ բժշկական սարքավորումներ, լուրջ օդափոխման համակարգ պահանջող մեկուսարաններ են։ Արդյո՞ք մենք դրան պատրաստ ենք. հարցի պատասխանը պետք է տան պատկան մարմինները։ Եվ եթե չունենք, ի՞նչ է արվում մինիմալ պայմաններ ապահովելու համար։
Բացի այդ, անձը մեկ օրում կարող է 3 հոգու կորոնավիրուսով վարակել։ Իսկ Հայաստանում ընդհանուր դիմակներ կրելու մշակույթ չկա, մարդիկ սովոր չեն համաճարակային իրավիճակների։

-Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ Հայաստանում չկա որևէ գիտական լաբորատորիա, որն զբաղվում է մարդու վիրուսներով։ Սա ի՞նչ վտանգեր է պարունակում։

-Հայաստանում վիրուսաբաններ և վիրուսաբանությամբ զբաղվող գիտական խմբեր չկան։ Կա 2 լաբորատորիա, որ զբաղվում է կենդանիների վիրուսներով։ Բայց չկան գիտնականներ, որոնք զբաղվում են մարդու վիրուսներով, չկան մասնագետներ, որ այս վիճակներում կարող են ճիշտ ինֆորմացիա տրամադրել։ Միայն  վիրուսաբանը կարող է իմանալ՝ ինչ է կենսաանվտանգությունը, ինչպես պետք է բժիշկներն իրենց պահեն, որպեսզի առաջինն իրենք չվարակվեն։

Կորոնավիրուսի տարածման ալիքից հետո մենք սկսել ենէ տեսական աշխատանք տանել մարդու կորոնավիրուսների հետ կապված։ Այսինքն՝ որոշակի կանխորոշման մոդելներ ենք օգտագործում հասկանալու համար մարդու կորոնավիրուսի սպիտակցուցների կառուցվածքային յուրահատկությունները։  Սա էլ նոր թեմա է, որ 2 շաբաթ առաջ ենք սկսել։

-Իսկ հակավիրուսային դեղամիջոցներ կա՞ն կորոնավիրուսի համար։

-Մարդու կորոնավիրուսի դեպքում ոչ մի հակավիրուսային դեղամիջոց չկա։ Բայց կան որոշակի թեկնածու դեղամիջոցներ, որոք այլ ՌՆԹ վիրուսների դեպքում արդյունավետ են։ Խորհուրդ է տրվում գոնե դրանք օգտագործել էս էտապում, որ կարողանան էս էտապում մարդկանց բուժել։ 

-Իսկ Հայաստանում կա՞ն այդ դեղամիջոցները։

-Դրանք փակ դեղամիջոցներ չեն, և եթե անգամ Հայաստանում չկան, կարելի է շատ արագ ներկրել։  Էդ առումով չեմ կարծում խնդիր կլինի, ավելի կարևոր խնդիր է՝ որքանով այդ դեղամիջոցները օգտակար կլինի։

-Քանի դեռ Հայաստանում  կորոնավիրուսի տարածման դեպք չկա, ի՞նչ խորհուրդ կտաք անել մարդկանց։

-Առաջին հերթին պետք է փորձել տաք և խոնավ պահել շնչուղիները, որովհետև էդ միջավայրը ցանկացած սուր շնչառական վարակ հարուցող վիրուսի համար անցանկալի է։ Կան հատուկ գելեր, որոնցով կարելի է շնչուղիները ծածկել։ Երկրորդ, պետք է օգտագործել դիմակներ։ Երրորդ, եթե մարդու մոտ կան գրիպի ախտանշաններ, նա պետք է խուսափի մարկաշատ վայրերում լինելուց։ Բացի այդ, պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել, ավելի ճիշտ է դիմել բժշկի։

Եվ իհարկե, եթե լինի իրավիճակ, որ Հայաստան ժամանի այդ վիրուսը, պետք է քայլեր նախաձեռնել, որպեսզի դպրոցներն ու մանկապարտեզները փակվեն։ Պետք է մաքսիմալ քչացվի մարդկանց միջև ուղիղ կոնտակտները։

Բայց քանի չկա պաշտոնական հաղորդագրություն, որ Հայաստանում կա կորոնավիրուս, պետք չէ խուճապի մեջ ընկնել, պետք է հաճախել դպրոց, մանկապարտեզ, աշխատանքի։

Ես խորհուրդ կտամ դպրոցներում դասասենյակները խոնավեցնել, դա կլինի կանխարգելման պրիմիտիվ քայլ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}