Հայաստանի մի քանի ճանապարհներին սաստիկ բուք է ու տեսանելիության բացակայություն
Փետրվարի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թալինի, Աշոցքի, Անիի, Ախուրյանի, Բաղրամյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ապարանի, Սպիտակի, Տավուշի, Ստեփանավանի, Ճամբարակի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին անձրև։ Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Տեղեկացնում է ՏԿԵՆ։
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Տիգրանաշենի ոլորանները՝ Երասխից միչև Լուսաշողի խաչմերուկ փակ է։ Քեթիի լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է։ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածը դժվարանացանելի է, բքի և անբավարար տեսանելիության(2-3 մ) պատճառով։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է։
Սաստիկ բքի և առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ