Իրավապաշտպան. Անպատկերացնելի բաներ են տեղի ունենում Հայաստան աշխարհում
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, անդրադառնալով «այո»-ի լոգոյի շուրջ ստեղծված իրավիճակին, գրում է.
«Անպատկերացնելի բաներ են տեղի ունենում Հայաստան աշխարհում։ «ԱՅՈ»-ի լոգոյի միցույթ է հայտարարվում։ Մարդիկ մասնակցում են մրցույթին։ Բացահայտվում է, որ հաղթող մասնակիցը գրագողություն է կատարել։ Գրագողին անարգանքի սյունին չեն գամում։
Ոչինչ։ Կարող է բարի են, թող չգամեն։ Բայց անպատկերացնելին այն է, որ մրցույթի համար նախատեսված մրցանակը բաժանվում է երեք մարդու միջեւ, ովքեր ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ հայտարարված մրցույթին։ Մասնակցելու ծրագիր ու միտք էլ չեն ունեցել։ Կարող է նույնիսկ «ԱՅՈ»-ի կողմնակից էլ չեն։ Պատկերացնու՞մ եք, մրցույթ, որտեղ հաղթող են ճանաչվում մրցույթին չմասնակցած մարդիկ։ Խեղճ մասնակիցներ։
Իսկ վերջերս մի հայտնի լրագրող ինձ հարցնում էր, թե ինչու ես չդիմեցի Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում ընդգրկվելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- «Garօօn». 1991 թ. «Երեկոյան Երևան»-ում տեղ գտած նկարազարդման գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր
- «Այո»-ի տարբերանշան. Գումարը կբաշխվի բնօրինակը ստեղծողների միջև
- Հայտնի է` ով է 1991–ի «Այո»–ի նկարի հեղինակը
- 2020 թվականը գողանում է 1991 թվականի «այո»-ն երեք միլիոնով