Կապան քաղաքում քարաթափման վտանգը վերացվել է
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող թունելի հարակից ժայռերից կա քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻ նախարարությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թունելի վերևի մասում կան կախված քարեր (մոտ 1 խմ ծավալով), որոնք վտանգ են ներկայացնում հարակից անցնող գազատար խողովակի և երթևկող ավտոմեքենաների համար:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել քարաթափման աշխատանքներ (մոտ 7 խմ քար): Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից կատարվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ: