Հայաստանը Լոնդոնում միասնական տաղավարով կմասնակցի «AI & Big data EXPO» ցուցահանդեսին
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրավիրում է ընկերություններին մասնակցելու ս․թ․ մարտի 17-18 Լոնդոնում անցկացվելիք «AI & Big data EXPO» միջազգային ցուցահանդեսին:
Նախարարությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում ընդգրկված ընկերությունները հեղինակավոր այս ցուցահանդեսին Հայաստանը կներկայացնեն «Armenia» միասնական տաղավարով։
Հայաստանյան ընկերություններին հնարավորություն է ընձեռվում միասնական տաղավարի շրջանակներում ներկայացնելու իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները, ձեռք բերելու նոր գործընկերներ, ընդլայնելու իրացման ու գործակցության շուկաները:
Ցուցահանդեսին մասնակցելու հայտ ներկայացրած և ընտրված ընկերությունների ներկայացուցիչների գիշերակացը (3 գիշեր) և տաղավարում ներկայացվածությունը կհոգա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Մասնակից ընկերությունների ընտրության չափորոշիչները ներկայացված են նախարարության կայքում:
Հայտադիմումի լրացման վերջնաժամկետն է մարտի 1-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին