«Գյուղերը դատարկվում են, պարոն Փաշինյան»
Կառավարության շենքի դիմաց Երևանի ու Հայաստանի տարբեր շրջաններից բողոքող քաղաքացիների թվում է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղից մի բնակիչ, ցանկանում է հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ:
«Բողոքում ենք, հարցեր ունենք, կառավարությունը ամեն մեկիս պետք է լսի»,- լրագրողներին ասաց Ջաջուռի բնակիչ Սահակ Շիրոյանը:
Նա նշեց, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վերմշյանը որոշում է հանել գյուղերում տները քանդել, վաուչեր են տվել:
«Քարաշեն տունը քանդում են, մենք չենք ուզում գյուղից հեռանալ: Որոշում են կայացրել ՝ 60 տոկոս վաուչերը տալիս են, 40 տոկոսը տունը քանդելուց հետո: Բայց քարաշեն շենքեր կան, գյուղացին չի ուզում քանդել, ուզում է մնալ գյուղում: Գյուղացին ուզում է գումարը տան իրեն, ինքը մնա գյուղում, տունը նորոգի ու ապրի: Գյուղերը դատակկվում են, մարդը գնում է քաղաք, տուն է առնում:
Գյուղերը դատարկվում են, պարոն Փաշինյան: Հանձնաժողով ստեղծեք, գան, նայեն, ժողովրդի պահանջը բավարարեն»,- ասաց Ս. Շիրոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գյուղական փոքր, քիչ աշակերտ ունեցող դպրոցների քանի՞ ուսուցիչ է դառնալու գործազուրկ
- Կիրականացվեն գյուղական տուրիզմի զարգացման նոր ծրագրեր
- Գյուղական փոքր դպրոցները կրթամշակութային կենտրոնների պետք է վերածել. նախարար
- Գյուղական դպրոցների մասին պատմությունների շարքն՝ առանց մեկնաբանության, «խոսող» լուսանկարներով
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին