Սամսոնյանի հիշեցումը Փաշինյանին՝ եկամտաբեր ընդդիմադիր լինելու մասին
ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը վարչապետ Նիկոլ Փասշինյանին հրապարակային հիշեցում է արել։
Ֆեյսբուքյան իր էջում պատգամավորը գրել է.
«Հարգարժա´ն պարոն վարչապետ,
երբ Ձեզ դիմադրող ինչ-որ մարդկանց հորդորում եք զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ` շեշտելով, որ դա եկամտաբեր է, նախ և առաջ հիշեք, որ դուք մինչև իշխանության հասնելը ընդդիմադրի երկար ճանապարհ եք անցել և երկրորդ` հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ` որպես ժողովրդավարության ինստիտուտ: Անզգուշորեն (կամ զգուշորեն) մի խեղաթյուրեք դրա էությունը` օգտագործելով Ձեր հեղինակությունը:
Շնորհակալություն»։