Իրավունք 12:00 27/02/2020 Հայաստան

Էլինար Վարդանյան. Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն իր հերթական հոդվածում գրում է.

«2019թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ նախագահը, անտեսելով Սահմանադրության պահպանման իր լիազորությունը, ստանձնելով պասիվ դիտորդի դեր, ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման տխրահռչակ օրենքը:
Օրենքի գործողության ժամկետ էր սահմանված երկու ամիսը, և փաստացի այսօր այն արդեն լրանում է՝ մինչև ժամը 18-00։ Օրենքում առկա իրավական և բարոյական խնդիրներին մենք բազմիցս ենք անդրադարձել։ Եվ թեև Սահմանադրության կոպիտ խախտումներով ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի համապատկերին այս հարցը ստվերվել է, այնուհանդերձ չենք կարող չարձանագրել, որ ՍԴ դատավորները, որոնց վրա տարածվում էր օրենքը և որոնցից այսօրվա իշխանությունները փորձում են ամեն գնով ազատվել, փաստեցին իրենց բարձր պրոֆեսիանալիզմը, ըստ էության՝ չփոխանակեցին իրենց մասնագիտական բարոյականությունը առաջարկվող «կաշառքի» հետ։ Նրանք իսկական քաղաքացիներ են. հենց նման պայմաններում է կայանում քաղաքացին՝ որպես ինստիտուտ։

Այսօրվա իշխանության ներկայացուցիչներից շատերը դժվար կհասկանան այս քայլը, քանի որ նրանք բարձրաձայն խոսում են իրավական պետության մասին, սակայն մասնակցում են ամեն գնով ՍԴ դատավորներից ազատվելու հակաիրավական, հակասահմանադրական գործընթացին, իսկ որպես «երազած» դատական համակարգ պատկերացնում են յուրայիններով համալրված և կցորդ դատարանը։

Այսօր կարող ենք արձանագրել, որ ՍԴ դատավորներից յուրաքանչյուրի վարքագիծը սահմանադրական արդարադատությանը պատվով ծառայելու օրինակ կարող է լինել։ Վարքագիծ, որը զերծ էր ավելորդ աղմուկից և պաթոսից։ Բարեբախտաբար, հանրության բավականին լայն շրջանակներ պաշտպանեցին նրանց դիրքորոշումը՝ ստեղծելով արդյունավետ հանրային վահան՝ այսօրվա հակաօրինական միջավայրում։

Բայց առջևում ՍԴ դատավորներին սպասում է նոր փորձություն։ Առաջիկա ամսվա ընթացքում նրանք արժանանալու են էժան հռետորաբանության, ասվելու են բաներ, որոնք սովորաբար հրապարակային գործիչներն իրենց թույլ չեն տալիս։ Հերթական անգամ թիրախավորվելու են ՍԴ դատավորները, պարզվելու է, որ Սահամանադրական դատարանը «ուղիղ և սարսափելի սպառնալիք է ժողովրդավարության համար և այսպիսի Սահմանադրական դատարանը ձեւավորվել է Հայաստանում ժողովրդավարության զարգացում թույլ չտալու համար», և որ շուտով ՍԴ-ն ազատելու է բոլոր կոռուպցիոներներին։ Թշնամի են հռչակվելու բոլոր նրանք, ովքեր չեն կիսում հանրաքվեի միջոցով ՍԴ դատավորներից ազատվելու «փայլուն» գաղափարը։
Հանրաքվեն վերածվելու է թշնամանքի քարոզի, արմատական պառակտման, պետականության հետ ոչ մի կապ չունեցող միջոցառման, իսկ երկիրը ներսից քայքայելու վնասն անհետևանք չի մնալու. այն կարող է երկար և ավերիչ ազդեցություն ունենալ։

Հանրաքվեի օրն էլ կանցնի, բայց նստվածքը մնալու է։  Մեր պետությունը հայտնվելու է միջազգային կառույցների թիրախում, իսկ մի փուլ հետո սկսվելու է նաև իրավական գործընթաց։ Միջազգային կառույցների՝ արդեն իսկ եղած արձագանքներին հաջորդելու են ավելի կոշտ արձագանքներ, իսկ հանրաքվեի սահմանադրականությունը դառնալու է իրավապահների քննության առարկա։

Եվ վերջում կմնա էլի միջազգային կառույցների անաչառությունը կասկածի տակ դնելու, այդ կառույցներից պատասխան պահանջելու, տարբեր մանիպուլյացիաների դիմելու, ձևակերպումները բոլորովին այլ ենթատեքստով ներկայացնելու, առավել անցանկալի դրույթները «մոռանալու» և հանրությունից թաքցնելու գործելաոճը, սակայն դրանից, մեծ հաշվով, շատ բան չի փոխվի։

Ամփոփելով՝ մեկ անգամ ևս գնահատենք բոլոր այն դատավորների կեցվածքը, որոնք զգացին պահի լրջությունը և կարողացան չտրվել հեշտ լուծման գնալու գայթակղությանը։ Սահմանադրական դատարանի դատավորը, մեծ հաշվով, պետք է կարողանա իրողությունները դիտարկել «ժամանակից դուրս», և նրանք վարվեցին հենց այդպես»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:00
Հայաստանը միացել է Թուրքիայի դեմ Եվրամիության պատժամիջոցներին
Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան և Իսլանդիան միացել են Թուրքիայի դեմ Եվրամիության պատժամիջոցներին՝ կապված Կիպրոսի...
Աղբյուր` Panorama.am
15:50
Արցախի ԿԸՀ նախագահ. Առանձնահատկություններն այս ոչ ստանդարտ իրավիճակում դառնալու է պատկան մարմինների քննարկման թեման
Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 9 դիմում-բողոք, դատախազությունը ստացել է 44 հաղորդում, ՄԻՊ-ի մոտ արձանագրվել է 12 դեպք,...
Աղբյուր` Panorama.am
15:44
Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը
Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն արդեն հայտարարեց՝ Արցախում կկայանան նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։...
Աղբյուր` Panorama.am
15:36
Համաճարակի պատճառով միլիոնավոր մարդիկ Եվրոպայում կորցրել են աշխատանքը
Արհմիությունների եվրոպական կոնֆեդերացիայի տվյալներով, վերջին երկու շաբաթվա ընթացքում Եվրոպայում առնվազն մեկ միլիոն մարդ կորցրել է իր աշխատանքը:...
Աղբյուր` Panorama.am
15:27
Պետդուման օրենք է ընդունել վարկային արձակուրդների մասին
 Պետդուման ՌԴ նախագահի հանձնարարականով երրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունվել է «Քաղաքացիներին, անհատ ձեռներեցներին և փոքր և միջին...
Աղբյուր` Panorama.am
15:16
ՀԱԷԿ-ում ձեռնարկվում են սանիտարա-կանխարգելիչ անհրաժեշտ բոլոր միջոցները
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված Հայաստանում ստեղծված իրավիճակը, Հայկական ատոմակայանի ղեկավարությունը ձեռնարկում է հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
15:10
Գերմանիայում թուրքական մի ընտանիքի «կորոնավիրուսով» նամակ են ուղարկել
Գերմանիայի Համբուրգ երկրամասում անհայտ անձինք սպառնալից նամակ են ուղարկել տեղաբնակ մի թուրքական ընտանիքի։ Նշվում է, որ ծրարը գցել են 28-ամյա...
Աղբյուր` Panorama.am
15:02
«Այս պահին, բոլոր աջակցության ծրագրերը միտված են բիզնեսներին լիկվիդայնության բարձիկ նետելուն». Էկոնոմիկայի փոխնախարար
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր ահազանգ հնչեց, որ բանկերը մարզերում  գյուղոլորտի համար վարկեն չեն տրամադրում:...
Աղբյուր` Panorama.am
15:00
Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը 3036 է. Gazeta.ru
Իրանում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 3036 մարդ: Այս մասին IRINN հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
14:55
Պուտինը հեռակա կարգով է աշխատում
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը նախազգուշական միջոցներ է ձեռնարկում կորոնավիրուսային...
Աղբյուր` Panorama.am
14:51
Գլխավոր դատախազություն. Խախտվել են բնակելի թաղամասի կառուցման գործընթացում շինարարական նորմերի պահանջները
Առերևույթ պաշտոնեական կեղծիքների և լիազորությունների չարաշահմամբ
Աղբյուր` Panorama.am
14:47
Արցախի Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ
Արցախի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 104 հազար 350 մարդուց քվեարկությանը մասնակցել է 76 հազար 712...
Աղբյուր` Panorama.am
14:44
Հայտարարվել է ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի...
Աղբյուր` Panorama.am
14:38
Նախարարության ուշացած կոչը՝ ձեռնոցներն ու դիմակները մի նետեք չնախատեսված վայրերում
Կորոնավիորւսի տարածման առաջին օրերից Հայաստանում քաղաքացիներն ավելի իրավագիտակից ու պատասխանատու գտնվեցին, լուսանկարեցին փողոցներում, այս ու այն...
Աղբյուր` Panorama.am
14:25
Նաիրա Զոհրաբյան. Մեզ տեղազննելու նախագիծը որևէ կապ չունի կորոնավիրուսի կանխարգելման հետ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Ու մեկը հանկարծ չասի, թե սա պոպուլիզմ ա, աչոկ ենք հավաքում կամ`սրանք եզակի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է
«Միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ անի` թատրոնն է: Թատրոնն ամեն ինչ է` մեկ դաժան ու սոսկալի, մեկ` տոն»:
Աղբյուր` Panorama.am
14:13
Արցախի ԿԸՀ նախագահ. Կանցկացվի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ
Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 104 հազար 348 մարդուց քվեարկությանը մասնակցել է 76 728 մարդ կամ...
Աղբյուր` Panorama.am
14:07
Բելգիայում կորոնավիրուսից մահերի թիվը գերազանցել է 800-ը. Ria.ru
Ըստ Առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբի, անցած օրվա ընթացքում Բելգիայում կորոնավիրուսից մահերի թիվն աճել է 123-ով և հասել 828-ի,...
Աղբյուր` Panorama.am
13:57
Մեծ Բրիտանիայի համար նախատեսված կորոնավիրոսի թեստերի վրա հայտնաբերվել են կորոնավիրուսի հետքեր. The Daily Telegraph
Մեծ Բրիտանիայում բնակչության զանգվածային թեստավորման ձգձգումը մասամբ պայմանավորված է նրանով, որ երկրում ստացված թեստերի բաղադրիչի վրա...
Աղբյուր` Panorama.am
13:46
Մոսկվայում 29 երեխա հիվանդացել է COVID-19-ով․ Gazeta
COVID-19 վարակը  հաստատվել է Ռուսաստանի մայրաքաղաքում 29 երեխաների մոտ, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Այս մասին, ինչպես գրում...
Աղբյուր` Panorama.am
13:44
«Գազպրոմ Արմենիա»-ն հանձնաժողովին առաջարկում է բարձրացնել գազի գինը
Մինչ հայաստանցի տարբեր պաշտոնյաներ բարձրաձայնում են գազի սակագնի իջեցման հիմքերի առկայության ու այն նվազեցնելու շուրջ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
13:39
Ջավախքի բնակիչների մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Սամցխե-Ջավախքի 3 բնակիչների որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել։ Նրանց տեստերի պատասխանը եղել է բացասական, անալիզներն  ուղարկվել էին...
Աղբյուր` Panorama.am
13:30
Արայիկ Հարությունյան. Պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք
Արցախում երեկ կայացած համապետական ընտրությունների քվեարկության ավարտից հետո նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:28
Օրենսդրական խաղեր
Մարտի 31-ին  պարետի կողմից ՀՀ ողջ տարածքում մինչև ապրիլի 12-ը  խստացված կարգով  երկարաձգվեցին  քաղաքացիների ազատ տեղաշարժի...
Աղբյուր` Panorama.am
13:25
«ՁԻԱՀ»-ի կենտրոնի մոտ 60 մասնագետ անգործ է մնացել. Արշակ Պապոյան
«Մոտ 60  մասնագետ անգործ է մնացել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց համաճարակաբան Արշակ Պապոյանը՝ անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանը վտանգավոր է համարում Իրաքում ԱՄՆ-ի ներկայիս ռազմական գործունեությունը
Թեհրանը վտանգավոր է համարում Իրաքում ԱՄՆ զինված ուժերի ներկայիս տեղաշարժը և գործունեությունը, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
13:18
ՓՄՁ-ների սեփականատերերը չգիտեն, թե ինչպես ստանան վարկերը
«Օգնության երրորդ միջոցառումից օգտվելու համար կարող են դիմել  զբոսաշրջութան, հանրային սննդի, առողջապահության, կացության, մշակող...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կանադայում նկարահանել են առաջին ֆիլմը կորոնավիրուսի մասին
Իրանական ծագմամբ կանադացի ռեժիսոր Մոստաֆա Քեշվարին նկարահանել է «Կորոնա» դրաման՝ առաջին ֆիլմը COVID-19-ի մասին: Ֆիլմն արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:04
ՄԱԿ. Համաճարակը Համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ ճգնաժամն է աշխարհում
Համաշխարհային կորոնավիրուսն ամենավատ ճգնաժամն է, որի հետ բախվել է աշխարհը Երկրորդ աշխարհամարտից ի վեր։ Հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար...
Աղբյուր` Panorama.am
12:59
Արցախի ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել
Արցախի Հանրապետության ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն, երեկվա ընթացքում  ընտրախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}