Հասարակություն 13:42 27/02/2020 Հայաստան

Պարենային իրավունքի մասնագետ. Կառավարությունը պետք է գնահատի պարենի պաշարներն ու լրացուցիչ ռեզերվներ ստեղծի

Հայաստանի երկու հարևան երկրներում կորոնավիրուսի դեպքերի առկայության ու դրանց հետևանքով Իրանում մահվան դեպքերի համատեքստում կառավարությունը պետք է պիտանելիության երկար ժամկետ ունեցող սննդամթերքի պահուստային ռեզերվներ ստեղծի։ Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց սննդագիտության դոկտոր, պարենային իրավունքի մասնագետ Դավիթ Պիպոյանը՝ միաժամանակ կոչ անելով չհետևել իտալացիների օրինակին ու խուճապահար չդատարկել խանութներում առկա սննդամթերքը։

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է դասեր քաղի այլ երկրների փորձից։

«Ռեզերվների ստեղծումը շատ կարևոր է, քանի որ միայն մի քանի մթերքների մասով՝ կարտոֆիլ, կաթ, միս, ձուկ, ձու Հայաստանն ունի ինքաբավություն։ Մեր ազգաբնակչությունը բավականին շատ հաց է օգտագործում, իսկ ալրային հենքով սննդամթերքի մասով Հայաստանն ինքնաբավության խնդիր ունի։ Ես չեմ կարող ասել, թե հիմա հացահատիկի, ալյուրի ինչ ռեզերվներ կան Հայաստանում»,-նկատեց նա։

Մասնագետն այն համոզմանն է,  քանի որ պարենային ապահովությունը ազգային անվտանգության անքակտելի մաս է, լավ կլինի ԱԱԽ-ին կամ վարչապետին կից լինի նաև պարենային ապահովության հանձնաժողով, որը եռամսյակային ուսումնասիրություններ կանի։

«Քանի որ հիմա  Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողով է ձևավորվել, կարծում եմ, որ լավ կլինի դիտարկվեն այս խնդիրները։ Ի վերջո, այդ ռեզերվը, որը մենք կունենանք, հետագայում կօգտագործենք՝ և այլյուրը, և հատիկները պիտանելիության երկար ժամկետ ունեցող մթերքներ են, կարծում եմ այստեղ ճիշտ է Թոնի Բլեյերի սկզբունքը, ավելի լավ է լինել ապահով, քան ասել ներողություն»,-նշեց նա։

Սննդի կուտակման առումով սեզոնն էլ լավը չէ, պահածոներն ու պահեստավորած սնունդը վերջանալու վրա են, իսկ հողի բանջարեղենը շուկա կհասնի ամիսներ հետո։

«Հետևաբար նախապատրաստվելը շատ ճիշտ է, պետք է գնահատվեն առկա պաշարներն ու ստեղծվեն լրացուցիչ ռեզերվներ։ Դրանք շատ պետք են, գիտեք, նաև արտակարգ իրավիճակներում, իսկ դրանցից ոչ մի երկիր ապահովագրված չէ»,-ընդգծեց Պիպոյանը։

Նա  կարծում է, եթե նույնիսկ բանը հասնի Վրաստանի հետ սահմանը փակելուն, ապա երկաթուղին կշարունակի գործել, որի միջոցով իրականացվում են բեռնափոխադրումները։ Սննդագետը հիշեցնում է, բացի մեծածավալ ներմուծումից, Հայաստանը նաև արտահանում է պտուղ-բանջարեղեն։ Սահմանի հնարավոր փակման պարագայում տեղական բանջարեղենը կսպառվի ներքին շուկայում։

Պիպոյանը նկատել է, որ ազգաբնակչությունն ավելորդ խուճապի է մատնվում, հիշեցնում է՝ սննդամթերիքի միջոցով կորոնավիրուսի վարակում տեղի չի ունենում։ Իտալիայում սովորած, աշխատած գիտնականն ամենօրյա կապի մեջ է իր գործընկերների, ծանոթների հետ։

«Պատշաճ իրազեկումը, տեղեկատվության պատշաճ տրամադրումը հասարակությանը նպաստում է խուճապից խուսափելուն։ Տեսեք, մեր երկրում մարդիկ մի հիմար հրապարակման պատճառով հրաժարվեցին բանանից, խուճապ գնաց, բազմաթիվ մարդիկ բանանից զրկեցին իրենց երեխաներին։ Մասնագետն ինչքան ուզում է բացատրի, երբ մարդն առաջնային խնդիրը երկրորդային չի տարբերում, դա էլ է խուճապի տեղիք տալիս»,-նկատեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:14
Գիտական ներուժը կներգրավվի ճգնաժամային կառավարման մարմինների աշխատանքներում
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ամերիկացիները մեղադրվում են ահաբեկչության մեջ `կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքների համար.«Լենտա ռու»
«ԱՄՆ արդարադատության նախարարությունը երկու ամերիկացիներին մեղադրել է ահաբեկչության մեջ `կորոնավիրուսի տարածմամբ սպառնալու...
Աղբյուր` Panorama.am
18:05
Պարգև սրբազան. Ժամանակն է սթափվել
Կորոնավիրուսի տարածման վտանգը նաև եկեղեցական միջոցառումների անցկացման կարգերում է որոշակի փոփոխություններ մտցրել՝ կանխարգելիչ աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:55
Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ
Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր...
Աղբյուր` Panorama.am
17:53
ԱԳՆ խոսնակ. Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ հարց օրակարգում չկա
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
17:46
Արցախում կորոնավիրուսի ևս երկու դեպք է հաստատվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը...
Աղբյուր` Panorama.am
17:41
«Fight Nights»- ը կվարձատրի մարտիկներին՝ չեղարկված մրցաշարերի համար
Ռուսական Fight Nights Global (FNG) ընկերությունը կվճարձատրի խառը մարտարվեստի մարտիկներին բոլոր չեղարկված մրցաշարերի համար, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
17:32
« Թեոդոր Ռուզվելտ» նավի նավաստիները ԱՄՆ-ի նավատորմում վարակվածների կեսն են կազմում.«Ինտերֆաքս»
ԱՄՆ-ի նավատորմի կորոնավիրուսով վարակված բոլոր նավաստիների ավելի քան 50% -ը USS «Թեոդոր Ռուզվելտ» միջուկային ավիակիրի անդամններն...
Աղբյուր` Panorama.am
17:22
Քաղաքագետ. Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վճարում է իր հանդեպ լոյալության դիմաց
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով պարգևավճարների թեմային, գրում է. «Աղքատ երկրում, ինչպիսին Հայաստանն է, պետական պաշտոնյաների...
Աղբյուր` Panorama.am
17:14
Հայաստանի «գիտունները» արմեններն են
1993 թվականից սկսած ամենաշատ գիտական աստիճան շնորհվել է Արմեն անունով քաղաքացիներին։ Նման տվյալներ է հրապարակել Բարձրագույն որակավորման կոմիտեի...
Աղբյուր` Panorama.am
17:02
Ե՞րբ կսկսի Հայաստանը կորոնավիրուսի թեստեր արտադրել
«Հաշվի առնելով կորոնավիրուսի զանգվածային թեստավորում անցկացնելու կառավարության նպատակը, առաջարկել ենք Հայաստանում ախտորոշիչ թեստեր...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ է ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության [քաղաքացիական]...
Աղբյուր` Panorama.am
16:36
Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում
Օրեր առաջ վրացական «Մթավարի» հեռուստաընկերության «Post Factum» հաղորդման հաղորդավար Գիորգի Գաբունիան եթերում հայատյաց...
Աղբյուր` Panorama.am
16:24
Բորելը կարծում է, որ Չինաստանը և Ռուսաստանը փորձում են ընդլայնել իրենց ազդեցությունը համաճարակի ժամանակ
«ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Չինաստանը և Ռուսաստանը օգտվում են...
Աղբյուր` Panorama.am
16:19
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը նույն դիրքում է մնացել
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքը և զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը:  Այս մասին տեղեկանում...
Աղբյուր` Panorama.am
16:13
Մոսկվայի բիզնես կենտրոնում պայթյուն է եղել
«Պայթյուն է եղել Մոսկվայի կենտրոնում գտնվող բիզնես-կենտրոնի շենքում»,- «Ինտերֆաքս» -ին հայտնել է տեղեկատվության սեփական...
Աղբյուր` Panorama.am
16:08
Թաիլանդում կինը երկրորդ անգամ է վարակվել կորոնավիրուսով. Ռիա նովոստի
Թաիլանդի բնակչուհին կրկնակի վարակվել է կորոնավիրուսով առողջանալուց և հիվանդանոցից դուրս գրվելուց մեկ շաբաթ անց։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am
15:51
ՏՄՊՊՀ. պարենային մի շարք ապրանքների գնային դինամիկան
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է պարենային ապրանքների շուկայում ամենօրյա մշտադիտարկումները՝ ներկայացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:42
Շվեդիայում ԵԽԽՎ-ին կոչ են արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել
Շվեդ խորհրդարանականները ԵԽԽՎ-ին կոչ են արել վերականգնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
15:41
Արթիկում կրակոցներ արձակած անձին հայտնաբերել են
Արթիկի ոստիկանները Արթիկ քաղաքի Անկախության փողոցում գիշերային ուժեղացված ծառայության ժամանակ կրակոցի ձայն են լսել ու կատարվածի մանրամասները...
Աղբյուր` Panorama.am
15:37
Օրհասական է բոլոր պետական մտածելակերպ ունեցող գործիչների համախմբումը. Արման Վարդանյան
«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանը հանդես եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Հարգելի՛...
Աղբյուր` Panorama.am
15:23
Շվեյցարիայում կորոնավիրուսի 23.574 հաստատված դեպք կա. Ria.ru
Շվեյցարիայում 24 ժամի ընթացքում COVID-19-ի հաստատված դեպքերի քանակն ավելացել է 758-ով, դեպքերի ընդհանուր թիվը 23 հազար 574 է, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
15:18
Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին կարելի է քվեարկությանը մասնակցել Երևանի ընտրատեղամասում
Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը տարածել է հայտարարություն, որով հիշեցնում  է՝ ապրիլի 14-ին նշանակված...
Աղբյուր` Panorama.am
15:08
Հակոբ Ճաղարյանին հրավիրել են ԱԱԾ. news.am
Պաշտոնից օրերս իր դիմումի համաձայն ազատված՝ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանին հրավիրել են ԱԱԾ։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Օքսֆամ. 500 միլիոն մարդ կորոնավիրուսի արդյունքում աղքատության վտանգի տակ է
Կորոնավիրուսի համաճարակը կարող է գլոբալ աղքատության մեջ մղել կես միլիարդ մարդկանց։ Այս մասին, ինչպես գրում է Al Jazeera-ն, ասում է...
Աղբյուր` Panorama.am
15:05
Պետական նշանակության մոտ 34 կմ ավտոճանապարհ կհիմնանորոգվի
Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումն ապահովելու նպատակով՝ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում:...
Աղբյուր` Panorama.am
15:00
ԱՄՆ-ից 35 հայաստանցի դպրոցական հատուկ չվերթով կգան Վրաստան
Վրաստանի ու ԱՄՆ-ի կառավարությունները համատեղ միջոցառումներ են իրականացնում Նահանգներում գտնվող վրացի դպրոցականների վերադարձը կազմակերպելու...
Աղբյուր` Panorama.am
14:53
Գործադիրն արտոնություններ տրամադրեց մի քանի ընկերությունների
Կառավարությունը բավարարել է «Ռոզ ֆիլդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Աչքերի խնդիր ունեցող երեխայից պահանջել, որ օրական 5-6 ժամ նստի էկրանի առաջ, արդար չէ»
«Արտակարգ իրավիճակը և COVID-19-ը մերկացրին Հայաստանի կրթական համակարգը՝ ցույց տալով բոլոր կնճիռներն ու խեղճությունը»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}