Bloomberg. ԵՄ-ն կարող է «կիբերպատժամիջոցներ» սահմանել Ռուսաստանի և Չինաստանի դեմ
ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել չինական և ռուսական իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ կիբեր տարածքում տարածված հանցագործությունների համար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով հինգ աղբյուրների: Ըստ նրանց, ԵՄ-ն բանակցությունները կսկսի այս շաբաթ:
Աղբյուրները չեն նշել, թե որ ընկերություններն ու անհատները պատժամիջոցների կենթարկվեն, ինչպես նաև որ հանցագործությունների համար: Պատժամիջոցները, ըստ նրանց, ուղղված են «կիբերհարձակումները զսպելուն և արձագանքելուն, որոնք արտաքին սպառնալիք են ԵՄ-ի համար»:
Գործակալությունը նշել է, որ այդ միջոցը կլինի Եվրամիության «կիբերպատժամիջոցների» ռեժիմի առաջին կիրառումը: Այն ներառում է ԵՄ երկրներ մուտք գործելու և ակտիվների սառեցման արգելքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ