Թրամփը դատի է տվել «New York Times»-ին զրպարտության համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը զրպարտության հայց է ներկայացրել ընդդեմ The New York Times-ի: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում։ Այս մասին գրում է Regnum-ը։
Այսպիսով, հրատարակությունը մեղադրվում է կեղծ տեղեկություններ պարունակող հոդվածներ հրապարակելու մեջ՝ կապված Ռուսաստանի հետ նախընտրական շտաբի ենթադրյալ կապերի, ինչպես նաև, ենթադրաբար, 2016 թվականին ամերիկյան ընտրական գործընթացի վրա Մոսկվայի ազդելու փորձերի հետ: Պարզվում է, որ հայցադիմումը ներկայացվել է Նյու Յորք նահանգի դատարան:
ԱՄՆ առաջնորդը նշել է, որ New York Times-ը «մեծ սխալ է թույլ տվել վերջին մի քանի տարիներին»: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը խոստացել է, որ ամեն անգամ դիմելու է դատարան, իր վերաբերյալ մամուլում հայտնվեն «կեղծ մեկնաբանություններ»: