«Garօօn». 1991 թ. «Երեկոյան Երևան»-ում տեղ գտած նկարազարդման գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր
«Garօօn Agency»-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված «Այո»-ի տարբերանշանի հետ:
«Հանդիսանալով մարքեթինգային կազմակերպություն, և ծանոթ լինելով հեղինակային իրավունքի խախտման մասին օրենքներին, ինչպես նաև տիրապետելով դիզայնի, առաջխաղացման և գովազդի բոլոր մանրամասներին՝ պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք, իհարկե, տեղյակ ենք եղել պաստառի գոյությանը։ Պարզաբանում ենք, որ 1991 թվականի «Երեկոյան Երևան» թերթում տեղ գտած նկարազարդման/poster գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր։ Այն իր մեջ ամփոփում է շղթաներից ազատման կոչի, և, իհարկե, «Այո՛»-ի ոգին։ «Գարուն» - ը տեղին է համարել օգտագործել պաստառի տառատեսակը, և մշակելով այն, վերածել է «Այո՛» արշավի լոգոտիպի։
Նշեմ, որ ՀՀ օրենսդրությունը հստակ տարբերակում է պաստառի և լոգոտիպի սահմանումը, ինչպես նաև հեղինակային իրավունքի խախտման կարգը։ «Գարուն» - ը որևէ մեկի հեղինակային իրավունքը չի՛ խախտել։
Հարգելով Նորայր Ենգիբարյանի, Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի, Ստեփան Նորոյանի աշխատանքը՝ մենք միանում ենք «Այո՛» շտաբի որոշմանը։ «Գարուն» գործակալության ստեղծած և մշակած լոգոտիպը կշարունակի մնալ «Այո՛» արշավի խորհրդանիշը, և մեր գաղափարը կծառայի իր նպատակին»,- նշված է գործակալության պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ներկայացվել էր սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի տարբերանշանը: Դրանից հետո ֆեյսբուքյան օգտատերերը գրառումներ էին արել ու լուսանկարներ հրապարակում` նշելով, որ 1991 թվականին նմանատիպ լոգո է եղել:
Հարակից հրապարակումներ`
- «Այո»-ի տարբերանշան. Գումարը կբաշխվի բնօրինակը ստեղծողների միջև
- Հանդես կգամ հայտարարությամբ. հանրաքվեի «Այո»-ի տարբերանշանի հեղինակ
- Հայտնի է` ով է 1991–ի «Այո»–ի նկարի հեղինակը
- 2020 թվականը գողանում է 1991 թվականի «այո»-ն երեք միլիոնով