Պուտինը խոսել է իր նմանակն ունենալու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ իրեն առաջարկվել է ունենալ նմանակ՝ ելնելով անվտանգության նկատառումներից, բայց նա հրաժարվել է: Այս մասին Պուտինն ասել է ՏԱՍՍ-ին տված «20 հարց Վլադիմիր Պուտինին» հարցազրույցում։
Ըստ նրա, նմանակներին ներգրավելու գաղափարը ծագել է 2000-ականների սկզբին: Առաջարկվում էր, որ Պուտինի նմանակները փոխարինեն նրան նախագահի համար ոչ անվտանգ միջոցառումներում:
Պուտինը նշել է, որ նա հրաժարվել է այս գաղափարից, չնայած ահաբեկչության դեմ պայքարում դժվարին ժամանակներ են եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում