Սերգեյ Լավրովը վրացի լրագրողներին․ «Դուք հիվանդ եք, աղջիկներ»
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վիրավորում է վրացի լրագրողներին, որոնք ցանկանում ենք հարց տալ նրան՝ կապված Եվրոպայի խորհրդի նախարարական ժողովին մասնակցության հետ։
Տեսանյութն արվել է Ժնևում, որտեղ անցկացվում էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստը։
Լրագրողի հարցի, թե կարող է նախարար Լավրովը մեկնաբանել, արդյոք կգնա Թբիլիսի, եթե այնտեղ անցկացվի ԵԽ նախարարների կոմիտեի նիստը՝ Լավրովը պատասխանում է․ «Դուք հիվանդ եք, աղջիկներ»։
Նշենք, որ ԵԽ նախարարների կոմիտեի նիստը մայիսին նախատեսված էր անցկացնել Թբիլիսիում, սակայն նախօրեին Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հայտնեց, որ որոշում է կայացվել նիստն անցկացնել Ստրասբուրգում, քանի որ անորոշություն էր ստեղծվել Ռուսաստանի պատվիրակության, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նստաշրջանին հնարավոր մասնակցության հետ կապված: