Իրավունք 17:49 27/02/2020 Հայաստան

«Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների 9 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

Տավուշի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2019 թվականի ընթացքում բնապահպանական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, ինչպես նաև այդ բնույթի հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքների վիճակը: 

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդմամբ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աճել է ապօրինի անտառահատման դեպքերի առթիվ ոչ միայն հարուցված, այլ նաև դատարան ուղարկված քրեական գործերի թիվը, ինչն առաջին հերթին պայմանավորված է այդ բնույթի դեպքերի հայտնաբերման և բացահայտման հարցում մարզի իրավապահ մարմինների կատարած մեծ ծավալի և անզիջում աշխատանքով, քննությունների լիարժեքության և օրինականության ապահովման գործընացում մարզի դատախազության հետևողականության հանգամանքով։

Մասնավորապես, 2019թ. ընթացքում վարույթում քննվել է ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված 127 քրեական գործ` որը 2018թ. համեմատ  ավելի է 18-ով կամ 16.5%-ով: Դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 26 քրեական գործ՝ 28 անձի վերաբերյալ կամ 2018թ. համեմատ 53%-ավելի քրեական գործ՝ 27.3%-ով ավելի անձանց վերաբերյալ: Ընդ որում՝ Տավուշի մարզի դատախազության դատախազների կողմից 2019թ. ընթացքում նշված հոդվածի հատկանիշներով հետաքննության մարմնի կողմից նախապատրաստված նյութերից 6-ով վերացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները և նույն հոդվածի տարբեր մասերով հարուցել են քրեական գործեր:

Ավելին՝ նշված ժամանակահատվածում դատարանում քննված գործերից մեղադրական դատավճիռներով ավարտվել է 22 քրեական գործ՝ 23 անձի վերաբերյալ, այն դեպքում, երբ 2018թ. ընթացքում դատարանում ավարտվել է 22 անձի վերաբերյալ 17 քրեական գործ։

Ապօրինի ծառահատումներին առնչվող պաշտոնական հանցագործությունների հատկանիշներով 2019թ.  ընթացքում Տավուշի մարզային դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվել է 21 քրեական գործ, որոնցից առանձնապես խոշոր չափերով վնասի պատճառմամբ կատարված ապօրինի անտառահատման հետ պաշտոնեական անփութության համակցության հատկանիշներով՝ 17 քրեական գործ, պաշտոնեական լիազորությունների չարաշահման հետ համակցության հատկանիշներով՝ 3 քրեական գործ, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հետ համակցությամբ՝ 1 քրեական գործ: Նշված քրեական գործերով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Դիլիջան ազգային պարկ»  ՊՈԱԿ-ի 9 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութութուն կատարելու համար և 4 քրեական գործ 4 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի մասնաճյուղում 2018թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած չարաշահումների փաստի առթիվ 2019թ. հարուցված մեկ քրեական գործով կոռուպցիոն չարաշահումներում այս կամ այն կերպ ներգրավվածության համար այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 5 անձի՝ որոնցից 3-ը՝ նշված մասնաճյուղի աշխատակիցներ: Նշված քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում:

Ապօրինի ծառահատումների և դրանց առնչվող պաշտոնական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը նպաստում է այս ոլորտում վարվող քրեական քաղաքականության փոփոխությունը, որի շրջանակում փոփոխություններ կատարվեցին ՀՀ քրեական օրենսգրքում: Բացի այդ, դատքննության փուլում գտնվող այս բնույթի քրեական գործերով մարզի դատախազությունն իրականացնում է խիստ պատժողական քաղաքականություն՝ հիմնական պատիժներին զուգահեռ մեղադրողների կողմից միջնորդելով նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով։

2019թ. միայն Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո նախաքննության և դատաքննության փուլում գտնվող քրեական գործերով հայտնաբերվել է բնությանը և պետությանը պատճառված շուրջ 623մլն ՀՀ դրամի վնաս, որը 2018թ. ցուցանիշը գերազանցում է 2.3 անգամ (269մլն դրամ): Վերականգնվել է մոտ 30մլն ՀՀ դրամի չափով վնաս, որը 2018թ. համեմատ (7.8մլն դրամ) ավելի է շուրջ 3.8 անգամ: Չվերականգնված գումարի մի մասով արդեն իսկ կալանք է դրվել մեղադրյալների ինչպես շարժական, այնպես էլ՝ անշարժ գույքի վրա, մյուս մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։

Բացի այդ, 2019թ. ընթացքում հետաքննության մարմինների կողմից նախապատրաստված նյութերով ապօրինի ծառահատումների այն դեպքերում, երբ բավարար չեն եղել քրեական գործ հարուցելու հիմքերը, 237 անձինք ենթարկվել են վարչական տույժի: Դրանցով վնասի ընդհանուր չափը կազմել է 26մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 10.5մլն ՀՀ դրամ, իսկ մնացած գումարի մասով գործերը ներկայացվել են ԴԱՀԿ:

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման՝ լինենք համերաշխ, միաբան. Գարեգին Երկրորդ
11:18 24/04/2024

Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման՝ լինենք համերաշխ, միաբան. Գարեգին Երկրորդ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}