Հասարակություն 16:11 27/02/2020 Հայաստան

«Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը»

Այսօր կայացել է «Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը» սոցիալական ծրագրի ամփոփման ու փորձի փոխանակման, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ պլաստիկ տոպրակների օգտագործման նվազեցմանն ուղղված ռազմավարական մոտեցումների  վերաբերյալ հանդիպում-քննարկում։ Ծրագիրն իրականացվում է People in Need չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ։

People in Need ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունից հայտնում են, որ միջոցառումը նպատակ ուներ համախմբել և հարթակ հանդիսանալ պլաստիկի նվազեցման ջատագովների, տոպրակ արտադրողների և սպառող օղակների համար։ Միջոցառմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների, տոպրակ արտադրող ընկերությունների, խանութների, սուպերմարկետների ներկայացուցիչներ և անհատներ։

«Ուրախ ենք համատեղ ջանքերով կյանքի կոչել պլաստիկ տոպրակների օգտագործման կրճատմանն ուղղված «Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը»  ծրագիրը և  ներդրում ունենալ Հայաստանի էկոլոգիական միջավայրում դրական փոփոխություններ ներմուծելու գործում: Նախաձեռնության հիմքում ընկած է վարքագծային փոփոխությունը, որը ժամանակ և հետևողականություն է պահանջում․ բացի մեր կազմակերպությունից, այս ընթացքում արշավին միացած յուրաքանչյուր անհատի ներդրումը  նույնպես կարևորում ենք վաքագծային փոփոխություն ունենալու համար։ Ծրագիրն ավարտին է մոտենում, բայց կենսական նշանակության այս հիմնախնդիրը մշտապես մեր ընկերության ուշադրության կենտրոնում է. մեր փորձով ու առաքելությամբ շարունակելու ենք ամեն օր նպաստել պլաստիկից՝ էկո-տոպրակների անցման գործընթացին» - իր խոսքում նշել է People in Need հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ  Լուսինե Ավետիսյանը ներկայացրել է կառավարության կողմից խնդրի լուծմանն ուղղված, ներկայիս կողմից վարվող քաղաքականությունը` նշելով, որ Կառավարության ծրագրով` որպես  շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություն  ամրագրված է նաև մեկանգամյա  օգտագործման  պոլիէթիլենային  արտադրանքի  գործածության աստիճանական կրճատումը և արգելումը։

Միաժամանակ, շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և 2020թ. հունվարի 24-ին կայացած Կառավարության նիստում հավանության է արժանացել «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է արգելել առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) վաճառքը (իրացնելը)։
Շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում է նաև  պոլիէթիլենային հումքից արտադրված ապրանքների այլ թիրախային խմբերի գործածության աստիճանական կրճատմանն ուղղված միջոցառումներ։ Ներկայումս աշխատանքներ են տարվում պլաստիկ շշերի օգտագործման փուլային նվազեցման, այդ թվում՝ դրանց հետ վերադարձման  կանխավճարային (դեպոզիտային) համակարգի ներդրման ուղղությամբ։

«Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը» ծրագրի ղեկավար Քրիստինա Կրիժանովան նշել է, որ ծրագրի տևողության՝ 9 ամիսների ընթացքում կատարվել են տարբեր միջոցառումներ և գովազդային արշավներ Սյունիքի մարզի Գորիս և Կապան համայնքներում. նպատակը՝ վարքային փոփոխությունների միջոցով նվազեցնել պլաստիկ տոպրակների կիրառումը ու ձեռք բերել նոր սովորույթ. օգտվել բազմակի օգտագործման տոպրակներից՝ հնարավորինս հրաժարվելով պլաստիկ տոպրակների կիրառումից:

Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում անցկացվել է նաև հետազոտություն, պարզելու պլաստիկ տոպրակների գործածման խոչընդոտներն ու խթանիչները: Ըստ հետազոտության արդյունքների՝ Սյունիքում գնումներ կատարողներից միայն 7%-ն է խանութ հաճախելիս իր հետ վերցնում բազմակի օգտագործման տոպրակ, արձանագրվել են նաև 22%` պլաստիկ տոպրակների չափից շատ օգտագործման դեպքեր․  նշված դեպքերում տոպրակի օգտագործումը չէր նվազեցնում գնորդի հարմարավետությունը: Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է՝ այստեղ։
Ծրագրի շրջանակում, հաշվի առնելով նաև հարցվողների կարծիքը բազմակի օգտագործման տոպրակների դիզայնի վերաբերյալ, պատրաստվել են նաև գրպանի թեթև տոպրակներ թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց համար: Պլաստիկ տոպրակների կրճատման իրազեկության արշավի մասնակիցները հայտնի դերասաններ են, սյունեցի սիրված ուսուցիչներ, բժիշկներ և այլ քաղաքացիներ:

Պատրաստվել է նաև սոցիալական գովազդ հանրության լայն շրջանակներին տեղեկացնելու պլաստիկ տոպրակների վնասակարության ու դրանցից հնարավորինս հրաժարվելու մասին։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:44
Տավուշցիների հետլ են մհասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am
19:36
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց  պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով՝  ոչ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Միասին կկարողանանք հասնել մեր նպատակին․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցից
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, որտեղից ուղերձ է հղել քաղաքացիներին։ Նա նշել է, որ  պայքարը շարունակվում է։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:09
Բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
19:02
Սադրելու կազմակերպիչը դու ես ․ պատգամավորը՝ ոստիկանին
 Լարված իրավիճակ է Երևան- Մարտունի ճաանապարհին։  Արդեն հայտնել ենք, որ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Ոստիկաններըփ փորձեցին բացել...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սա նոր տեսակի իրավաբանություն է․ Մելիքյանը՝ Մամիկոն Ասլանյանի դատական նիստի մասին
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը։ Նշենք, որ  փաստաբանները...
Աղբյուր` Panorama.am
18:21
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Ապրիլի 21-ին «Նաիրի» ԲԿ բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի Ռ.Խ-ն կրծքավանդակի աջ հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական կազմակերպություններ
 Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
18:07
ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է 20 սահմանային սյուն. կառավարություն
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Կորոնավիրուսային վարակի ընթացքու 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ ԱՆ-ից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ. դատախազը գործն ուղարկել է դատարան։
Աղբյուր` Panorama.am
17:47
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝...
Աղբյուր` Panorama.am
17:38
Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․ Դատախազությունը՝ Փաշինյանին դեմ ներկայացված հաղորդման մասին
Գլխավոր դատախազությունը ստացել է փաստաբան Արա Զոհրաբյանի և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։...
Աղբյուր` Panorama.am
17:16
Անոմալ տաք և չոր ապրիլը կպահպանվի
Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-29-ին կշարունակի բարձրանալ ևս 4-6 աստիճանով։
Աղբյուր` Panorama.am
17:02
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ»։ Այս գրությամբ պաստառներ են երիտասարդները փակցրել Երևանի բոլոր վարչական շրջաններում։
Աղբյուր` Panorama.am
17:00
Ոստիկանության Վեդու բաժանմունք են տարել Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 հոգու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ Վեդիի ոստիկանության բաժնում է, որտեղ բերման են ենթարկվել ՀՅԴ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}