«Այո»-ի միլիոնները տրվեցին իրական «տերերին»
Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի նախընտրական շտաբում շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը «Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամի հավաստագրերը հանձնեց «Երեկոյան Երևան» թերթի 1991 թ․-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանին, գծանկարիչներ Ցոլակ Ղանդիլյանին և Ստեփան Նարոյանի իրավահաջորդին՝ դստերը՝ Սյուզաննա Նարոյանին։ Յուրաքանչյուրին՝ 1-ական միլիոն դրամ։
Ս. Պապիկյանն ասաց, որ իրենք որոշել են պահպանել այս լոգոն առաջիկա մեկ ամսվա ընթացքում, իրենց քարոզարշավն իրականացնել հենց այս լոգոյով. «Դրա համար շատ կարևոր էր գտնելու հեղինակներին: Վերջնական մեր որոշումն այսպիսին էր արդարությունը վերականգնելու համար»:
Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարել էր «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ։ Մրցույթի շրջանակում հարկավոր էր ստեղծել նաև «Այո»-ի լոգո: «Այո» քարոզչական շտաբն ընտրել էր «Garօօn Agency»-ի կողմից ներկայացված տարբերանշանը: Գործակալությունը պետք է ստանար 3 միլիոն դրամ: Դրանից հետո ֆեյսբուքյան օգտատերերը գրառումներ էին արել ու լուսանկարներ հրապարակել՝ նշելով, որ 1991 թվականին նմանատիպ լոգո է եղել: «Այո» շտաբը սկսել էր փնտրել, թե ով է 1991 թվականի տարբերանշանի հեղինակը: Պարզելուց հետո որոշում կայացվեց, որ Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամ գումարը կբաշխվի երեք հոգու միջև:
Հարակից հրապարակումներ`
- «Garօօn». 1991 թ. «Երեկոյան Երևան»-ում տեղ գտած նկարազարդման գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր
- «Այո»-ի տարբերանշան. Գումարը կբաշխվի բնօրինակը ստեղծողների միջև
- Հանդես կգամ հայտարարությամբ. հանրաքվեի «Այո»-ի տարբերանշանի հեղինակ
- Հայտնի է` ով է 1991–ի «Այո»–ի նկարի հեղինակը
- 2020 թվականը գողանում է 1991 թվականի «այո»-ն երեք միլիոնով
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ