Տնտեսություն 16:19 28/02/2020 Հայաստան

Տնտեսական քաղաքականության մեջ գաղափարախոսություն չկա. Մինասյան

Վիճակագրական ծառայության ներկայացրած ցուցանիշները նայելիս առաջին հայացքից թվում է՝ առաջընթաց ունենք, բայց ընդհանուր գնահատմամբ մեր տնտեսությունը շարունակում է իներցիոն բնույթ կրել։ Այսօր «2019թ․ տնտեսական արդյունքը և 2020թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Վերջինիս խոսքով, տնտեսության կառուցվածքում հիմնարար փոփոխություններ և դեպի առաջընթաց ապահովող քաղաքականություն, ցավոք, այս պահին չկան։

«Տնտեսական աճին զուգահեռ անկում է նկատվում այն ոլորտներում, որոնք իրական տնտեսական համակարգ են ներկայացնում։ Գյուղատնտեսության ոլորտում մենք 60 մլրդ դրամով պակաս ստեղծված արժեք ունենք, քան 2018 թվականին։ Շինարարության ծավալներն էլ, ըստ էության, նույնն են մնացել՝ 406 մլրդ դրամի կարգի։ Ֆինանսական ապահովագրության մասով աճը շուրջ 68 մլրդ է, բայց սա կապված է տնտեսության վարկավորման և վերավարկավորման հետ։ Զվարճությունների և հանգստի ոլորտում ունենք 25 մլրդ դրամի աճ, ինչը, ցավոք, իրական տնտեսություն չէ»,- ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ բաց հանքերի շահագործման ցուցանիշը 25 մլրդ դրամով ավելի է, քան նախորդ տարի, ինչն, ըստ էության, հակասում է  հանքարդյունաբերության մասին հայտարարված քաղաքականությանը, որով պետք է տնտեսությունը շարժվեր՝ գնալով դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ. «Սրա պատճառը ոչ միայն այն է, որ չկա հստակ հայեցակարգ, այլ այն, որ ինչպես նախկինում, այժմ էլ տնտեսական քաղաքականության մեջ գաղափարախոսություն չկա։ Այս քննադատությունը միայն ներկայիս կառավարությանը չի վերաբերում։ Սահմանադրական նորմն ամրագրել է, որ Հայաստանի տնտեսական համակարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսական կարգն է, բայց այդպես էլ ձևակերպված չէ՝ ինչ է դա»։

Երկրորդ կարևոր թերությունը տնտեսական քաղաքականության մեջ, ըստ Արծվիկ Մինասյանի, այն է, որ շարունակում է ռեսուրսների վրա հիմնված տնտեսության մոդելը աշխատել։

«Մենք պարզ և աշխատուժ պահանջող, բայց ոչ գիտատար ոլորտն ենք դարձրել մեզ համար լոկոմոտիվ։ Արտադրում ենք ծխախոտ, կոնյակ, բայց բարձր տեխնոլոգիաների ստեղծումն ու արտահանումը մնում է բաց։ Օրինակ, դեղերի և պատվաստանյութերի արտահանումը 2.5 տոկոս է կազմում, մինչդեռ առաջադեմ երկրներում այն տատանվում է 30-40 տոկոսի շրջանակում։ Այսինքն՝ մենք էստեղ ունենք բավականին անելիք։ Այս ամենի հիմքը ներդրումային քաղաքականությունն է։ Մենք ականատես ենք, որ ինստիտուցիոնալ մակարդակում այդպես էլ չենք ձևավորել համակարգ, որտեղ ներդրողի իրավունքների պաշտպանությունը կախված չլինի չինովնիկից»,- ասաց բանախոսը։

Արծվիկ Մինասյանը շեշտեց՝ իշխանության ներկայացրած բյուջետային միավորներն այդքան էլ չեն արտացոլում իրականությունը.

«Այո, մենք ունենք բյուջետային եկամուտների և ծախսերի աճ, ընդ որում՝ ծախսերը 2018-ին ավելի քիչ են եղել, քան 2017-ին, իսկ 2019-ին էական աճ կա։ Բայց եթե եկամուտների մասով պետության մասնակցությունն ավելի մեծ է եղել, ապա ծախսային քաղաքականության մեջ տեսակարար կշռով ավելի փոքր է եղել։ Իսկ սա նշանակում է, որ պետության դերակատարությունը այս ոլորտում միակողմանի է դարձել»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:27
Մարտի 31-ին «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան, Երևան-Մոսկվա չվերթները
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ՝պայմանավորված COVID-19-ով:...
Աղբյուր` Panorama.am
20:22
«Մարականա» ստադիոնը ժամանակավոր հիվանդանոց կդառնա COVID-19 հիվանդների համար
Ռիո դե Ժանեյրոյի ֆուտբոլի ստադիոնները, որտեղ 2016 թ․ անցկացվել են օլիմպիական խաղերի ֆուտբոլի կանանց և տղամարդկանց մրցաշարերը, կօգտագործվեն...
Աղբյուր` Panorama.am
20:15
Թուրքիայի ուժայինները հատուկ օպերացիայի միջոցով սպանել են PKK-ի բարձրաստիճան կին ղեկավարին
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության նախապատրաստած ու զինված ուժերի իրականացրած հատուկ գործողության ընթացքում սպանվել է...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ռոբերտ Քոչարյանին...
Աղբյուր` Panorama.am
20:04
Թրամփը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ խոսվելու է նաև նավթի գների մասին,...
Աղբյուր` Panorama.am
19:56
Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում
Նիդերլանդներում ՀՀ դեպանությունը տեղեկացնում է,որ Նիդերլանդների արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղարի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Թուրքիայի 15 քաղաքում կարանտին է սահմանվել
Թուրքիայում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և համավարակի դեմ իրականացվող միջոցառումների շրջանակում մարտի 29-ին Թուրքիայի քաղաքներից 15-ում...
Աղբյուր` Panorama.am
19:44
COVID-19-ով վարակված արքայազն Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից. Gazeta.ru
Արքայազն Չարլզը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, դուրս է եկել ինքնամեկուսացումից, փոխանցում է gazeta.ru-ն։ Ախտորոշվելուց հետո, 71-ամյա...
Աղբյուր` Panorama.am
19:39
Իմքայլական որ պատգամավորները չեն քվեարկել Կառավարության կողմից ներկայացված նախագծերին
ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկեց  կառավարության կողմից ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:30
Համընդհանուր կարանտին՝ Վրաստանում
70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տնից դուրս գալ։
Աղբյուր` Panorama.am
19:23
Պարետի որոշումից հետո 3213 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
19:12
Արցախում ընտրական գործընթացների շուրջ հաղորդումներից մեկով հարուցվել է քրգործ
ԱՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ ԱՀ համապետական ընտրությունների քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ: ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Կորոնավիրուսի ֆոնին աշխատանքից ազատվել է Ուկրաինայի առողջապահության նախարարը
Ուկրաինայի առողջապահության նախարար Իլյա Եմեցն այդ պաշտոնում նշանակվելուց մի քանի շաբաթ անց ազատվել է աշխատանքից։ 360tv.ru-ի հաղորդմամբ, նման...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մարզպետ. Արարատում վարակակիրների թիվը հասնում է 85-ի
Թիվը հնարավոր է շատանա։ Նման մեծ թիվը պայմանավորված է հանգամանքով, որ մարզի բնակիչներից շատերն աշխատել են «Սարտեքս» կարի արտադրամասում։
Աղբյուր` Panorama.am
18:52
Էկոնոմիկայի նախարարը գործարարների հետ քննարկել է պետության կողմից տրամադրվող աջակցության հետ կապված հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 30-ին նախարարությունում հանդիպում է ունեցել վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ:...
Աղբյուր` Panorama.am
18:46
2019թ-ին կոռուպցիոն հանցագործություններով դատի տրված անձանց թիվն ավելացել է մոտ 35%-ով
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2019թ. ընթացքում հանրապետությունում կոռուպցիոն բնույթի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գյումրեցի 13-ամյա աղջիկն արդեն կարողանում է քայլեր կատարել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացնում է. «Լավ, սպասված ու բարի լուր։ Գյումրեցի 13-ամյա աղջիկն...
Աղբյուր` Panorama.am
18:33
Փաստահավաք խումբ. Կոչ ենք անում ՄԻՊ-ին ստուգել մեկուսացված անձանց պահելու հիմքերի, ռեժիմի, բողոքարկման իրավունքի ապահովումը
COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության...
Աղբյուր` Panorama.am
18:28
Հայտնի է Տոկիոյում օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետը
Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Եսիրո Մորին հայտարարել է, որ ճապոնական մայրաքաղաքում ամառային օլիմպիական խաղերը...
Աղբյուր` Panorama.am
18:22
Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են հեռավար ուսուցման համար ՀՀ ԿԳՄՍՆ կրթական հարթակները
Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման զարգացման...
Աղբյուր` Panorama.am
18:19
Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ
ՀՀ Երկրորդ Նախագահի գրասենյակը տեղեկացնում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել՝ սփյուռքահայ նշանավոր քաղաքական և...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում և թշնամանք՝ անկախ ընտրությունների արդյունքից. Արթուր Վանեցյան
«Ես կոչ չեմ անի՝ ձայն տալ այս կամ այն թեկնածուին կամ քաղաքական ուժին, թեև շատերին ճանաչում եմ անձամբ և շատերի հանդեպ ունեմ հարգանքի մեծ զգացում»։
Աղբյուր` Panorama.am
18:09
ԶՈւ-ն ի զորու է հաղթահարելու այս պանդեմիկ մարտահրավերը.ՊՆ
Վերջին օրերին, կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում զինված ուժերում իրավիճակի...
Աղբյուր` Panorama.am
18:05
Զբոսաշրջության կոմիտեի նախագահը ընկերություններին խորհուրդ է տալիս պլանավորել գործունեությունը 2021 թ-ի համար
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն, այսօր անդրադառնալով Հայաստանում վարակակիր մարդկանց հետ շփում ունեցած անձանց մեկուսացման...
Աղբյուր` Panorama.am
17:57
Արցախում ախտահանում են ընտրատեղամասերը
Վաղը կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ՝ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
17:53
«Նոր Զովք»-ում իմբիրի մեկ կգ-ը հասել է 16 հազար դրամի
ՏՄՊՊՀ-ն հարցումներ է կատարում։
Աղբյուր` Panorama.am
17:45
Մինչև ապրիլի 14-ն ուսման վարձը չվճարելու պատճառով ուսանողներին դուրս չեն թողնի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր շրջաբերական է ուղարկել պետական և ոչ պետական բուհերի...
Աղբյուր` Panorama.am
17:37
ՍԱՏՄ. «Երևան Սիթի»-ից գնված սարդելկան ուղարկվել է լաբորատոր փորձաքննության
Մարտի 29-ին մի քաղաքացի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է, որ իր երեխայի ինքնազգացողությունը վատացել է սննդային թունավորման պատճառով,...
Աղբյուր` Panorama.am
17:31
Կորոնավիրուսով վարակված Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից
«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը Յութուբյան իր էջում հրապարակել է Երևանում Պլասիդո Դոմինգոյի 2010 թ. դեկտեմբերի 12-ին ունեցած համերգը։
Աղբյուր` Panorama.am
17:20
Երկրաշարժ է գրանցվել Քարվաճառից 33 կմ դեպի հյուսիս-արևելք
Մարտի 30-ին, տեղական ժամանակով ժամը 16:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 12:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}