Հասարակություն 17:06 28/02/2020 Հայաստան

Սումգայիթի վերապրած. Աչքիս դեմն է, թե ինչպես երկու ամսական երեխային այրեցին գազօջախի վրա

Ադրբեջանի կողմից կազմակերպած սումգայիթյան ջարդերից տուժածները, զոհվածների հարազատները, քաղաքացիներ, պատգամավորներ այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդ՝  ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկներ դնելու։

Սումգայիթի, ապա Բաքվի ջարդերի ականատես Միշա Աբրահամյանն ասում է՝ տեսածը մոռանալ չի կարող. «Մեքենաներն այրեցին, երկու ամսական երեխային գազօջախի վրա այրեցին, ընտանիքներ սպանեցին... էդ ամեն ինչն աչքիս առաջ է։ Մի քանի տարի առաջ Կիրովաբադում, Սումգայիթում, Շուշիում հայերն ու թուրքերն իրար հետ էին ապրում, եթե ամբողջությամբ հայերին սպանեցին, համերաշխությունը ո՞րն է։ Կամ ասում են՝ տարածքներ խաղաղության դիմաց։ Էն ժամանակ հինգ հոգի են սպանել, հիմա հարյուր հոգի են սպանելու, ո՞վ է պատասխան տալու»։

Նա պատմում է՝ հայ ընտանիքների տների պատերին ու դռների վրա խաչեր էին նկարում, որպեսզի  մյուսներն էլ իմանային, այդտեղ հայեր են ապրում։

«Դուք տեսաք, թե Թալիշում ինչպես էին վարվել խաղաղ բնակիչների, ծերերի հետ։ Պատկերացրեք, թե ինչեր են արել Սումգայիթում, Բաքվում։ Նրանք երեխա, տարեց չեն նայում։ Նրանք մեր ազգի նման հումանիտար չեն»,- ասում է Միշա Աբրահամյանը։

Կարինե Մելքումյանը Սումգայիթում կատարվածը որակում է իրական ցեղասպանություն, անմեղ մարդկանց սպանում էին միայն հայ լինելու համար։

«Երեք օր սպանում էին հայերին, որևէ մեկն օգնության չէր հասնում, դա նախապատրաստված գործողություն էր։ Բոլորը նույն հագուստով էին, բոլորի ձեռքում դանակներ էին, արմատուրաներ, քարեր, բենզին, հայերի անունների ցուցակներ։ Նրանք մտան մեր տուն, հիշում եմ՝ երկուշաբթի էր, սպանեցին մեր ողջ ընտանիքին, որևէ մեկին չխնայեցին, մենք հրաշքով փրկվեցինք»,-ասում է վերապրած կինը։

Երկու հարսներին, եղբոր երեխաներին փրկել կարողացել է տալը։

«Ոստիկանները, խորհրդային բանակը նայում էր, թե ոնց էին մեզ կոտորում։ Նրանք մեզ օգնելու հրաման չունեին։ Ի՞նչ ասեմ, դա հայերի սպանություն էր։ Սումգայիթում տեղի ունեցածը պետք է որակվի ցեղասպանություն ու ճանաչվի նախ Հայաստանի կողմից»,- ասում է կինը։

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն ընդգծում է՝ 30 տարի է ինքը պնդում է, որ Սումգայիթի ջարդերից փրկվածները, դրանց հետևանքով ընտանիք կորցրածները պետք է վերցվեն հատուկ սոցիալական հոգածության ներքո։

«Ճիշտն ասած, ես ամոթով եմ նայում Սումգայիթից փրկվածների աչքերին, որ չենք կարողանում դուրս գալ խորհրդային բանաձևից։ Եթե մենք չենք տալիս նրանց հատուկ կարգավիճակ, ապա ընդունում ենք խորհրդային դատարանի այն բանաձևը, որ դրանք եղել են խուլիգանական դրդումներով գործողություններ։ Ես դա մերժում եմ, ի վերջո, այդ ամենը տեղի է ունեցել աշխարհի աչքի առաջ։ Ես պնդում եմ, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է»,- ասաց Լ. Ալավերդյանը։

Հայաստանի առաջին ՄԻՊ-ն այն համոզմանն է, որ Ադրբեջանի հանցագործության վերաբերյալ առկա փաստերը բավարար են իրավաբանական վերջնական ձևակերպում տալու համար, պետք է վերջ դրվի ադրբեջանական ստի վրա հիմնված քարոզչությանը, ապա դիմել դատարան։

«Դա չանելը նշանակում է մարդու իրավունքների ոտնահարում անգործությամբ»,- ընդգծեց ՀԿ նախագահն ու իշխանություններին կոչ արեց այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ 




























Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:00
Բրուքների «Ռեքվիեմ»-ը՝ Ապրիլյանի հերոսների հիշատակին
Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ապրիլի 4-ին իր էջով ժամը 20:30-ին կներկայացնի Ա. Բրուքների «Ռեքվիեմ»-ը: Համերգի...
Աղբյուր` Panorama.am
10:52
Վիրահայոց թեմը Ծաղկազարդի և Հարության տոնի արարողակարգերը կանցկացնի փոփոխված ձևաչափով
Հավատացյալները կկարողանան, պատարագը լսել եկեղեցու բակում՝ բարձրախոսների միջոցով, որտեղ կկանգնեն հեռավորություն պաշտպանելով:
Աղբյուր` Panorama.am
10:45
Ամերիկայի հայկական համագումար. Շնորհավորում ենք Արցախի ժողովրդին և կառավարությանը
Անհանգստացնող է տեսնել, որ ԵԱՀԿ որևէ երկիր չի սատարում ժողովրդավարական կառավարությունը
Աղբյուր` Panorama.am
10:40
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Իրանը ներգրավված է Ստամբուլում ընդդիմության առաջնորդի սպանության մեջ
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ իրանական հետախուզական ծառայությունը ներգրավված էր 2019-ի նոյեմբերին Ստամբուլում իրանի այլախոհ Մասուդ Մոլավի...
Աղբյուր` Panorama.am
10:34
«Grand Canyon»-ը կորոնավիրուսի պատճառով փակվել է. gazeta.ru
ԱՄՆ-ի «Grand Canyon» ազգային պարկը փակվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
10:28
Նոր չափանիշներ ԱՄՆ-ում բուժսպասարկման համար` բժշկական պարագաների ու սարքավորումների պակասի պայմաններում
Առողջապահության ոլորտի փորձագետները մշակել են նոր չափանիշներ կորոնավիրուսով հիվանդներին բուժելու գործընթացի համար: Դրանց հիման վրա կորոշվի, թե...
Աղբյուր` Panorama.am
10:22
online.ssa.am կայքի միջոցով քաղաքացիները կարող են դիմել սոցիալական աջակցություն ստանալու համար
http://online.ssa.am/ .Ապրիլի 10-ից այս կայքի միջոցով քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման...
Աղբյուր` Panorama.am
10:16
Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տարածքում
Past-ը գրում է. «Քանի որ այս օրերին ավիացիոն թռիչքների քանակը հատկապես մեր տարածաշրջանում, մեղմ ասած, սակավաթիվ է, երեկ ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
10:10
Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 73,500 դեպք.ՌԻԱ Նովոստի
Վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվն աճել է 6156-ով և հասել 73,522-ի, նույն ժամանակահատվածում գրանցվել է...
Աղբյուր` Panorama.am
10:02
Ապրիլյանի մասնակիցներ. Մենք շարունակելու ենք վառ պահել Ձեր անմահությունը...
«Փառք ու պատիվ Ձեր հավերժ հիշատակին տղե՛ք.... Մենք շարունակելու ենք վառ պահել Ձեր անմահությունը...»,- գրառումն արված...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Փաստ». Ճգնաժամային իրավիճակում արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը խնդիր է. Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող
«Փաստ» թերթը գրում է. «Ներկայիս ճգնաժամային իրավիճակը, ի թիվս այլ խնդիրների, շատ յուրահատուկ նրբերանգ ունի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
09:56
«Ժողովուրդ». Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ողջ աշխարհին համակած նոր կորոնավիրուսի համաճարակը մոբիլիզացրել է բոլոր ուժերին բոլոր երկրներում, և...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Հրապարակ». Ո՞վ է աջակցելու Մայիլյանին 2-րդ փուլում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս Մայիլյանին աջակցող, Արցախում սորոսականների համարում ունեցող «Նոր Արցախ» դաշինքը...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Փաստ». Չնայած Հայաստանի տնտեսությունը բացասական ազդակներ է ստանում արտաքին աշխարհից, ներքին ֆինանսատնտեսական բալանսն էլ է խախտված
«Փաստ» թերթը գրում է. «Համաճարակի բռնկումը բացասական է ազդել համաշխարհային տնտեսության բոլոր ճյուղերի վրա, որի արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Հրապարակ». Երկրորդ փուլում Սամվել Բաբայանը, հնարավոր է, չաջակցի Մայիլյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև Արցախի Սահմանադրությունը նախագահին լիազորում է միանձնյա կառավարություն կազմել, սակայն...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Հրապարակ». Covid-19-ի բռնկմանն առնչվող արտակարգ դրության հայտարարությունները չպետք է լինեն հիմք՝ թիրախավորելու որոշակի խմբերի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր իշխանությունն անշեղորեն նվազեցնում է դեմոկրատական ազատություններն ու իրավունքները մեր երկրում՝...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Ժողովուրդ».2019 թ-ի ապրիլի 2-ին «Եռաբլուր»-ում թալանված մեքենաների վերաբերյալ քրգործը կասեցվել է
«Ժողովուրդ». Ապրիլյան պատերազմից 4 տարի անց «Ժողովուրդ» թերթը գրում է․ «Չորս տարի է անցել 2016 թվականի ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Արդեն կանխատեսվում է, որ ապրիլի 14-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում Մայիլյանը ձախողելու է
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսպիսով, Արցախի համապետական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն նախագահական...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատողներն աշխատում են 24-ժամյա ռեժիմով, հերթափոխով
«Հրապարակ» թերթը գրում է. «Հիվանդները շա՞տ են՝ հարցրինք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին։ «Այո, շատ...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Փաստ». Իշխանություններից աչալուրջ աշխատանք է պահանջվում հնարավոր ֆինանսատնտեսական ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային արժույթը՝ դրամը, վերջերս մոտ 8-ից 9 տոկոս արժեզրկվել է և շարունակում է արժեզրկվել։ Իսկ վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:33
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վաղ առավոտյան այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի...
Աղբյուր` Panorama.am
09:27
Կորոնավիրուսից մահացել է կոմպոզիտոր Ադամ Շլեզինգերը
Կորոնավիրուսից մահացել է ամերիկացի կոմպոզիտոր Ադամ Շլեզինգերը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Variety-ը։ Կոմպոզիտորը 53 տարեկան էր։...
Աղբյուր` Panorama.am
09:20
Պաշտպանեք աղբահանողներին
«Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտներում աշխատողների հանդերձանքն այսպես թե այնպես պաշտպանիչ է, կրում են ձեռնոցներ և...
Աղբյուր` Panorama.am
09:10
Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ամենածանր հիվանդը
Թբիլիսիում կորոնավիրուսից ապաքինվել է ամենածանր առողջական վիճակով հիվանդը: 47-ամյա կինն, ով մեկ շաբաթից ավելի շնչում էր շնչառական սարքի միջոցով,...
Աղբյուր` Panorama.am
09:00
Ապրիլյան պատերազմից չորս տարի անց
Ապրիլյան պատերազմից չորս տարի է անցել: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 25-ամյա զինադադարից հետո Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի հետ...
Աղբյուր` Panorama.am
08:49
Մարզպետ. Կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորում
«Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Վայոց Ձորի մարզպետ Արարատ...
Աղբյուր` Panorama.am
20:29
Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում՝ ընտրողների ակտիվ մասնակցությամբ. ԱՀ ԱԳՆ
2020 թ. մարտի 31-ին, համաձայն 2017 թ. համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրության,Արցախի Հանրապետությունում միաժամանակ կայացել են...
Աղբյուր` Panorama.am
20:17
Պարետատան հերթական նիստին քննարկվել են հատուկ անցակետերի տեղադրմանը, ախտահանմանը վերաբերող հարցեր
Ապրիլի 1-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Այս մասին հայտնում են Կառավարությունից: Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
20:11
Իտալիայի պառլամենտն ազատվել է ԵՄ դրոշից
Իտալիայի պառլամենտն ազատվել է  ԵՄ դրոշից:  Իտալիայի պատգամավորների պալատի փոխնախագահ Ֆաբիո Ռամպելին տեսանյութ է հրապարակել, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
20:03
«Նորք» ինֆեկցիոնում կորոնավիորւսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը ֆեյսուքյան իր էջում տեղեկացրել  է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}