Հասարակություն 17:49 28/02/2020 Հայաստան

Անհատ տաքսու վարորդները հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ բողոքով

Անհատ տաքսու վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց։ Նրանք պահանջում են, որ  դաշտում հավասարություն լինի, վերանայվի տաքսիների նվազագույն գները, օնլայն տաքսի ծառայություն կազմակերպողների մոտ ստուգումներ իրականացվի: 

«Պետք է լինի հավասար պայմաններ: Ես կաշխատեմ 3000 դրամ, մյուսը թող աշխատի 6000, բայց թող լինի հավասար պայմաններ: Եթե 100 մարդ նստում է տաքսի, 85-ը օնլայն զանգով են պատվիրում, այն 15 մարդն էլ ուղղակի շտապում են, պատահական տաքսի են կանգնեցնում ու նստում»,- նշեց վարորդներից մեկը:

Նրանք բարձրաձայնում են նաև տուգանքները չեղարկելու հարցը:  

Անհատ տաքսու վարորդները ՊԵԿ-ում հանդիպում ունեցան: Դրանից հետո Վարորդների պաշտպանության լիգայից Պողոս Օղլուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե իրենց խնդիրն այն է, որ օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններում ստուգումներ անցկացվեն, որպեսզի նրանք էլ նույն ձևով վճարեն տարեկան հաստատագրված 12 հազար դրամները:

«Մեր հավաքվելու իմաստը դա է: Նրանք 4 տարուց ավելի գործունեություն են ձեռնարկել ու ոչ մի հարկ չեն վճարում, դրա համար այսօր մեր տաքսի ծառայությունների մեջ կա շատ մեծ անհավասարություն: ՊԵԿ-ից խոստացան, որ կքննարկեն, երևի կանցկացնեն ստուգումներ»,- նշեց նա:

Նրա խոսքով, ապօրինությունների մասին արդեն 4-5 տարի բարձրաձայնում են, ոչ մի բան չի ձեռնարկվում: Նա նշեց, որ օնլայն տաքսիները երբ հայտնվեցին, վարորդները աշխատել են չվճարել տուգանքները, և ճիշտ են արել. «Այսօր «Յանդեքս»-ում և այլ տեղ գրանցված են հազարավոր տաքսիստներ, բայց ոչ մի տեղ չի երևում, բայց այդ մարդիկ էլ ՊԵԿ-ին ոչ մի թիվ ցույց չեն տալիս»:

Պ. Օղլուկյանի խոսքով,  հիմա մոտ 5000 անհատ վարորդ ունի տույժ–տուգանքներ, որոնց պարտքերը տույժ-տուգանքով և մայր գումարով կազմում է մոտ 900 միլիոն դրամ: Նա նշեց, որ իրենց  պահանջն է վերացնեն այդ տույժ-տուգանքները և կոնկրետ ստուգումներ անցկացնեն օնլայն տաքսի ծառայություն կազմակերպողների մոտ:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն, ինչ ներկայացրել են վարորդները, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Նա նշեց, որ ներկա պահին գործող օրենսդրությամբ ոչ մի տարբերություն չի տեսնում անհատ տաքսի վարորդների և օնլայն ծառայություններում աշխատող տաքսու վարորդների միջև:

«Այսօրվա օրենսդրությամբ տաքսի ծառայություն մատուցող վարորդները պետք է ունենան լիցենզիա, լիցենզիայի համար ընդհանրապես գումարի վճարում օրենսդիրը չի նախատեսում, միայն անհրաժեշտ է լիցենզիայի առկայություն: Լիցենզիայի առկայության դեպքում չկա օնլայն տաքսի ծառայություններ մատուցող վարորդների և մեր սովորական անհատ վարորդների միջև տարբերություն հարկային բեռի առումով»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Նա նշեց, որ այդ 12 հազար դրամն օրենքով հանվել է և հիմա ոչ ոք չի վճարում:

«Ինչ վերաբերում է նախկինում կուտակված պարտքերին, 2019-ի հուլիսին ընդունվեց օրենք, առաջարկվեց վճարել միայն մայր գումարները և բոլոր տույժ-տուգանքները կզրոյացվեն, և տրվեց 6 ամիս ժամանակ, որպեսզի վճարեն: Եղան շատ քաղաքացիներ, որոնք վճարեցին մայր գումարներն ու ազատվեցին տույժերից: Եթե կան քաղաքացիներ, որ գիտեին այդ մասին ու չեն վճարել, ներկա պահին ունեն պարտավորություններ մայր գումարի և տույժերի տեսքով, ենթակա են վճարման»,- ասաց Ռաֆիկ Մաշադյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:28
Իսպանիայում չորս օրվա նվազումից հետո նորից բարձրացել է կորոնավիրուսից մահացածների թիվը. Ինտերֆաքս
«Իսպանիայում կրկին նկատվել է մահացությունների թվի աճ ՝  պայմանավորված կորոնավիրուսով վարակվելու բարդությունների...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին
«Դատարանը շարունակում է թերանալ»
Աղբյուր` Panorama.am
17:06
Ծովագյուղի և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտերն անտեսել են աշխատանքները դադարեցնելու հանձնարարականները
«Գեղարքունիքի  և Արագածոտնի մարզային տեսչական  մարմինների տեսուչներն երեկ այցելել են բոլորիս հայտնի Ծովագյուղի  և...
Աղբյուր` Panorama.am
17:01
Զինծառայողի մահվան գործով համածառայակիցը կալանավորվել է
Ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ռուսական արվեստի թանգարանը միացել է աշխահի խոշոր թանգարանների շարժմանը
«Կենդանացրու արվեստի գործերը» այսպես է կոչվում նախաձեռնությունը:
Աղբյուր` Panorama.am
16:38
Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝  ընդդեմ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Նա դատարանից...
Աղբյուր` Panorama.am
16:36
Գարեգին Երկրորդը շնորհավորել է ավետման տոնի առիթով
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ավետման տոնի առիթով.  «Մայր Աթոռ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Հնդկաստանը կարող է երկարաձգել մեկուսացման ռեժիմը. Ria.ru
Հնդկաստանի իշխանությունները քննարկում են կորոնավիրուսի տարածման պատճառով պարտադրված մեկուսացման ռեժիմի երկարաձգման հարցը, հայտնում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
16:17
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցներին ընկերությունը հրաժարվում է վճարել
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոդուլային ընդունարանի արտադրության պետ Հովհաննես Խաչատրյանն ասում է, որ մոդուլի կառուցման...
Աղբյուր` Panorama.am
16:16
Պարույր Սևակի համայնքապետ. «Լավ է, որ կանայք իրարից հեռու են եղել»
Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքի բնակչուհին, որը ապրիլի 5-ին գնացել էր բանջար հավաքելու ու ականի պայթյունից վիրավորվել, վիրահատվել է...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ուղիղ եթերում կոտրեցին Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջը
Մինչ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ելույթ էր ունենում՝ զարմանալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արձագանքի...
Աղբյուր` Panorama.am
15:54
Անի Սամսոնյանի դիմումը կցվել է «Հեղափոխության պահապաններ»-ի նկատմամբ հարուցված քրգործին
Մարտի 12-ին Երևան քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2020 թվականի մարտի 11-ին Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 22242-ի. ria.ru
Շվեյցարիայում մեկ օրվա ընթացքում COVID-19 հաստատված դեպքերի թիվն ավելացել է գրեթե 600-ով, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
15:28
Բոլոր ապրանքային շուկաներում կան հարուցված գործընթացներ. ՏՄՊՊՀ նախագահ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաճատրյանն այսօր ԱԺ-ում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպված...
Աղբյուր` Panorama.am
15:21
Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից այսօր պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
15:18
Պարետի նոր որոշումը. Սպորտով պետք է զբաղվել վաղ առավոտյան
Արտակարգ դրությունում պարետ նշանակված Տիգրան ԱՎինյանի նոր որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 8-ին ժամը ժամը 23:59-ին:  Պարետը նոր...
Աղբյուր` Panorama.am
15:10
Կորոնավիրուս․ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի շենքը վերածվում է թեստավորման կենտրոնի
Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի շենքերը վերածվում են Covid-19-ի թեստավորման ու խորհրդատվական կենտրոնի: Այս մասին, ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:02
Չկատարված վարկային պարտավորությունները չպետք է առաջացնեն տույժեր. Մարուքյան
«Երբ ՀՀ-ն մտավ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների մեջ, բազմաթիվ ընկերություններ, անհատ ձեռնարկատերեր, քաղաքացիներ...
Աղբյուր` Panorama.am
14:59
ՊԵԿ-ը հրապարակում է Ռուսաստանում մաքսային կցորդի հետ հետադարձ կապի համարները
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում  է, որ այսուհետ գործելու են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից...
Աղբյուր` Panorama.am
14:54
Արցախում մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Արցախի առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել...
Աղբյուր` Panorama.am
14:52
ՏԶՆԿ. Համախառն արտաքին պարտքը 2019թ.-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է 1.29 մլրդ ԱՄՆ դոլարով
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է համախառն արտաքին պարտքի 2018-2019թթ.-ի դիրքերին: ՀՀ համախառն արտաքին պարտքի...
Աղբյուր` Panorama.am
14:46
Ապրիլի 7-ը առողջության համաշխարհային օրն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի...
Աղբյուր` Panorama.am
14:40
Իրանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար կօգտագործի ինքնիշխանության հիմնադրամը. Ինտերֆաքս
«Իրանի բարձրագույն հոգևոր ղեկավար Ալի Խամեյնին համաձայնել է 1 միլիարդ եվրո հատկացնել Իրանի ազգային զարգացման ֆոնդից՝ երկրի ինքնիշխանության...
Աղբյուր` Panorama.am
14:33
Դատախազությունը դատարաններ է ներկայացրել կալանքից ազատելու միջնորդություններ
ՔԿՀ-ներում պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԿԳՄՍ փոխնախարար. Հիմա աշխատում ենք մի քանի սցենարների վրա
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է միասնական քննությունների անցկացման մի քանի սցենար։ Այսօրվա ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:21
ՎՏԲ–Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բնակչությանը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարները՝ համաձայն կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների...
Աղբյուր` Panorama.am
14:17
ԵԽ զեկույց․ Հայաստանում զգալիորեն կրճատվել է ազատազրկման մակարդակը
Այսօր Եվրոպայի խորհուրդը հրապարակել է նոր վիճակագրություն Եվրոպական երկրների բանտերի, այդ թվում՝ Հայաստանի վերաբերյալ, որն ընդգրկում է 2018-ի...
Աղբյուր` Panorama.am
14:11
Լուսնի վրա առևտրային հանքարդյունաբերության մասին Թրամփի հրամանը չի կարող արդյունավետ լինել
Այլ մոլորակների տարածքները գրավելու փորձերը չեն կարող արդյունավետ լինել, հայտարարել է «Ռոսկոսմոսի» միջազգային համագործակցության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}