ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:31 28/02/2020 Հայաստան

«Իրատես». Առասպելական պարգևավճա՞րն ասեմ, թե՞ անգրագետ հայցադիմումը

«Իրատես» թերթը գրում է. «Քայլելով ու դըմփ-դըմփ-հու անելով իշխանության եկած չինովնիկները համառորեն չեն սովորում կամ չեն ցանկ անում սովորել՝ ինչպես պետք է աշխատել լրագրողների հետ: Գեղեցիկ կոստյումներ հագնող, խոսույթում անգլերեն բառեր օգտագործող, կառավարական ու խորհրդարանական գորգերի վրա վստահ կեցվածքով քայլող երիտասարդները, որ պատեհ ու անպատեհ առիթով բոլորիս ականջից կախում են, թե իրենք օքսֆորդներ ու քեմբրիջներ են ավարտել, դաստիարակության առումով «պորտները եվրոպաներում են կտրել», ամենակարևոր՝ պաշտոնյային հարիր կեցվածքի դասընթացից երևի «լիկվիդ» են մնացել: Իրոնիկ, երբեմն նույնիսկ հեգնանքի հասնող պատասխանները ոչ այլ ինչ են, եթե ոչ դիմացինին չհարգելու բացահայտ դրսևորում: Գեղեցիկ բառեր շարելուց զատ երկու տարվա նորերը նարցիսյան բարդույթ ունեն:

Չբացատրված համոզում ունեն, թե ամենագետ են, ամենակարող, ամենաճշմարիտ, ու միմիայն իրենք են, որ լավագույնին են արժանի, հետևաբար հարմար առիթի դեպքում իրենք իրենց պետք է պարգևատրեն: Պարգևատրումներն այնքան սովորական ու հաճախակի են դարձել, որ արդեն չենք էլ զարմանում, թե պետական բյուջեն ինչպես է բաշխվում, իրենց իսկ բնորոշումով, գրավիչ աշխատանքից պետական անհրապույր պաշտոնի եկածների միջև: Հոգ չէ, թե հայաստանյան դպրոցների մի մասը վթարային ու կիսախարխուլ վիճակում է, հոգ չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աղետի գոտու և աղքատության բարձր ցուցանիշի համար նախկիններին ամոթանք էր տալիս, հոգ չէ, թե սահմանին կանգնած զինծառայողը նախարարի կամ փոխնախարարի աշխատավարձի տասը տոկոսն է ստանում, կարևորն այն է, որ օքսֆորդներում ու քեմբրիջներում կրթվածները փափուկ աթոռներին նստելու, «պադավատով» ման գալու, հաճախակի գործուղումներ գնալու, ձեռի հետ էլ գործ անելու համար ինքնապարգևատրվում են: Հերթական խոշոր պարգևավճարի մասին մամուլն օրերս գրեց:

Այս անգամ 6 ամսում 16 հազար դոլարի պարգևավճար ստացած արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասին է: Ազգային ժողովում
պարզաբանում տալու փոխարեն լրագրողներիս նա հետևյալ հորդորը տվեց. «Իսկ յուանով ինչքա՞ն է: Յուանո՛վ հաշվարկեք, այդպես ավելի հետաքրքիր վերնագրեր կլին են»:

Լրագրողների ճկուն մտքի վրա կասկածող նախարարին թեև ապարդյուն, բայց ևս մեկ անգամ հորդորում ենք՝ լրատվամիջոցների նկատմամբ հարգանք դրսևորել, պատրաստակամ պատասխանել ամենասուր, երբեմն անենատհ աճ ու իր սրտից չբխող հարցերին, դա, ի դեպ, նրա պարտ ականությունն է: Չինովնիկները, ի վերջո, պետք է մի կողմ դնեն հեգնանքն ու մեզ հետ զրույցներում լինեն առավել քան զուսպ: Վերնագրի ընտրության մասին մտածելու փոխարեն բանակից սկոլիոզի «մեղքով» ճողոպրած պարոն Բադասյանը շատ ավելի լավ կանի սեփական աշխատանքի ճշգրտության ու կոռեկտության մասին մտածի և պատասխանի հարցին, թե ի՞նչ խղճով է ինքնապարգևատրվում, երբ արդարադատության թիվ մեկ պատասխանատուն լինելով՝ դատարան կիսատ-պռատ փաստաղթեր է ներկայացնում: Իսկ եթե մոռացել է, հիշեցնենք՝ նրա հայցադիմումը՝ ուղղված Նարեկ Մալյանին (վիրավորանքի ու զրպարտության մեղադրանքով), դատարանը վարույթ չէր ընդունել հայցադիմումի թերի լինելու պատճառով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:21
ԱՆ. «Նորք» ինֆեկցիոնում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան նոր դեպք
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողսյանի փոխանցմամբ, 76-ամյա պացիենտն...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կորոնավիրուսով վեցերորդ հիվանդն է մահացել «Նորք»-ում
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողսյանի փոխանցմամբ, 78-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:43
ՊԵԿ իրավաբանական վարչության վերապահված վարչական վարույթները շարունակվելու են իրականացվել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավակարգավորումներով երկրում...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայ գիտնականները աշխատում են օզոնատորների արդիականացման վրա
Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), օգտագործելով իր գիտական ներուժը, ամեն ջանք կգործադրի՝ աջակցելու...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թալիշն արդեն 174 բնակիչ ունի
Թալիշի դպրոցն այսօր ունի 26 աշակերտ, 12 երեխա էլ հաճախում է մանկապարտեզ։
Աղբյուր` Panorama.am
20:25
Ադրբեջանը միջազգային-իրավական պատասխանատվություն է կրում ապրիլյան ագրեսիայի սանձազերծման համար.ԱՀ ԱԳՆ
Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիան միայն ամրապնդել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների...
Աղբյուր` Panorama.am
20:23
Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին գումար են նվիրաբերել Ստամբուլի ասորական և հունական համայնքները
Կոստանդնուպոլսի հունաց պատրիարք, Ուղղափառ եկեղեցու էկումենիկ առաջնորդ Բարդուղիմեոսը և Ստամբուլի ասորական հիմնադրամը միացել են Թուրքիայի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին.Վ.Բալասանյան
Արցախի Հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը  ուղերձ է հղել  Արցախի քաղաքացիներին: Նա մասնավորապես նշել է. «Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:13
Պարենային ապրանքների համաշխարհային գները մարտին նվազել են
Համաշխարհային համավարակի պատճառով առաջացած պահանջարկի և յուղերի գների անկումը հանգեցրել են հիմնական պարենային ապրանքների միջազգային գների...
Աղբյուր` Panorama.am
20:05
Պարալիմպիկ խաղերը ևս հետաձգվեցին
Անդամահատված և սայլակավոր մարզիկների միջազգային  ֆեդերացիայի / IWAS  / ղեկավարությունը քննարկել  է  խաղերը մեկ տարով ...
Աղբյուր` Panorama.am
20:01
Արցախում տնտեսավարող սուբյեկտներին տրվել են մեթոդական ցուցումներ
ԱՀ ԳՆ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության  պետական ծառայության  աշխատանքային խմբերը հերթական ստուգայցն...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ուսանողները չեն կարողանում վճարել ուսման վարձը,բաց նամակ վարչապետին
ԵՊՀ ուսանողները բաց նամակով դիմել են  ՀՀ կառավարությունը և  ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով մինչև 25% ուսման վարձի...
Աղբյուր` Panorama.am
19:55
500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարված
Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մայրաքաղաքի 10 վարչական շրջանում 500 նոր վերելակ ձեռք բերելու, տեղադրելու և սպասարկման ծառայությունների գնման...
Աղբյուր` Panorama.am
19:53
Անվտանգության խորհրդի քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ է խոնարհել և հարգանքի տուրք...
Աղբյուր` Panorama.am
19:47
Շատ քաղաքացիներ պարզապես չեն ուզում հասկանալ պահի լրջությունը.Լոռու մարզպետ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մարզում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին , ևս մեկ անգամ կոչ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Արցախում մարտ ամսվա ընթացքում 12 ապրանքատեսակի միջին գներն աճել են
Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը և որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ներկա պահին ԱՄԷ-ից դեպի Երևան որևէ չվերթ նախատեսված չէ.դեսպանություն
ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել,որում մասնավորապես նշված է. «Նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով օդային...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հայտնաբերվել է հատված Բոխի տեսակի 15 ծառ
Ս.թ. ապրիլի 1-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «Հայանտառ» ՊՈԱԿ «Սյունիքի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Նախարարության հետ անազնիվ են վարվել, եթե չեն նշել իրենց աշխատանքը և չեն հայտարարագրել եկամուտները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում   հայտարարեց, որ 15 ժամյա...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքում կցուցադրվի օլիմպիական կրակը՝ որոշ սահմանափակումներով
Ճապոնիայի  Ֆուկուսիմա քաղաքի ուսումնական կենտրոնում ապրիլի 2 - 30 –ը կցուցադրվի օլիմպիական կրակը։ Այս ասին գրում է ՀԱՕԿ-ը: Կան...
Աղբյուր` Panorama.am
19:14
«Հորդորում ենք ՀՀ կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին՝ որ կառույցների կողմից են մշակվում քաղաքացիների անձնական տվյալները»
Մարտի 31-ին Ազգային ժողովն ընդունեց օրենսդրական փաթեթ, որը կոչված է Հայաստանում արտակարգ դրության պայմաններում կառավարությանը տրամադրել...
Աղբյուր` Panorama.am
19:07
Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված վայրագություններն ու խոշտանգման ակտերը մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում.Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություն է տարածել՝  Ապրիլյան պատերազմի չորրորդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
19:04
COVID-19-ի բացված հաշվին փոխանցվել է 856մլն դրամ
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
18:54
Բնապահպանության նախարար, այս նեղ պահին դուք ձեզ ճիշտ չեք պահում.Դոյդոյան
 «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Բնապահպանության նախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ազգային փոքրամասնությունների հիմնադրամների վրա ճնշում է գործադրվում.Փայլան
Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը բազմաթիվ այլ հիմնադրամների հետ մեկտեղ հատուկ գրություն է ուղարկել նաև ազգային փոքրամասնություններին...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյանի հերոսների հիշատակին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել...
Աղբյուր` Panorama.am
18:36
Պարենային ապրանքների գները մարտին նվազել են
Համաշխարհային համավարակի պատճառով առաջացած պահանջարկի և յուղերի գների անկումը հանգեցրել են հիմնական պարենային ապրանքների միջազգային գների նվազմանը
Աղբյուր` Panorama.am
18:25
248 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն
Ապրիլի 2-ին ժամը 9-15-ը  մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}