Արայիկ Մելքումյանն ընդգրկվել է դատավորների ռեզերվում
Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 14.02.2019 թվականին ընդունված ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը։ Խորհուրդը որոշել է Արայիկ Մելքումյանի դիմումը բավարարել մասնակի:
Արայիկ Մելքումյանն այս տարվա փետրվարի 3-ին դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ` պահանջելով վերանայել Բարձրագույն դատական խորհրդի 14.02.2020թ. թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը, Արայիկ Մելքումյանին վերականգնել իր նախկին պաշտոնում և վճարել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։
Որոշվել է.
ա) «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» վերացնել:
բ) Արայիկ Մելքումյանին ընդգրկել դատավորների ռեզերվում:
գ) Արայիկ Մելքումյանի պահանջը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու մասով, մերժել:
գ) Արայիկ Մելքումյանին վճարվող աշխատավարձի հաշվարկի սկիզբը համարել
ռեզերվային դատավորի կարգավիճակ ձեռք բերելու պահը՝ նրան վճարելով մինչև
պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն
ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում