Արմեն Գրիգորյան. ԱԱԾ-ն զբաղվում է տեսանյութով
«ԱԱԾ-ն այժմ զբաղվում է այդ գործով»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության խորհուրդի քատուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին։
Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում ծառայությունը հասարակությանը տեղյակ կպահի իր գործողությունների ու արդյունքների մասին։
«Այս պահին միայն այդքանը կարող եմ ասել»,-նշեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանցու կողմից Երևանում արված տեսանյութ էր տարածվել։ Ադրբեջանցին իր լեզվով ողջունում է հայրենակիցներին, ապա Երևանը ներկայացնում որպես հին ադրբեջանական քաղաք։ Տեսանյութում նա ծաղրում է նաև Ազգային անվտանգության ծառայությանը, որի իբր անգործության հետևանքով ադրբեջանցին կարողացել է Երևան հասնել ու նկարահանումներ կատարել։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ