Էրդողանի խորհրդական. Նախկինում 16 անգամ Ռուսաստանի դեմ պատերազմել ենք ու պատրաստ ենք կրկին անել դա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Մեսութ Հաքը Ջասընը Իդլիբում տեղի ունեցած հարձակումից հետո սադրիչ հայտարարություն է արել հեռուստաեթերից: Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է պատերազմել Ռուսաստանի հետ, ինչպես դա տեղի է ունեցել բազմիցս պատմության ընթացքում։
«Նախկինում 16 անգամ Ռուսաստանի դեմ պատերազմել ենք: Ու պատրաստ ենք կրկին անել դա»։
Շարունակելով հակառուսական իր ելույթը՝ Էրդողանի խորհրդականը նշել է. «Եթե հարկ լինի, կպատերազմենք Ռուսաստանի դեմ: Ճիշտ է, կորուստներ կկրենք, բայց և շատ վնասներ էլ կպատճառենք: Կտեսնեք, որ Ռուսաստանը ներսից պառակտվելու է, այնտեղ 25 մլն մուսուլման կա»:
Մեսութ Հաքը Ջասընը վերջում սպառնացել է վրեժով:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել է 33 թուրք զինծառայող:
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Թուրքիային նաև ՀՕՊ ոլորտում
- Թուրքիայի պաշտպանության նախարար. «Ռուսաստանը մեր զորքի տեղն իմանալով է հարված հասցրել»
- ՌԴ ՊՆ․ Թուրք զինվորները «ահաբեկչական խմբավորումների» հետ էին, երբ նրանց հարվածել է սիրիական զինուժը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան