Թուրքիայի նախարարը ստանձնել է սիրիական բանակի դեմ գործողության հրամանատարությունը
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ժամանել է սահմանային Հաթայ նահանգի հրամանատարական կենտրոն և ղեկավարել Իդլիբում գտնվող Սիրիայի կառավարական զորքերի դեմ գործողությունը։ Այս մասին գրում է Ria-ն։
Ըստ Haber Turk-ի՝ Աքարը Հաթայ է մեկնել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ խորհրդակցությունից հետո:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտնել էին Իդլիբում սիրիական ավիահարվածի հետևանքով 33 զինվորի մահվան մասին, ևս 36-ը վիրավորվել էին: Էրդողանը անվտանգության հարցերով նիստ է գումարել, որին մասնակցել են անվտանգության գերատեսչությունների ղեկավարները և արտաքին գործերի նախարարը:
Անկարան իր զինվորների մահից հետո հայտարարեց ցամաքային և օդային գրոհների սկսման մասին՝ Սիրիայի կառավարական ուժերի դիրքերի վրա: Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը միջադեպն անվանել է «հարձակում» ՆԱՏՕ-ի վրա և հայտարարել դաշինքի հետ խորհրդակցությունների մասին: