Թուրքիան այլևս չի կանգնեցնի սիրիացի միգրանտների հոսքը դեպի Եվրոպա․ թուրք պաշտոնյա
Թուրքիան որոշել է այլևս չկանգնեցնել սիրիացի փախստականների՝ ցամաքով և ծովով Եվրոպա հասնելը։ Այս մասին նախօրեին Reuters-ին ասել է մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա՝ ակնկալելով փախստականների մոտալուտ ժամանումը Սիրիայի Իդլիբից, որտեղից տեղահանվել է գրեթե մեկ միլիոն մարդ: Այս մասին գրում է Daily Sabah-ը։
Թուրքիայի ոստիկանության, առափնյա պահպանության և սահմանային անվտանգության աշխատակիցներին հրաման է տրվել «մի կողմ կանգնել», հավելել է թուրք պաշտոնյան:
Նշենք, որ նախօրեին Սիրիայի սահմանամերձ Հաթայ քաղաքում սիրիական կառավարական ուժերի հարձակման արդյունքում սպանվել է վերջին տվյալներով 33 թուրք զինվոր։ Սակայն ՌԴ ՊՆ-ն իր հաղորդագրության մեջ նշում է, որ թուրք զինվորականների անվտանգությունից ելնելով մշտապես կապ է եղել թուրքական կողմի հետ, տեղեկացվել են նրանց գտնվելու վայրերը, իսկ թուրք զինվորները հայտնվել են թիրախում, քանի որ նրանք եղել են «ահաբեկչական խմբավորումների» հետ, որտեղ չպետք է լինեին, երբ նրանց հարվածել է սիրիական զինուժը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի իշխանություններն արգելափակել են մի քանի սոցկայքեր
- ՌԴ ՊՆ․ Թուրք զինվորները «ահաբեկչական խմբավորումների» հետ էին, երբ նրանց հարվածել է սիրիական զինուժը
- Թուրքիայի նախարարը ստանձնել է սիրիական բանակի դեմ գործողության հրամանատարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ