Հասարակություն 19:32 28/02/2020 Հայաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին  տեղեկատվական համակարգը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև առկա սերտ կապերը` գոհունակությամբ փաստելով, որ պետական տարբեր մակարդակներում ձևավորվել է արդյունավետ փոխգործակցություն և բարեկամական ջերմ հարաբերություններ:

Անդրադառնալով հայ և վրաց հավատակից ժողովուրդների պատմական անցյալին՝ Նորին Սրբությունը ընդգծել է, որ երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների մեջ առանձնակի դերակատարություն է ունեցել քրիստոնեական հավատքը, ինչի շնորհիվ էլ կարողացել են տարածաշրջանում համատեղ հաղթահարել բազում փորձություններ:

Իր հերթին Իրակլի Ղարիբաշվիլին, խոսելով պատմական խորը արմատներ ունեցող հայ-վրացական հարաբերությունների մասին, հաստատել է, որ դրանք պետք է փայփայել և ամուր պահպանել։ Նախարարն ընդգծել է նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը շաղախող քրիստոնեական արժեհամակարգի կարևորության մասին:

Անդրադառնալով աշխարհում տիրող պատերազմական իրավիճակներին և հակամարտություններին՝ վերջինս նշել է, որ դրանք մարդկային կյանքում սիրո և հավատքի պակասի հետևանքն են:

Հայոց Հայրապետը և Վրաստանի պաշտպանության նախարարը կարևությամբ շեշտել են, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է խարսխված մնան միայն եղբայրական սիրո և գործակցության վրա:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Եկեղեցի-բանակ համագործակցության արդյունավորությանը և բանակում եկեղեցականների կողմից իրականացվող հոգևոր ծառայության փորձառությանը:

Այս իմաստով  Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատել է Մայր Աթոռի և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև օգտաշատ համագործակցության փաստը՝ կարևոր համարելով, որ երկրի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովող զինվորների կողքին մշտապես աղոթք հնչի և նրանք ամուր լինեն նաև իրենց հոգևոր կյանքի և ազգային ոգու արթնությամբ:

Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը և բարեմաղթանքները հղել է վրաց ժողովրդին ու իշխանություններին և իր եղբայրական ողջույններն է փոխանցել Համայն Վրաստանի Իլիա Երկրորդ Կաթողիկոս-Պատրիարքին:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:49
Տեղի է ունեցել Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝...
Աղբյուր` Panorama.am
12:38
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ  է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:...
Աղբյուր` Panorama.am
12:32
Փաշինյանը Ոսկեպարում Ալիևի անունից պատերազմ խոստացավ մինչև շաբաթվա վերջ
«Մենք հիմա կարող ենք այստեղից դուրս գանք, գնանք ասենք՝ չէ, էն էլ չկա, էն էլ չկա, էն էլ չկա։ Դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է...
Աղբյուր` Panorama.am
12:22
Երևանում տրոլեյբուսը հայտնվել է հսկա փոսի մեջ
Երևանում տրոլեյբուսը հայտնվել է հսկա փոսի մեջ ու չի կարողանում շարժվել։ Ուղևորները ստիպված են եղել իջնել։ Դեպքի վայր է ժամանել փրկարար...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սերգեյ Խաչատրյանը, Անա Չումաչենկոն և մեծահամբավ այլ երաժիշտներ ընդգրկված են Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի կազմում
Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծահամբավ երաժիշտներ։ Հիշեցնենք, որ այս տարի մրցույթն անցկացվում է...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Եթե նույնիսկ արվի մի բան, որն ընկալեք ձեր դեմ, դա արտահայտում է ձեր լավագույն շահը. Փաշինյանը՝ ոսկեպարցիներին
Ձեր թիկունքում, ձեր դեմ որևէ բան չի կարող արվի, եթե նույնիսկ արվի մի բան, որն ընկալեք ձեր դեմ, դա արտահայտում է ձեր լավագույն շահը տվյալ իրավիճակում»։
Աղբյուր` Panorama.am
11:13
Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ. Վահե Հովհաննիսյան
«Մենք գտնվում ենք պետական համապարփակ աննորմալության փուլում, սրանից պետք է դուրս գալ»։
Աղբյուր` Panorama.am
11:06
Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
10:58
Առաջարկվում է երկրորդ Հ1 ստեղծել՝ հանրապետական հեռարձակման
«Նախագծով առաջարկվում է հանրային հեռարձակողին հնարավորություն տալ առանց լիցենզիայի և մրցույթի հանրային մուլտիպլեքսում ուեննալ ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Տավուշում Խրեմլու, Ասկիպարա անունով գյուղեր կա՞ն. Փաշինյանը՝ կիրանցիների հետ հանդիպմանը
«Ես եկել եմ Ոսկեպար և Կիրանց, որովհետև սահմանագծման գործընթացը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել մեր որոշ բնակավայրերի համար, բայց մյուս...
Աղբյուր` Panorama.am
10:33
Աշխարհում վնասաբեր փոստային առաքումների քանակը նվազել է, ֆիշինգային գրոհներինը՝ ավելացել. «Կասպերսկի»
Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին...
Աղբյուր` Panorama.am
10:17
Եթե ճիշտ եմ հասկանում, «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի գրանցվել, որպեսզի քվորում չլինի. Ռուբինյան
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Սակայն քվորում չլինելու պատճառով, նիստը քիչ ուշ մեկնարկեց։ Նախ գրանցվեց 47 պատգամավոր,...
Աղբյուր` Panorama.am
10:11
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Մասիս խոշորացված համայնքում աղբահանության խնդիրն ամբողջությամբ կլուծվի: Բարերար Միքայել Վարդանյանը համայնքին նվիրել է աղբատար մեքենա,...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա. Ալեքսանդր Չաուշյանը Կոնսերվատորիան տեղափոխելու մասին
«Ինձ համար շատ բարդ է հասկանալ, թե մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա։ Հետաքրքիր է՝ այդ մարդն ինչ է կերել, խմել, կամ միգուցե...
Աղբյուր` Panorama.am
09:50
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը պետբյուջեի հաշվին քավորին Փարիզ է տարել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին, որը խոշոր գործարար է ներկայանում, դասավորել է...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Ժողովուրդ». Փաշինյանի այցին հնարավոր է հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Փաստ». «Փողի խնդիր չունեն», բայց գնում են հարկերը և տուրքերը բարձրացնելու կամ նորերը սահմանելու ճանապարհով
«Փաստ» թերթը գրում է. «Դեռ նախորդ տարվանից փորձագետները պնդում էին, որ Հայաստանի իշխանությունները գնալու են հարկերը և...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». ՀՀ իշխանությունը կփորձի՞ հետայսու աշխատել Արցախի ՀԿ սեկտորի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ՀԿ սեկտորի ակտիվիստները մարտի 20-ին հանրահավաք են անելու Օպերայի հրապարակում։...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Ժողովուրդ». Ազգային ժողովը պատրաստ է և՛ ԱԺ բացօթյա սրճարանի համար գրեթե նույնքան վճարել, և՛ օրացույցների և օրագրերի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուսումնասիրելով Ազգային ժողովի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Փաստ». Փաշինյանը բավական այլայլված է եղել ու նեղված
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպար և, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից,...
Աղբյուր` Panorama.am
09:38
Էդգար Ղազարյան. Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «2022 թվականի օգոստոսին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների...
Աղբյուր` Panorama.am
09:32
Թուրքիայի արտգործնախարարը բացառում է 2024թվականին ուկրաինական հակամարտության կարգավորումը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը CNN Turk-ին տված հարցազրույցում ասել է, որ այս տարի Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ». Փաշինյանի այցին հնարավոր է հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Եվրադիտորդներին տրվող անձեռնմխելիությունից Հայաստանում անգամ երկրի ղեկավարներն ու պատգամավորները չունեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՔՊ խմբակցությունը մեկուկես ժամանոց նիստ է արել՝ ԱԺ այսօրվա նիստից առաջ քննարկելու...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ողբերգական պատահար Սիսիան-Գորիս ավտոճանապարհին
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի օդանավակայանի...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». Խնդիր է դրվել ձևավորել ուժեղ քաղաքական բևեռ` որպես գործող քաղաքական համակարգին իրական այլընտրանք
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, կիրակի օրը Երևանի «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում փակ,...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փաշինյանը վրդովվել է ու կտրուկ արձագանքել է, թե ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, այդ հարցերը Պապիկյանի տիրույթում չեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Տավուշի գյուղերի հանձման մասին թեժ խոսակցությունների ֆոնին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան
12:08 19/03/2024

Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}