ՌԴ ՊՆ․ Թուրք զինվորները «ահաբեկչական խմբավորումների» հետ էին, երբ նրանց հարվածել է սիրիական զինուժը
Թուրքական զորքերը Սիրիայի Իդլիբ նահանգում գործում էին ջիհադական գրոհայինների «մարտական կազմավորումների» ներքո, երբ հինգշաբթի օրը նրանք Սիրիայի կառավարական ուժայինների կողմից ավիահարվածի ենթարկվեցին, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Ինչպես նշվում է, Իդլիբի էսկալացիայի գոտում սիրիական զորքերի կողմից պատասխան գործողությունների կրակոցների արդյունքում թուրքական դիտորդական կետերում և ստորաբաժանումներում որևէ սպառնալիք բացառելու համար մշտական կապ է Իդլիբում Թուրքիայի համակարգման կենտրոնի հետ: Այս մասին գրում է RT-ն։
«Անցած օրվա ընթացքում ... թուրք գործընկերներից հայցվել և հաստատվել են Թուրքիայի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումների գտնվելու վայրի կոորդինատները, որոնք տեղակայված են ահաբեկչական մարտական տարածքների մերձակայքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, շեշտվում է, որ փետրվարի 27-ին Բեհուն բնակավայրի տարածքում սիրիական զորքերի գնդակոծության տակ են հայտնվել թուրք զինվորները, որոնք գտնվում էին «ահաբեկչական կազմավորումների մարտական կազմավորման մեջ», սակայն, ինչպես նշում է ՌԴ ՊՆ-ն, ըստ ստացված տեղեկությունների, Բեհունի շրջանում գոյություն չպետք է լիներ Թուրքիայի զինված ուժերից որևէ ստորաբաժանում:
Նշվում է, որ Բեհունի տարածքում ռուսական օդատիեզերական ուժերը չեն օգտագործվել:
Նշենք, որ ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտնել էին, որ թուրք զինվորներն Իդլիբում հայտնվել են կրակի տակ։ Վերջին տվյալներով, զոհվել է 33 մարդ:
Դրանից հետո թուրքական ուժերը ցամաքային և օդային գրոհներ են սկսել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի իշխանություններն արգելափակել են մի քանի սոցկայքեր
- Թուրքիայի նախարարը ստանձնել է սիրիական բանակի դեմ գործողության հրամանատարությունը