Հյուրանոցում կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել
«Հրապարակ»-ը գրել էր, որ քիչ առաջ զինված զինված անձը մուտ է գործել Զովունիում գտնվող ռեստորաններից մեկը և պատանդներ վերցրել։ Դեպքի վերաբերյալ ավելի ուշ մանրմասն տեղեկություն է փոխանցել ոստիկանությունը։ Լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը քիչ առաջ ասել է, որ դեպքը տեղի է ունեցել Դավթաշենում․
«Ոստիկանության աշխատակիցները ճշտել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի գտնվելու վայրը, ընթացքում նա կրակոցներ է արձակել, ոստիկանների կողմից վնասազերծվել է և բերման է ենթարկվել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Նա մտել է տեղում գտնվող հյուրանոցնային համալիրներից մեկը»։
Գաբրիլյանը ասաց նաև, որ տուժողներ չկան, անձը կրակոցներ է արձակել, որից հետո վնասազերշվել և բերման է ենթարկվել։ Բերման ենթարկվելու պահին, ըստ Գաբրիլյանի, նա նույնպես վնասվածքներ չի ստացել։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան