ԱԱԾ. Բացահայտվել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական քարոզչության չհաջողված փորձը
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտում է համացանցում պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ, մասնավորապես այս տարվա փետրվարի 26-ին Գոռ Մադիգ Գրիգորյան անունով օգտատիրող ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, իբրև Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երևանում և իրականացնում տեսանկարահանումներ, իսկ Հայաստանի անվտանգության ծառայություններն անգործության են մատնված: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տարածված տեսանյութը մոնտաժման արդյունք է: Տեսանյութի չմոնտաժված, իրական տարբերակի հեղինակը մի կին է, ով այն համացանցում և սոցիալական ցանցերում է տեղադրել դեռևս 2018-ի սկզբներին, որտեղ նա հայերենով պատմել է Հայաստանում նորաբաց «ՌԻՈ մոլ»-ի գործունեության մասին: Դրա մասին են վկայում նաև տեսանյութում երևացող «ՌԻՈ մոլ»-ի պատին ամրացված էկրանի գովազդային նյութերը, որոնք տեղադրված են եղել հենց այդ ժամանակահատվածում:
Պարզվել է, որ մոնտաժված տարբերակում վերանշյալ տեսագրությանը կցվել է նախապես պատրաստված ձայնագրություն:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ