Թալիբները կպահպանեն ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնագիրը
«Թալիբան» աֆղանական արմատական շարժումը հավատարիմ կմնա ԱՄՆ-ի հետ խաղաղության պայմանագրին, որը ստորագրվել է շաբաթ օրը Քաթարում կայացած արարողության ժամանակ, հայտարարել է շարժման քաղաքական գրասենյակի ղեկավար Մուլլահ Աբդուլ Գանի Բարադարը, փոխանցում է ria.ru-ն։
«Միացյալ Նահանգները և Թալիբանը հաջող բանակցություններ են վարել Քաթարում: Ես շնորհավորում եմ բոլորին այս ձեռքբերման կապակցությամբ: Մենք հավատարիմ ենք այս պայմանագրի իրականացմանը, և որպես քաղաքական ուժ, մենք ցանկանում ենք որ համաձայնագրի պայմաններն իրականացվեն նաև հարևան պետությունների կողմից», - ասել է Մուլլա Բարադարը:
Հարակից հրապարակումներ`
- Թալիբանի հետ խաղաղության բանակցությունները կասեցված են. Թրամփ
- Աֆղանստանի նախագահը հայտարարել է «Թալիբանի» հետ հրադադարի ավարտի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ