Ուկրաինան մայիսի 9-ին չի տոնի Հաղթանակի օրը
Ուկրաինան հրաժարվել է Հաղթանակի օրը նշել մայիսի 9-ին: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն:
Նա նշել է, որ Ուկրաինան, ինչպես Եվրոպայի երկրները, պատրաստ են ճանաչել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառները: Նա հավելել է, որ եվրոպական երկրները «պատրաստ են միմյանց ներել»:
«Մենք կարծում ենք, որ հենց այդ ուղղությամբ պետք է ընթանա տոնակատարություն»,- ասել է նախարարը:
Ներկա պահին Ուկրաինայում նշվում է Հիշատակի և հաշտեցման օրը մայիսի 8-ը, որը հաստատվել է 2015 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում