«Վերնատուն» ակումբում քննարկվել են վերջին իրադարձություններն աշխարհում
Տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի հերթական քննարկումը, որին մասնակցել են ակումբի անդամներ ու փորձագետներ։
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ, օրվա զարգացումներին համահունչ քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում, ինչպես նաև Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների հնարավոր զարգացումները։ Քննարկման հիմնական շեշտը դրվել է տարածաշրջանային խմորումների հետևանքով Արցախում ռազմական գործողությունների վերսկսման հավանականության վրա։
Հանդիպմանը քննարկվել են նաև Արցախյան հիմնահարցի շուրջ տեղի ունեցող արդի զարգացումները, արտաքին քաղաքական ազդակները։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ