Իրավունք 12:12 29/02/2020 Հայաստան

Վարչական դատարանն Ամուլսարի գործով խայտառակ և անօրինական վճիռ կայացրեց. Արթուր Գրիգորյան

Ամուլսարի գործով Բնապահպանական տեսչության երկրորդ հիմնարար փաստաթղթի՝ ստուգման ակտի բոլոր հիմնական կետերն անվավեր ճանաչելու՝ Վարչական դատարանի վճիռն խայտառակություն է և անօրինական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպան, բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը։

Նա նշել է, որ մի քանի ամիս առաջ նույն դատարանը՝ գրեթե նույնանման «փաստարկներով» չեղարկել էր նաև տեսչական մարմնի որոշումը՝ Ամուլսարում ընդերքօգտագործման հետ կապված գործողություններ իրականացնելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ։

«Այս ֆորմատով նպատակահարմար չեմ գտնում մանրամասն անդրադառնալ այս խայտառակ անօրինական վճռին, որով պետական ինստիտուտներին պարզապես ծաղրի են ենթարկել։ Մանրամասները կետ առ կետ կներկայացնեմ մի քանի օրից՝ բանավոր հարցազրույցի միջոցով։

Հիմա նշեմ միայն, որ սրանով փոշիացվում են Ամուլսարի հանքավայրի շահագործման անօրինականություններն արձանագրած միակ պետական մարմնի՝ բնապահպանական տեսչության բացահայտումները։ Անկասկած, սրա արդյունքում կարճվելու է գլխավոր դատախազության հարուցած քրեական գործը՝ ապօրինի ընդերքօգտագործման վերաբերյալ, «մաքրվելու» են ընկերության «իմիջի» համար խնդրահարույց՝ պրիմիտիվ շինարարական խախտումների արձանագրումները, որոնցից շատերը ընկերությունն անգամ ընդունել է և իմ տեղեկություններով՝ նույնիսկ վճարել պատճառած վնասի համար։

Շատ, շա՜տ բան կա ասելու, այդքան չեմ կարող գրել։ Թերևս նշեմ միայն, որ ես չեմ հիշում մի դեպք, երբ Հայաստանի պետական համակարգում գտնվող բարձրաստիճան սուբյեկտները այսպիսի եռանդով աշխատեն նույն Հայաստանի մեկ այլ պետական ինստիտուտի՝ տեսչական մարմնի դեմ, որը հանդգնել էր այնքան "դուխով" գտնվել, որ իր չնչին լիազորությունների շրջանակներում մինչև վերջ գնա ու իրեն հասանելիք որոշումները կայացնի։ Միակ մարմնի, որ Ամուլսարի, Արմօյլի, Արարատյան դաշտի ձկնաբուծարանների, անտառների, Սևանի ու այլ հարցերով պետական մարմնին արժանի պատվախնդրությամբ որոշումներ էր կայացնում։ Լավ է մի բան՝ այս ամենը փաստաթղթավորված ու արձանագրված է՝ վաղը նոր հանգամանքների հիման վրա կամ անցումային արդարադատության արդյունքում վերանայելու համար․․»,- գրել է Գրիգորյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:30
ՀՀ ԱԳՆ. Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ։ ...
Աղբյուր` Panorama.am
23:28
Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորված զինծառայողները տեղափոխվում են Երևան
«Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այժմ տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ադրբեջանական կրակոցից վիրավորած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի...
Աղբյուր` Panorama.am
21:29
Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, վիրավորվել է 2 զինծառայող և մեկ երեխա. ՊՆ
Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի...
Աղբյուր` Panorama.am
20:34
Մոսկվայում 17 երեխա վարակվել է կորոնավիրուսով.RT
Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում 17 երեխայի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը: Այս մասին հայտնում են Մոսկվայի գործադիր շտաբից, որը զբաղվում է...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մարտի 31-ին կիրականացնի Մոսկվա-Երևան, Երևան-Մոսկվա չվերթները
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ հնարավոր են արագ զարգացումներ և չվերթերի փոփոխություններ՝պայմանավորված COVID-19-ով:...
Աղբյուր` Panorama.am
20:22
«Մարականա» ստադիոնը ժամանակավոր հիվանդանոց կդառնա COVID-19 հիվանդների համար
Ռիո դե Ժանեյրոյի ֆուտբոլի ստադիոնները, որտեղ 2016 թ․ անցկացվել են օլիմպիական խաղերի ֆուտբոլի կանանց և տղամարդկանց մրցաշարերը, կօգտագործվեն...
Աղբյուր` Panorama.am
20:15
Թուրքիայի ուժայինները հատուկ օպերացիայի միջոցով սպանել են PKK-ի բարձրաստիճան կին ղեկավարին
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության նախապատրաստած ու զինված ուժերի իրականացրած հատուկ գործողության ընթացքում սպանվել է...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Ռոբերտ Քոչարյանին...
Աղբյուր` Panorama.am
20:04
Թրամփը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին՝ նշելով, որ խոսվելու է նաև նավթի գների մասին,...
Աղբյուր` Panorama.am
19:56
Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում
Նիդերլանդներում ՀՀ դեպանությունը տեղեկացնում է,որ Նիդերլանդների արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղարի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Թուրքիայի 15 քաղաքում կարանտին է սահմանվել
Թուրքիայում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և համավարակի դեմ իրականացվող միջոցառումների շրջանակում մարտի 29-ին Թուրքիայի քաղաքներից 15-ում...
Աղբյուր` Panorama.am
19:44
COVID-19-ով վարակված արքայազն Չարլզը դուրս է եկել ինքնամեկուսացումից. Gazeta.ru
Արքայազն Չարլզը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, դուրս է եկել ինքնամեկուսացումից, փոխանցում է gazeta.ru-ն։ Ախտորոշվելուց հետո, 71-ամյա...
Աղբյուր` Panorama.am
19:39
Իմքայլական որ պատգամավորները չեն քվեարկել Կառավարության կողմից ներկայացված նախագծերին
ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկեց  կառավարության կողմից ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:30
Համընդհանուր կարանտին՝ Վրաստանում
70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տնից դուրս գալ։
Աղբյուր` Panorama.am
19:23
Պարետի որոշումից հետո 3213 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
19:12
Արցախում ընտրական գործընթացների շուրջ հաղորդումներից մեկով հարուցվել է քրգործ
ԱՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ ԱՀ համապետական ընտրությունների քարոզարշավի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ: ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Կորոնավիրուսի ֆոնին աշխատանքից ազատվել է Ուկրաինայի առողջապահության նախարարը
Ուկրաինայի առողջապահության նախարար Իլյա Եմեցն այդ պաշտոնում նշանակվելուց մի քանի շաբաթ անց ազատվել է աշխատանքից։ 360tv.ru-ի հաղորդմամբ, նման...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մարզպետ. Արարատում վարակակիրների թիվը հասնում է 85-ի
Թիվը հնարավոր է շատանա։ Նման մեծ թիվը պայմանավորված է հանգամանքով, որ մարզի բնակիչներից շատերն աշխատել են «Սարտեքս» կարի արտադրամասում։
Աղբյուր` Panorama.am
18:52
Էկոնոմիկայի նախարարը գործարարների հետ քննարկել է պետության կողմից տրամադրվող աջակցության հետ կապված հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մարտի 30-ին նախարարությունում հանդիպում է ունեցել վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ:...
Աղբյուր` Panorama.am
18:46
2019թ-ին կոռուպցիոն հանցագործություններով դատի տրված անձանց թիվն ավելացել է մոտ 35%-ով
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2019թ. ընթացքում հանրապետությունում կոռուպցիոն բնույթի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գյումրեցի 13-ամյա աղջիկն արդեն կարողանում է քայլեր կատարել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացնում է. «Լավ, սպասված ու բարի լուր։ Գյումրեցի 13-ամյա աղջիկն...
Աղբյուր` Panorama.am
18:33
Փաստահավաք խումբ. Կոչ ենք անում ՄԻՊ-ին ստուգել մեկուսացված անձանց պահելու հիմքերի, ռեժիմի, բողոքարկման իրավունքի ապահովումը
COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության...
Աղբյուր` Panorama.am
18:28
Հայտնի է Տոկիոյում օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետը
Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Եսիրո Մորին հայտարարել է, որ ճապոնական մայրաքաղաքում ամառային օլիմպիական խաղերը...
Աղբյուր` Panorama.am
18:22
Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդներին հասանելի են հեռավար ուսուցման համար ՀՀ ԿԳՄՍՆ կրթական հարթակները
Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին՝ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանում հեռավար ուսուցման զարգացման...
Աղբյուր` Panorama.am
18:19
Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ
ՀՀ Երկրորդ Նախագահի գրասենյակը տեղեկացնում է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել՝ սփյուռքահայ նշանավոր քաղաքական և...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում և թշնամանք՝ անկախ ընտրությունների արդյունքից. Արթուր Վանեցյան
«Ես կոչ չեմ անի՝ ձայն տալ այս կամ այն թեկնածուին կամ քաղաքական ուժին, թեև շատերին ճանաչում եմ անձամբ և շատերի հանդեպ ունեմ հարգանքի մեծ զգացում»։
Աղբյուր` Panorama.am
18:09
ԶՈւ-ն ի զորու է հաղթահարելու այս պանդեմիկ մարտահրավերը.ՊՆ
Վերջին օրերին, կապված Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ, մտահոգություններ են հնչում զինված ուժերում իրավիճակի...
Աղբյուր` Panorama.am
18:05
Զբոսաշրջության կոմիտեի նախագահը ընկերություններին խորհուրդ է տալիս պլանավորել գործունեությունը 2021 թ-ի համար
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն, այսօր անդրադառնալով Հայաստանում վարակակիր մարդկանց հետ շփում ունեցած անձանց մեկուսացման...
Աղբյուր` Panorama.am
17:57
Արցախում ախտահանում են ընտրատեղամասերը
Վաղը կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ՝ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}