Իրավունք 19:11 29/02/2020 Հայաստան

Տպավորություն է,որ դատարանը կաշկանդվածություն ունի.Փաստաբան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում  երեկ  կայացել է  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ ներկայացված 15 հայցադիմումի հիման վրա հարուցված գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ հայցվոր կողմը պահանջում է պարտավորեցնել պատասխանող կողմին հերքել զրպարտություն համարվող  հայտարարությունը, որը նա արել է հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ: 

Այն է. «Իրազեկեմ ձեզ, որ Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան անկեղծ և ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է: Բայց նաև կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Թե չէ, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու, որովհետեւ նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք և լուրջ արշավ է պետք կազմակերպել, որը ինտենսիվորեն դեռևս 2016-2017 թվականից արվում է»։

Դատարանը մերժել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ որպես վկա հրավիրելու և հարցաքննելու մասին հայցվոր կողմի  միջնորդությունը:  Հայցվոր կողմի  փաստաբան  Գուրգեն Թորոսյանի պարզաբանմամբ՝  դատարանը բերել է հետևյալ  պատճառաբանությունը. «Դատարանն ասում է,  որ դա  հիմնական շեշտադրումը չէ ,որը էական նշանակաությունը ունի  գործի լուծման համար: Էական այն է, թե զրպարտություն եղել է,թե ՝ոչ: Եվ երկրորդը, ասում է, որ եթե հրավիրեմ՝ մրցակցության սկզբունքը կխախտեմ»:

Ինչևէ, հայցվոր կողմի համար պատճառաբանությունները  այդքան էլ ընդունելի չեն: Ավելին,  փաստաբան  Գուրգեն Թորոսյանի կարծիքով ՝ տպավորություն է,թե դատարանը  կաշկանդվածություն ունի: Panorama.am-ի հետ զրույցում  Թորոսյանը մասնավորապես նշեց. «Տպավորություն էր, թե դատարանը կաշկանդվածություն ունի փոխվարչապետ հրավիրելու, զուտ նրա համար, որ փոխվարչապետ է: Մի կողմից  դատարանը ապացուցման բեռ է դռնում, հետո երբ փորձում ես ապացուցել , ապա փորձում են շրջանցել ՝ չհրավիրելով: Մինչդեռ նորմալ դատավարական պրոցես կլիներ, եթե այն անձը, որը  կատարել է այդ հայտարարությունը, ներկա լիներ և ասեր՝ նկատի է ունեցել հայցվոր կողմին, թե՝ ոչ»:

ՀԲՃ ներկայացուցիչ Լևոն Գալստյան էլ, որը ևս 15 հայցվոր կողմի կազմում է, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչ դատարավարական գործընթացի մեկնարկը, փորձել են փոխվարչապետից ճշտել,թե կոնկրետ ո՞ւմ է նկատի ունեցել:

«Երբ քաղաքակական գործիչը խոսում է, դա չպետք է զուտ բառակապակցություններ լինեն: Մենք մինչև դատարան դիմելը պաշտոնական հարցում ենք  ուղարկել պարոն Ավինյանին, թե արդյո՞ք դա վերաբերում է կոնտրետ ինձ ՝ որպես ՀՀ քաղաքացի, կամ ՀԲՃ-ին: Պատասխանը եկել  է այն, որ այդ հայտարարության վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանույթուն չունեն: Եթե նա հայտարարեր, որ հայտարարությունը չի վերաբերում նշված հայցվորներին, ապա  հայցադիմումը կարող էինք հետ վերցնել և խնդիրը կհամարվեր լուծված: Դա էլ չարեց: Բացի այդ, չի ուզում ասի,թե ո՞վ ո՞ւմ է ֆինանսավորել: Դա էլ չի ուզում ասի, այսինքն՝ ոչ մի բան չի ուզում ասի»,- ասաց Գալստյանը:

Նրա  խոսքով՝ այս ողջ դատական գործընթացը զուն նրա համար է, որ պետական պաշտոն ստանձնած անձիք պատասխանատվություն կրեն՝ իրենց արտահայտությունների համար: 

«Մենք կարծում ենք, որ նմանօրինակ հայտարարությունները վնասում են մեր պետական շահը, քանի որ այն կարող է օգտագործվել միջազգային դատարաններում Հայաստանի դեմ: Կներեք, մենք համաձայն չենք և ամեն ինչ անելու ենք, որ պետական պաշտոնյաններն անպատասխանատու հայտարարութուններ չանեն, կամ անելու դեպքում գոնե  հստակ նշեն,թե ո՞վ ո՞ւմ է ֆինանսավորել»,-նշեց ՀԲՃ անդամը:

Անկախ այն բանից, թե ինչ վճիռ կկայացնի դատարանը, ՀԲՃ ներկայացուցիչը  կարծում է, որ սա ինչ-որ առումով կլինի կանխարգելիչ գործընթաց՝ նմանօրինակ հայտարարությունները կանխելու մասով:

Բնապահպանները հույս ունեն, որ հետայսու պաշտոնյանները երկար կմտածեն, որևէ հայտարարություն անելիս: Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 13-ին: Փաստաբանի խոսքով՝ սա կլինի վերջին՝ որոշիչ նիստը: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:38
«Հեղափոխության» կեղծ թեզերը. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.  ««Հեղափոխության» կեղծ թեզերը - ինչպես էին ժողովրդին հիմարեցնում 1. Նոր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Լավ կլինի՝ Նիկոլ Փաշինյանը չհամբերի մինչև երեքշաբթի. Լիլիթ Գալստյան
«Նիկոլ Փաշինյանի ժամացույցը վաղուց էր միացած, որովհետև նա ոչ քաղաքական, ոչ բարոյական լեգիտիմություն չունի։ Մենք քաղաքական գնահատականը տվել...
Աղբյուր` Panorama.am
20:18
Անթալիայում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիայիում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Թուրքիայի արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:17
Տիգրան Աբրահամյան. Պատկերացնում եմ, թե ինչ է վարչապետի այս հայտարարության մասին մտածում Արցախի հերոս Քյոխը
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա լայվում մի ձևակերպում...
Աղբյուր` Panorama.am
19:56
Փաշինյանը ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական լեգիտիմություն չունի. Լիլիթ Գալստյան
««Հայրենիքի փրկության շարժումը» վաղուց դուրս է եկել 17 կուսակցությունների ձևաչափից՝ վերածվելով Հայաստանի պետականության...
Աղբյուր` Panorama.am
19:45
Մահացել է վաստակավոր արտիստ Յուրի Ոսկանյանը
Կյանքից հեռացել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Վաղարշակի Ոսկանյանը։ Գյումրու...
Աղբյուր` Panorama.am
19:44
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և...
Աղբյուր` Panorama.am
19:34
«Ադրբեջանը հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս»
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կրկին հանդիպել է անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների և խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
19:28
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ազատվել է աշխատանքից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ղեկավարվելով...
Աղբյուր` Panorama.am
19:02
Հեռացեք պարոնայք, հեռացեք ինքնակամ, անաղմուկ․ Արմեն Չարչյան
NEWS.am-ը ներկայացրել է Բժշկական գիտությունների դոկտոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, Արմեն Չարչյանի հոդվածը
Աղբյուր` Panorama.am
18:50
«Հետք». «Ցավ ու վիշտս թողած՝ ընկել եմ դռնեդուռ մահվան վկայական եմ ման գալիս». զոհված զինվորի եղբայր
«Հետք»-ը գրում է՝ Մուսաելյանների ընտանիքը բյուրոկրատական մղձավանջի մեջ է։ Աղբյուրի հետ զրույցում Շամո Մուսաելյանն ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Նիկոլ Փաշինյանի առանձնատունը հսկում են դիպուկահարները
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի առանձնատունը հսկում զինված նշանառուները։ Վերջիններս այս պահին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Համլետ Պետրոսյան. Այն, ինչ անում է Ադրբեջանը` Դադիվանքն այն ստեղծողներից բռնությամբ խլելու ակտ է, մշակութային եղեռն
Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ...
Աղբյուր` Panorama.am
18:26
Փաշինյանը, եթե մի փոքր պարտքի զգացում ունի՝ դեպի հայրենիք, վայրկյան առաջ պետք է թողնի իր պաշտոնը. Վանեցյան
«Փաշինյանն այլ ելք չունի, անպայման պետք է հրաժարական տա»,- այսօր Կառավարական տան դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով...
Աղբյուր` Panorama.am
18:16
Տո թալանչին էլ, պառակտիչն էլ ինքն է. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին
«Նիկոլ Փաշինյանը  զբաղված է կեղծիքով։ Պատերազմի պատճառը եղել է  ինքը, երկիրը իր գլխավորությամբ տարել է պարտության, հիմա փորձում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հաջորդ հաղթանակի կերտման՝ Վազգեն Մանուկյանի ծրագիրը
Այսօր Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման»...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ընդդիմությունը Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12։00-ն ժամանակ տվեց
«Մինչև երեքշաբթի ժամը 12։00-ն ժամանակ ենք տալիս Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր քաղաքական թիմի  հետ քննարկի ու հրաժարական տա,...
Աղբյուր` Panorama.am
17:37
Հայաստանում ապրող եզդիները ևս Փաշինյանի հրաժարականն են պահանջում
Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչները միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Նրանք Ազատության հրապարակում են։ Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:36
Կառավարական առանձնատունը շրջապատված է բազմաթիվ ոստիկաններով
Այս պահին մեծ թվով ոստիկաններ շրջապատել են կառավարական առանձնատունը, պատ են կազմել։ Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում «Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
17:24
Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի համար արել է ավելին, քան Ադրբեջանի բոլոր ղեկավարները միասին
«Նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ քայլին գնացել է՝ չունենալով այլընտրանք։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Վազգեն Մանուկյանի և քաղաքական ուժերի ղեկավարների գլխավորությամբ մեկնարկեց երթ՝ դեպի կառավարական առանձնատուն
Ազատության հրապարակում «Հայրենիքի Փրկության Շարժման» հրավիրած հանրահավաքն ավարտվեց, այժմ սկսեց երթի դեպի կառավարական առանձնատուն՝...
Աղբյուր` Panorama.am
17:16
Այն խնդիրները, որ դրված էին 1988 թվականին, նորից դրված են. Վազգեն Մանուկյան
«Շատ հատկանշական է, որ մենք այսօր հավաքված ենք այն հրապարակում, որտեղ 1988 թվականին մեր ժողովուրդը միասնությամբ, ոգևորությամբ, մեծ...
Աղբյուր` Panorama.am
17:10
Մենք մեզ թագավոր կամ փրկիչ չենք ընտրելու, ընտրում ենք ադեկվատ մարդ. Իշխան Սաղաթելյան
«Եթե մենք Նիկոլ Փաշինյանին հեռացրածք լինեինք 6 ամիս առաջ, պատերազմ չէր լինի, եթե Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, այդ պատերազմի...
Աղբյուր` Panorama.am
17:05
Բագրատ Միկոյան. Փաշինյանն այլևս չի տիրապետում իրավիճակին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը գրում է.  «Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում:...
Աղբյուր` Panorama.am
16:49
Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը. Արտակ Զաքարյան
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը։ Նորմալ պետության ղեկավարի ուղերձները...
Աղբյուր` Panorama.am
16:26
Աննա Կոստանյանի փոխարեն «սրտիկել են Նիկոլի լայվը»
«Ու փաստորեն իրոք լայքող/սրտիկող ծրագիր է աշխատում։ Զգույշ եղեք»։
Աղբյուր` Panorama.am
16:24
Վանեցյան. Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը քաղաքական դիակ է, ու այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ
«Հայաստանն ու Արցախը պատերազմի շեմին հասցնելուց, այն պատերազմի, պարտության ու խայտառակ պայմաններով, իբր թե, ավարտելուց, երկիրն անդունդի...
Աղբյուր` Panorama.am
16:19
Կորոնավիրուսին ավելացավ նիկոլավիրուսը, սրանից է պետք հիմա ազատվել. Վիգեն Ստեփանյան
«Ղարաբաղյան շարժումից սկսած այս հրապարակում եղել եմ, բայց առաջին անգամ եմ  բարձրացել բեմ։ Ավելի ծանր վիճակ՝ հնարավո՞ր է պատկերացնել։...
Աղբյուր` Panorama.am
16:12
Նիկոլ Փաշինյանն այլևս գոյություն չունի, նա անցյալ է. Գագիկ Ծառուկյանի ուղերձը
«Իշխանությունը փորձում է հնարավորություն չտալ Գագիկ Ծառուկյանին՝ քաղաքացիների հետ խոսելու և ներկայացնելու, թե այսօր ինչ օրհասական վիճակում...
Աղբյուր` Panorama.am
15:56
Գիտե՞ք երբվանից սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդի մեջ սկսեցին պառակտում առաջացնել. Դադիվանքի վանահայր
«Մենք հայ ենք։ Մեր մեջ պետք է լինի աստվածային սեր, եթե այդ սերը լինի, մենք կգնանք ու կհաղթենք։ Մեր տարածքները մեզ են սպասում»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է
19:06 04/12/2020

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}