Քաղաքական 18:56 29/02/2020 Հայաստան

Գեզամ Նազարյանը խոսեց «Մարտի 1»-ի հետ կապված «Վիքիլիքսի» հրապարակումների մասին

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի կողմից կազմակերպած «Մարտի 1-ի գործը՝ հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսին ներկայացրեց «Վիքիլիքսի» հրապարակումները մարտի 1-ի հետ կապված: Նա նշեց, որ ամերիկյան դիվանագետները շատ ուշադիր, մանրակրկիտ հետևում էին այդ ժամանակ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարաձություններին, կարելի է ասել չեզոք կարծիք է,  ինչը մեծամասամբ թույլ է  տալիս ավելի հանգիստ վերլուծել թե իրականում ինչ է տեղի ունեցել 2008 թ. մարտի 1-ին:

«Ամերիկյան կողմը չափազանց մեծ ուշադրությամբ հետևել է նախընտրական ու հետընտրական զարգացումներին, ունեցել է  տեղի ունեցող  իրադարձությունների  ամբողջական պատկերը, եղել է մշտական կապի մեջ թե ընդդիմության, թե այդ ժամանակ իշխանության ներկայացուցիչների հետ, ունեցել է ինֆորմացիայի իր աղբյուրները»,- նշեց նա:

Նամակագրության համաձայն, Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը 2007 թ. նոյեմբերի 27-ին ամերիկյան պետական կառույցներին ուղղված նամակում հայտնում է, որ նախագահի թեկնածուներից Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրվելու քիչ շանսեր ունի, նա ավելի հավանական է  համարում, որ Սերժ Սարգսյանը կընտրվի: Նամակներից մեկում նշվում է, որ Լ.Տեր-Պետրոսյանը 70 տոկոս բացասական վարկանիշ ունի:

Փետրվարի 13-ի նամակագրության մեջ կանխատեսում է, որ Լ.Տեր-Պետրոսյանը չի կարող փողոց դուրս բերել անհրաժեշտ քանակությամբ  վճռական տրամադրված մարդկային զանգված, որը նրան թույլ կտա  սպառնալ իշխանության վերահսկողությանը: Նա կանխատեսում է, որ, ամենայն հավանականությամբ, նվազագույն բռնությամբ բողոքի ակցիաներն  արագ ցրվելու են իշխանությունների կողմից, սակայն չի բացառում լուրջ  բախումների հավանականությունը: Փենինգթոնը  նշում է, որ Լ.Տեր-Պետրոսյանի պլանը հենց ցույցներն են:

Նա նամակներից մեկում նշել է, որ անորոշ տեղեկատվության ունեն, որ ԵԿՄ-ն աջակցելու է Լ.Տեր-Պետրոսյանին ընտրությունների ժամանակ ու հետո: Ընտրություններից հետո թեև ամերիկյան կողմն իր նամակներում ուղղակիորեն չի շեշտում Սերժ Սարգսյանի հաղթանակի փաստը, արձանագրում է, որ վերջինս  ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները: Սրանով սահմանադրական կարգի տապալման գաղափարի  առանցքը վիքիլիքսյան փաստաթղթերով տապալվում է, ապացուցվում է, որ իրականում ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանը չէր հավաքել այնքան ձայն, որ կարողանար մտածել հաղթել է ու նման հայտարարություններ աներ:

2008 թ. մարտի 1-ի Փենինգթոնի՝ ԱՄՆ պետքարտուղարությանն, անվտանգության խորհրդին և այլ կազմակերպություններին  ուղղված զեկույցում ներկայացնում է  Ազատության հրապարակում  ցուցարաներին ոստիկանության կողմից ցրելուց հետո իրադարաձությունները: Նա նշում է, որ կեսօրին Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների մոտ 3500 քաղաքացի է  հավաքվել, կարճ ժամանակում վերածվել են բարկացած զանգվածի,  քարեր ու շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբոսները վերածել բարիկադների:

Ժամը 18:00-ի դրությամբ հավաքվել է 20-30 հազար ցուցարար, գրավել են Հաղթանակի կամուրջը, որպես բարիկադներ օգտագործում են ավտոբուսներ և միկրովաբուսներ, բակերի մեջ գազով ներծծված կտորներ են դրել, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ այրել մեքենաները:

«Հետաքրքիրն այն է, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակներում այս դրվագները չի քննվում, ուշադրության չի արժանանում, մինչդեռ կարևոր ու վստահելի տեղեկություններ են»,- ասաց Գեղամ Նազարյանը:

Նամակագրություն կա նաև այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գնալ հանրահավաքի վայր, վերահսկել ամբոխը, եթե իշխանությունները  թույլ  տան դուրս գալ տնից, թույատրեն 10 օր օրինական ցույցեր կազմակերպել: Նամակում նշվում է, որ Վիգեն Սարգսյանն ամերիկյան ներկայացուցչին հայտնել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չէ, երբ ցանկանա կարող է տանից դուրս գալ:

«Նամակագրություններից պարզ է դառնում, որ մարտի 1-ի նախքան անկառավարելի բախումներն ու ողբերգական զարգացումները եղել է  բացառիկ հնարավորություն խուսափել դրանից: Ռոբերտ Քոչարյանը համաձայնել է ամեն ինչ անել, որպեսզի խաղաղ հանգուցալուծում լինի»,- ասաց Գ.Նազարյանը:

Արդեն մարտի 1-ի դեպքերից հետո նամակում Փենինգթոնը ներկայացնում է ձերբակալվածներին, նշում, որ իշխանությունը փորձում է գտնել ու ձերբակալել նաև Նիկոլ Փաշինյանին:  Նա նշել է, որ  կան վստահելի ապացույցներ, որ մարտի 1-ին Փաշինյանն է  հրահրել  ցուցարաներին ոստիկանների հետ կոշտ բախումների:

Ապրիլի 9-ին նամակում նա ներկայացրել է մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները, եզրակացրել, որ ոչ Հայաստանի հասարակությունը, ոչ էլ  միջազգային հանրությունը  երբեք չեն իմանա մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանությունների  իրական հանգամանքները: 

«Արձանագրենք, որ ամերիկյան կողմն ակտիվ հետևել է դատավարություններին, հարուցված քրեական գործերին: Բայց այսօր նույն ամերիկյան կողմը կարծես չի տեսնում, չի լսում,  չի նկատում Հայաստանում հենց այսօր, այս պահին ընթացող դատավարությունները, անօրինականությունները, ճնշումները դատարանների նկատմամբ, հարուցված անհիմն քրեական գործերը, կալանավորումները, բախվում են ամերիկյան անհասականալի կամ լավ հասկանալի լռությանը»,-   «Վիքիլիքսի» հրապարակումները ներկայացնելուց հետո ասաց Գ. Նազարյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:46
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով
Հանրապետության տարածքում,  նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում...
Աղբյուր` Panorama.am
16:56
Պետական լիազոր մարմինները պարտավոր են լծակները կիրառել՝ գերիների հարազատների հետ հաղորդակցման համար. ԱՀ ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է. «Երեկ այցելել էի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ցույցերի ընթացքում Ֆրանսիայում առնվազն 62 ոստիկան է վիրավորվել
Գլոբալ անվտանգության մասին օրինագծի դեմ շաբաթօրյա ցույցերի ընթացքում Ֆրանսիայում առնվազն 62 ոստիկան է վիրավորվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Նիկո՛լ, որքան էլ կամենաս ոչնչացնել Արցախը, միևնույն է, չի՜ ստացվելու. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքի էջում Արցախից տեսագրություն է հրապարակել և գրել է. «Նիկո՛լ,...
Աղբյուր` Panorama.am
16:09
Առաջարկում եմ սա ընդունել որպես ինքնախոստովանական ցուցմունք ու գնալ առաջ...Սարհատ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին
Կադաստրի կոմիտեի նախկին պետ Սարհատ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Զարգացնելով արդեն երկրորդ անգամ հնչող այն արդարացումը, որ...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վիեննան և Սանկտ Պետերբուրգը ջրվեցին Դուշանբեի վերելակում՝ հանուն սուտասանի ներքաղաքական շահերի. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Աթոռից կառչած՝ երկրի գլխավոր հողատուն իր վերջին գրառմամբ հերթական անգամ...
Աղբյուր` Panorama.am
14:28
Դադարեցնում եմ հացադուլը, բայց աներեր շարունակելով պայքարս. Կիմ Բալայան
Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.   «Սիրելի հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
14:27
Մեր ազգի լավագույն զավակներն այսօր թուրքերի ձեռքում են և ինչերի՞ են ենթարկվում. Արսեն Գրիգորյան
«Հայաստանում իշխանություն գոյություն չունի, իշխանությունը, որը կարող է որևէ հարց լուծել, բանակցել դաշնակից, թշնամու հետ»,-...
Աղբյուր` Panorama.am
14:25
Հիրավի, կա սուտ, մեծ սուտ և Նիկոլ Փաշինյանի սուտ. Գոհար Մելոյան
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
14:24
Փլուզում «Օդալեն» ռեստորանում, կա զոհ
Նոյեմբերի 29-ին, ժամը 12։12-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
13:53
Արցախում շարունակվում են չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է հայտնաբերված հերթական զինամթերքի պայթեցման մասին: «Հարգելի հայրենակիցներ....
Աղբյուր` Panorama.am
13:38
Անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին. Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ռուսաստանից պետք է խնդրել միայն մեկ բան` զենք. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երկու տարի ասում էի չէիք լսում, հիմա լսեք․ Էն...
Աղբյուր` Panorama.am
13:36
Լարիսա Ալավերդյան. Դա քաղաքական անմեղսունակություն է
«Նիկոլ Փաշինյանն այսօր պետք է հասկանա, որ իր խոսքը որևէ արժեք չունի»,- 168TV–ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:35
Մարուքյան. Սպասենք մի նոր հոդվածի, որտեղ արդարանալով մեզ կպատմի...
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․  «Գլխավոր գերագույն հրամանատարը անդադար...
Աղբյուր` Panorama.am
13:12
Միքայել Մինասյանը հրապարակել է հոկտեմբերի վերջին Փաշինյանին առաջարկված փաստաթղթի աշխատանքային տարբերակը, որը նա մերժել է
«Նիկոլը ստում է ու միշտ է ստել և երբեք չի՛ զբաղվել ու չի կարող զբաղվել մեր ազգային հարցերով»։
Աղբյուր` Panorama.am
13:11
Անժելա Էլիբեգովա. Եթե ասեմ, որ Ալիևին լայնամասշտաբ պատերազմ պետք չէր, շատ կզարմանա՞ք
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.  «Եթե ասեմ, որ Ալիևին լայնամասշտաբ պատերազմ պետք չէր, շատ կզարմանաք՞: Պատերազմը մեծ...
Աղբյուր` Panorama.am
13:00
Արթուր Վանեցյանը հիվանդանոցում տեսակցել է «Հայրենիք» զորախմբի վիրավոր մարտընկերոջը
«Հայրենիք» կուսակցության նախագահ, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը հիվանդանոցում տեսակցել է «Հայրենիք» զորախմբի վիրավոր...
Աղբյուր` Panorama.am
12:50
Արամ Վարդևանյան. Չի կարելի այս աստիճան սուտ տարածել
«Գոնե կարդացեք այդ փաստաթուղթը: Չկա նման բան»։
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԺ-ում բարձր դիրք զբաղեցնող անձնավորությունը սմս է գրել մշակույթի գործիչներից մեկին՝ հորդորելով չմասնակցել ակցիային. Մխիթարյան
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավում գտնվող մի անձնավորություն, որը նաև Ազգային ժողովում է բարձր դիրք...
Աղբյուր` Panorama.am
12:31
Մարդը պտի ուղեղի թոքաբորբ ունենա, որ երբ իրան 2020-ին հանձնածի մասին ասում են - «էդ 2011-ին էր», հավատա. Մխոյան
Բլոգեր Վահագն Մխոյանը գրում է.  «Էս համբալը մի հատ լավաշ տեքստա գրել (դե բա հո սահմաններով կամ փախստականներով չպտի զբաղվի)։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Մեկնարկեց միաբանության երթը՝ դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
«Այդ տղաները բոլորիս համար են կռվել»։
Աղբյուր` Panorama.am
12:04
Վարոսյան. Նիկոլի խոստովանում է՝ իր համար շատ ավելի կարևոր է այն, թե ով ինչ կասի իր մասին, քան երկիրը, հազարավոր զոհերը
Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է. «Նիկոլի ասածներին այլ կողմից եմ ցանկանում մոտենալ... Ասում է, թե ես կարող էի նախկինում ավելի...
Աղբյուր` Panorama.am
12:02
«Fly Armenia Airways»-ի առաջին Boeing 737-400 օդանավը Հայաստանում է
«Fly Armenia Airways»-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ավիաընկերության առաջին Boeing 737-400...
Աղբյուր` Panorama.am
11:35
«Աստղիկ» ԲԿ-ում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել
Նոյեմբերի 29-ին, ժամը 04:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Աստղիկ» ԲԿ-ում ռումբ է տեղադրված։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Նիկոլն այս ամենին գիտակցված գնացել է, որ մեզ համոզի, որ ինքը դավաճան չի, ուղղակի այդպես ստացվեց. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Նիկոլ Փաշինյանը մի ծավալուն գրառմամով փորձել է...
Աղբյուր` Panorama.am
11:18
29.11.2020. Կորոնավիրուսի 1174 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3064 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք: Առողջացել է 885 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պատգամավորը հարցեր է ուղղել Փաշինյանին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը  գրում է. «Նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրով Արցախյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}