Քաղաքական 13:44 29/02/2020 Հայաստան

Ճգնաժամերի ընթացքում են ինստիտուտները կայանում. Ստեփան Դանիելյան

Այն, որ Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ ոք չընդունեց վաղաժամ կենսաթոշակի գնալու՝ իշխանության առաջարկը, խոսում է, մեզ մոտ անկախ դատական համակարգի կայացվածության մասին։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի գնալու մասին օրինագծին:

«Դա առաջին, բայց շատ կարևոր քայլն էր։ Եվրոպական երկրներում դատական համակարգը կայացել է նման կոնֆլիկտների արդյունքում, բավական է միայն ծանոթանալ Անգլիայի պատմությանը։ Սա ՍԴ-ի և գործադիր իշխանության միջև կոնֆլիկտ է, անկախ անձերից, սա համակարգային խնդիր է և կարևոր է, որ հանրությունը դա հասկանա՝ խաղադրույքը դատական համակարգի անկախությունն է։ Մյուս դատավորները պետք է հետևեն այս օրինակին»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ իշխանությունը պետք է հանդիպեր ՍԴ անդամներին՝ Ստեփան Դանիելյանը նշեց, որ գործադիր իշխանությունը գնացել է հակաօրինական ցուցադրական քայլերի։ «Հիշենք, որ հրապարակայնորեն Նիկոլ Փաշինյանը նրանց ասում էր «վնգստում» են, կամ դատարանների շրջափակումը, կամ թեկուզ դատավորների հանդեպ սկսված դատավարությունները, խուզարկությունները և այլն։ Կարելի է սա երկար շարունակել։ Եթե դատավորները տեղի տային, ապա իրենք պետք է կորցնեին իրենց անձնական արժանապատվությունը»,-ասաց նա:

Ստեփան Դանիելյանը նշեց, որ առհասարակ պետությունը սկսում է կայանալ այն ժամանակ, երբ մարդկանց համար արժանապատվությունը նշանակություն է ձեռք բերում։ «Իսկ թե ինչու չեն հանդիպել, ինչու չեն համոզել՝ տեղյակ չեմ, արդյո՞ք չեն հանդիպել, չեն համոզել։ Տպավորությունն այն է, որ հանդիպել և համոզել են, անգամ կաշառք են առաջարկել՝ ժողովրդի գրպանից»,-ասաց նա և նշեց, որ նկատի ունի ՍԴ դատավորների մասին ԱԺ ընդունած օրենքը։

Անդրադառնալով հանրաքվեին՝ քաղաքագետն ասաց, որ չի կարող կանխատեսել դրա հետևանքները: «Այս պահին հստակ է, որ ադմինիստրատիվ ողջ լծակը գործի է դրվում, ինչպես նաև «հեղափոխական» իշխանական դեմագոգիայի ողջ զինանոցը։ Սակայն չեմ կարծում, որ քաղաքացիների համար հանրաքվեի նպատակահարմարությունը հասկանալի է։ Ճգնաժամերի ընթացքում են ինստիտուտները կայանում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 2019թ. դեկտեմբերի 11-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: Օրենքն ուժի մեջ էր մինչև երեկ, սակայն աշխատանքային ժամի ավարտին Սահմանադրական դատարանի յոթ դատավորներից, այդ թվում նաև նախագահը, ոչ մի դատավոր չի ընդունել իշխանության առաջարկը, համաձայն որի՝ եթե նրանք հրաժարական տային օրենքն ուժի մեջ մտնելուց մինչև այսօր, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանային իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Դրա համար հարկատուները կվճարեին ավելի քան 600 միլիոն դրամ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:12
WhatsApp- ը մտցրել է հաղորդագրություններ ուղարկելու նոր սահմանափակումներ
«WhatsApp- ի հաղորդագրությունների հավելվածը, որը պատկանում է Facebook-ին, կորոնավիրուսի տարածման պայմաններում սահմանափակել է բազմակի...
Աղբյուր` Panorama.am
18:06
ԱՆ. Քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը վերահսկելի է
Արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ նախանշվել են կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը ՔԿՀ-ներ կանխելուն միտված...
Աղբյուր` Panorama.am
18:03
Ոստիկանությունը տուգանել է 131 մարդու՝ սահմանափակումները խախտելու համար
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Գլաձոր համայնքի բնակիչը փորձել է սպանել համագյուղացուն
Ապրիլի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով...
Աղբյուր` Panorama.am
17:42
Եղբայրության փողոցում կրակել են Երևանի 35-ամյա բնակչի ոտքին
Ապրիլի 6-ին՝ ժամը 20:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով...
Աղբյուր` Panorama.am
17:28
Իսպանիայում չորս օրվա նվազումից հետո նորից բարձրացել է կորոնավիրուսից մահացածների թիվը. Ինտերֆաքս
«Իսպանիայում կրկին նկատվել է մահացությունների թվի աճ ՝  պայմանավորված կորոնավիրուսով վարակվելու բարդությունների...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին
«Դատարանը շարունակում է թերանալ»
Աղբյուր` Panorama.am
17:06
Ծովագյուղի և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտերն անտեսել են աշխատանքները դադարեցնելու հանձնարարականները
«Գեղարքունիքի  և Արագածոտնի մարզային տեսչական  մարմինների տեսուչներն երեկ այցելել են բոլորիս հայտնի Ծովագյուղի  և...
Աղբյուր` Panorama.am
17:01
Զինծառայողի մահվան գործով համածառայակիցը կալանավորվել է
Ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ռուսական արվեստի թանգարանը միացել է աշխահի խոշոր թանգարանների շարժմանը
«Կենդանացրու արվեստի գործերը» այսպես է կոչվում նախաձեռնությունը:
Աղբյուր` Panorama.am
16:38
Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Փաշինյանի մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝  ընդդեմ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Նա դատարանից...
Աղբյուր` Panorama.am
16:36
Գարեգին Երկրորդը շնորհավորել է ավետման տոնի առիթով
Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ավետման տոնի առիթով.  «Մայր Աթոռ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Հնդկաստանը կարող է երկարաձգել մեկուսացման ռեժիմը. Ria.ru
Հնդկաստանի իշխանությունները քննարկում են կորոնավիրուսի տարածման պատճառով պարտադրված մեկուսացման ռեժիմի երկարաձգման հարցը, հայտնում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
16:17
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցներին ընկերությունը հրաժարվում է վճարել
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոդուլային ընդունարանի արտադրության պետ Հովհաննես Խաչատրյանն ասում է, որ մոդուլի կառուցման...
Աղբյուր` Panorama.am
16:16
Պարույր Սևակի համայնքապետ. «Լավ է, որ կանայք իրարից հեռու են եղել»
Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքի բնակչուհին, որը ապրիլի 5-ին գնացել էր բանջար հավաքելու ու ականի պայթյունից վիրավորվել, վիրահատվել է...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ուղիղ եթերում կոտրեցին Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջը
Մինչ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ելույթ էր ունենում՝ զարմանալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի արձագանքի...
Աղբյուր` Panorama.am
15:54
Անի Սամսոնյանի դիմումը կցվել է «Հեղափոխության պահապաններ»-ի նկատմամբ հարուցված քրգործին
Մարտի 12-ին Երևան քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2020 թվականի մարտի 11-ին Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
15:45
Շվեյցարիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 22242-ի. ria.ru
Շվեյցարիայում մեկ օրվա ընթացքում COVID-19 հաստատված դեպքերի թիվն ավելացել է գրեթե 600-ով, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
15:28
Բանջարեղենի գները և իմբիրի ու նազրվանի խնդիրը ԱԺ-ում
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաճատրյանն այսօր ԱԺ-ում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպված...
Աղբյուր` Panorama.am
15:21
Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից այսօր պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
15:18
Պարետի նոր որոշումը. Սպորտով պետք է զբաղվել վաղ առավոտյան
Արտակարգ դրությունում պարետ նշանակված Տիգրան ԱՎինյանի նոր որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 8-ին ժամը ժամը 23:59-ին:  Պարետը նոր...
Աղբյուր` Panorama.am
15:10
Կորոնավիրուս․ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի շենքը վերածվում է թեստավորման կենտրոնի
Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի շենքերը վերածվում են Covid-19-ի թեստավորման ու խորհրդատվական կենտրոնի: Այս մասին, ինչպես գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:02
Չկատարված վարկային պարտավորությունները չպետք է առաջացնեն տույժեր. Մարուքյան
«Երբ ՀՀ-ն մտավ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների մեջ, բազմաթիվ ընկերություններ, անհատ ձեռնարկատերեր, քաղաքացիներ...
Աղբյուր` Panorama.am
14:59
ՊԵԿ-ը հրապարակում է Ռուսաստանում մաքսային կցորդի հետ հետադարձ կապի համարները
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում  է, որ այսուհետ գործելու են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից...
Աղբյուր` Panorama.am
14:54
Արցախում մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Արցախի առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել...
Աղբյուր` Panorama.am
14:52
ՏԶՆԿ. Համախառն արտաքին պարտքը 2019թ.-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է 1.29 մլրդ ԱՄՆ դոլարով
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է համախառն արտաքին պարտքի 2018-2019թթ.-ի դիրքերին: ՀՀ համախառն արտաքին պարտքի...
Աղբյուր` Panorama.am
14:46
Ապրիլի 7-ը առողջության համաշխարհային օրն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան
15:50 29/02/2020

Հայրս ոչ մի առնչություն չունի «Մարտի 1»-ի զոհերի հետ. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}