Ինչ ծաղիկներ նվիրել մարտի 8-ին
Մարտի 8-ի համար ծաղկեփունջ ընտրելիս ցանկալի է ուշադրություն դարձնել գարնանային ծաղիկներին, իսկ վարդերից հրաժարվել է պետք։ Այս մասին հայտնել է վարվելակերպի մասնագետ Էլեոնորա Բասմանովան, գրում է gazeta.ru-ն։
Ձմռան ընթացքում բոլոր կարևոր առիթներին կանայք վարդեր են ստանում, ուստի գարնանը կարելի է ընտրել կակաչ, ձնծաղիկ, նարգիզ և հակինթ։
Մասնագետը նշել է նաև, որ ծաղկի գույնին ևս պետք է ուշադրություն դարձնել։ Այսպես, երիտասարդ աղջիկներին պետք է նվիրել սպիտակ ծաղիկներ։ Իսկ կարմիր ծաղիկներ միայն սիրելիին են նվիրում։
Միևնույն ժամանակ, տղամարդիկ, ովքեր չեն կողմնորոշվում ծաղիկների հարցում, կարող են նվիրել վարդագույնի տարբեր երանգներով ծաղիկներ, քանի որ դրանք հարմար են բոլոր տարիքներին։