ՄԱԿ-ը պահանջում է Թուրքիայից բացել 3-րդ սահմանային անցակետը Սիրիայի հետ
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) Իրաքի և Սիրիայի սահմանին գտնվող Յարուբիե անցակետի՝ Ռուսաստանի կիրառած վետոյի արդյունքում փակվելու պատճառով պահանջել է Թուրքիայից բացել Թուրքիայի և Սիրիայի միջև գտնվող Թել Աբյադ սահմանային անցակետը։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Բանն այն է, որ 2014 թվականից սկսյալ ՄԱԿ-ը մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիա և սկզբնական շրջանում գործող 4 անցակետեր կային, որոնց միջոցով մարդասիրական օգնությունը հասնում է Սիրիա։
Այժմ երբ 4-ից գործող անցակետերը դարձան 2-ը, ՄԱԿ-ը այլընտրանքային ուղիներ է փնտրում, որոնցից մեկն էլ Թել Աբյադի անցակետն է։Այսպիսով՝ ՄԱԿ-ը առաջարկում է Թուրքիային մարդասիրական օգնությունը դեպի Սիրիա Թուրքիայի տարածքով հասցնել։
Հարակից հրապարակումներ`
- Իդլիբի խնդիրը՝ գերտերությունների օրակարգում
- Պուտինն ու Էրդողանը Իդլիբի խնդրի շուրջ հեռախոսազրույց են ունեցել
- Ռուսաստանը վաղվանից կսահմանափակի Իրանի հետ օդային կապը ՝ կորոնավիրուսի պատճառով
- Էրդողանը հայտնել է Իդլիբում մահացած 3 թուրք զինծառայողների մասին