ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից զորքերը դուրս կբերեն
Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի երկրները 14 ամսվա ընթացքում ամբողջությամբ կհանեն իրենց զորքերը Աֆղանստանի տարածքից: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանում խաղաղության հաստատման մասին Վաշինգտոնի և Քաբուլի համատեղ հռչակագիրը։
«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, ինչպես նաև կոալիցիայի անդամները կավարտեն զորքերի դուրսբերումը Աֆղանստանից առաջիկա 14 ամիսների ընթացքում»,- ասված է հռչակագրում։
Նշվում է, որ Միացյալ Նահանգները 135 օրվա ընթացքում կնվազեցնի Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը մինչև 8,6 հազար։ Այժմ երկրում կա մոտ 12-13 հազար ամերիկյան բանակի զինվոր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ