Վաղը փակ փողոցներ կլինեն
Մարտի 1-ին կայանալիք երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար փակ կլինեն մի շարք փողոցներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
ժամը 11․00-ից երկկողմանի արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը՝ Թումանյան փողոցում՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ,
Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ,
Վազգեն Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից դեպի Շահումյանի հրապարակ ուղղությամբ և
Բեյրութի փողոցում։
Ժամը 17․00-ից արգելվելու է երթևեկությունը Թումանյան փողոցում՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ,
Տերյան փողոցում՝ Տերյան փողոց-Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ և Տերյան-Արամի փողոցների խաչմերուկից դեպի Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ,
Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց-Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Պուշկինի փողոցում՝ Պուշկինի-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Սախարովի հրապարակ,
Արամի փողոցում՝ Արամի-Նալբանդյան փողոցների խաչմերուկից դեպի Արամի-Աբովյան փողոցների խաչմերուկ, Հանրապետության հրապարակում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց հատվածում,
Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,
Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
Խորենացու փողոցում՝ Խորենացու-Զաքյան փողոցների խաչմերուկից Շահումյանի հրապարակ, Խորենացի-Իտալիայի փողոցների խաչմերուկից դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան-Բեյրութի փողոցների խաչմերուկ,
Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Կրկեսի խաչմերուկից Մյասնիկյանի արձան ուղղությամբ և Գրիգոր Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Մյասնիկյանի արձանի ուղղությամբ և
Արգիշտի փողոցը՝ Արգիշտի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Մյասնիկյանի արձանի ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին