Թբիլիսի-Երևան թռիչքի չեղարկում. հակասական մեկնաբանություններ
Թբիլիսիի օդանավակայանը, իմչպես արդեն տեղեկացրել էինք, չեղարկել էր դեպի Երևան փետրվարի 29-ին նախատեսված չվերթը: Պատճառների մասին,սակայն, հնչում են հակասական մեկնաբանություններ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ «Արմենիա Աիրցոմպանյ»-ի չվերթը չեղարկվել է, քանի որ օդանավը կապիտալ զննման է գնացել:
Թռիչքների չեղարկման մասին դեռևս ժամեր առաջ հայտնեց «Ալիք մեդիան», ինչը, սակայն ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը «սադրանք ու չհիմնավորված տեղեկություն» է համարել։
«Այս սադրանքը կարդալուց հետո անմիջապես կապ եմ հաստատել Արմենիա ընկերության տնօրինության հետ, որը և հաստատեց իմ կասկածների հիմնավորվածությունը», — գրել է Ճաղարյանը՝ հաղորդելով, որ թռիչքների չեղարկման պատճառն ուղևորների անբավարար քանակն է:
Հատկանշական է, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունն էլ հայտնում է, որ «Թբիլիսի-Երևան երկու ավիաչվերթների չեղարկումը բացառապես պայմանավորված է այդ երկու ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխությունների հետ»։
Ի վերջո՝ օդանավի կապիտալ զննո՞ւմ, ուղևորների անբավարար քանա՞կ, թե՞ փոփոխություններ չվացուցակներում․ թե որն է չվերթի հետաձգման պատճառը, ոլորտի պաշտոնյաները կարծես դեռևս չեն կողմնորոշվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան