Առողջություն 14:13 02/03/2020 Հայաստան

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միավորման հարցի քննարկումն ԱԺ-ում՝ առանց առողջապահության նախարարի

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը դժգոհություն հայտնեց, որ նախարար Արսեն Թորոսյանն անձամբ չի ներկայացել քննարկմանը:

«Ես որպես ԱԺ պատգամավոր, ներողություն եմ խնդրում հանդգնության համար, կարծում եմ, որ այստեղ պիտի ունենայինք նախարարի կամ փոխնախարարի ներկայությունը, ի՞նչն է պատճառը, որ այս պահին չենք կարող նախագծի կամ որոշման հեղինակների հետ քննարկել թեման», - ասաց Լ. Բադալյանը:

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց, որ որոշման հեղինակը կառավարությունն է, ինքն էլ  համաձայն է, որ  ճիշտ կլիներ, որ  նախարարը ներկա լիներ:


«Սա այն հարցն է, որ նախարարը պետք է անձամբ ներկա լիներ ու հիմնավորումներ ներկայացներ,  պատասխաներ որոշ հարցերին, որոնք ծագել են կոլետիվի, շահառուների և հանձնաժողովի մոտ», - ասաց նա:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Լուսինե Քոչարյանը նշեց, որ նախարարը և փոխնախարարներն արդեն երկու օր է 24-ժամյա ռեժիմով է աշխատում, այս պահին էլ միջգերատեսչական խումբ է աշխատում կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված. «Դա է պատճառը, որ չեն կարողացել գալ: Մեր ժամանակ էլ խիստ սահմանափակ է, մենք կարողացել են բացակայել 1,5-2 ժամ»:

Նարեկ Զեյնալյանն ակնարկեց. «Դուք ուրբաթ օրն էիք տեղեկացրել, որ նախարարը ներկա չի լինելու»:

Այնուհետև Լ. Քոչարյանը ներկայացրեց, թե ինչն է հիմք ծառայել  կառավարության որոշմանը. «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը հիվանդների ստացիոնար բուժում չի իրականացնում: Ստացիոնար  բուժումը, այդ թվում ՄԻԱՎ-ով վարակակիրների, իրականացվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:

ՊՈԱԿ-ում գտնվում են մասնագետներ, որոնք ավելի շատ վարում են հիվանդներին մինչ ստացիոնար բուժման կարիք ունենալը: Սա ավելի շատ ծրագրային, գրասենյակային աշխատանք է, որտեղ կատարվում են վերլծություններ, գիտահետազոտական, լաբորատոր աշխատանք: Չեմ կարծում ՊՈԱԿ-ը միավորելով ստացիոնարին, որևէ բան տուժելու է, շենքը մնալու է նույն տեղում, անձնակազմն ու ծառայությունները  մնալու են նույն տեղում: Ընդամենը ղեկավարությունը, կառավարումը, հաշվապահությունը միավորվելու է, լինելու է  մեկ տնօրեն մի քանի փոխտնօրենով:  Նմանատիպ փորձ կար, Տուբերկուլյոզի ազգային ծրագրերի գրասենյակը միացավ ստոցիոնարին, ինչի արդյունքում  ծառայությունները բարելավեցին, հիվանդները միայն շահերից»:

Նա նշեց, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը երբևէ այս փորձը հաշվի չի  առել, միշտ  ընդդիմացել է որևէ ինտեգրման գործընթացի, սակայն հասունացել է  այն պահը, որ փորձում են կառավարումը դարձնել կենտրոնացված,  բայց ծառայությունները՝ ապակենտրոնացված:

«ՄԻԱՎ վարակակիր  հիվանդները միայն կշահեն այս միավորումից, որովհետև այսպես թե այնպես բուժում ստանում են  տարբեր ստացիոնարներում, այս խտրականությունը վերացնելու համար այս կղզիացած ծառայությունները պետք է  ապակենտրոնացնել»,- ասաց ԱՆ աշխատակազմի ղեկավարը:

Ն.Զեյնալյանն  նշեց, որ հանձնաժողովի կողմից  գրություն էր ուղարկվել փետրվարի 6-ին, պատասխանը ստացել են այսօր՝ 30 րոպե առաջ. «Ըստ օրենքի, երեք շաբաթվա ընթացքում պետք էր պատասխանել գրությանը,  ժամկետները  չի պահպանվել, քննարկումից 30 րոպե առաջ  գրությանը պատասախան ուղարկեկը ևս անընդունելի է: Խնդրում եմ ֆիքսեք և փոխանցեք նախարարին»:

«Իմ քայլի» պատգամավոր Արփինե Դավոյանը հետաքրքրվեց.  «Ցանկացած միավորում ենթադրում է խնայողություն, գուցե աշխատողների կրճատում: Ի՞նչ խնայողությունների մասին է խոսքը, կա արդյո՞ք կոնկրետ թվերով վերլուծություն, թե ինչպիսի փոփոխություններ են ակնկալվում և դրանք որքանո՞վ են չափելի: Խնդրում եմ ներկայացնել միայն թվերով»:

Առողջապահության նախարարության կողմից Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերն իրականացնող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ կարող հիմա թիվ ասել, միավորումների արդյունավետությունն ապացուցված փաստ է, դրա հիման վրա էլ մեր երկիրը որդեգրել է բժշկական կազմակերպությունների միավորում: Մեր երկիրը վերցրել է միջազգային փորձը: Արդյունքը կերևա այն ժամանակ, երբ որ միավորումը տեղի է ունենում»:

Ա. Դավոյանն ասաց. «Ես ընդամենը խնդրեցի ասել՝ կա՞ վերլուծություն, թվե՞ր, թե՞ ոչ:  Դուք ասում եք՝ միջազգային փորձը, Հայաստանում այսպես, այնպես,… այսինքն փաստացի վերլուծություն չկա: Ես խնդրում էի ընդամենը  դասական տարբերակով ասել՝ այո կամ ոչ, ձեր պատասխանից հասկացա, որ ոչ, շնորհակալություն»:

Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն աշխատակիցներից, թե որո՞նք են իրենց մտավախություները, մտահոգությունները, որ այս միավորման արդյունքում ծառայությունների որակն ակնհայտ կվատթարանա, դրանից կտուժեն իրենց շահառուները:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն համաճարակաբանական հսկողության նախկին բաժնի վարիչ Արշակ Պապոյանն ասաց, որ դեռևս անցած տարվա մարտից սկսած, երբ սկսվել է  այդ գործընթացը, բազմիցս փորձել են կոչ անել նախարարության գործընկերներին նստել ու քննարկել հարցեր, սակայն որևէ կերպ այդ հանդիպումը չի կայացել:

«Կառավարության հիմնավորումը հիմնավորում չի կարող  կոչվել, կան բազմաթիվ սխալներ այնտեղ, որոշ ապատեղեկատվություն»,- ընդգծեց նա:

Ա.Պապոյանը նշեց, որ այսօրվա դրությամբ էլ բոլոր  պացիենտները, որոնք բուժում են ստանում տարբեր հիվանդնացներում, ՁԻԱՀ կենտրոնից մասնագետների  կողմից  ապահովվում են բժշկական խորհրդատվությամբ մասնագետների այցերի միջոցով:

«Նույն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, երբ որ պառկած է լինում ՄԻԱՎ  վարակով պացիենտ,  ՁԻԱՀ-ի կենտրոնի բժիշկներն այցելում են, այնտեղի բժիշկների հետ  համատեղ կազմակերպում նրա վարումը: Նույն ձև նաև  ցանկացած  բազմապրոֆիլ հիվանդանցում: Այնպես որ միավորումն այդ տեսանկյունից որևէ խնդիր չի լուծում»,- ասաց Ա. Պապոյանը:

Նա նաև նշեց, որ  Երևանի  և Երևանին հարող  որոշ մարզերի հղիների ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունն ամբողջությամբ իրականացնում է  ՁԻԱՀ կենտրոնը. «Այսինքն, բոլոր այդ բժշկական հաստատություններից հղիների արյունը հավաքագրվում, ուղարկվում են ՁԻԱՀ  կենտրոն, որտեղ դա հետազոտվում է: Տարեկան մոտ 20 հազար  հետազոտության մասին է  խոսքը գնում: Ի՞նչն է խանգարում, որ եթե այլ կլինիկաներից պետք է հավաքել արյուն այլ հետազոտությունների հետ կապված, որը կարող է անել ՁԻԱՀ կենտրոնը, ուղարկել դա անելու:  Ինչո՞ւ է պետք դրա համար միացնել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին»:

Նա նշեց, որ որակյալ ծառայություն մատուցելու համար քիչ է մարդկային ներուժը, ժամանակակից տեխնոլոգիաները, համապատասխան սարքավորումները, գիտության վրա հիմնված մոտեցումները, պետք է ճիշտ կառավարման մոդել: 

«Եթե այդ ամեն ինչը  ճիշտ չի կառավարվում, խոսել որակի մասին՝ անհնարին է: ՁԻԱՀ-ի կենտրոնը չի իրականացնում միայն  պացիենտների ամբուլատոր բուժում: Այն գործունեությունը, որ իրականացնում է, բազմապրոֆիլ է: Ընդհանրապես, ՄԻԱՎ վարակի  վերաբերյալ համաճարակաբանական հսկողությունն է իրականացնում մեր երկրում, նաև Արցախում, ՄԻԱՎ վարակի վերջնական ախտորոշումն է անում մեր ողջ հանրապետությունում, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն կատարող բոլոր բժշկական կազմակերպությունների  որակի ուսումնասիրությունն  ու հսկողությունն է անում: Բազմաթիվայլ ֆունկցիաներ, որոնք չեն տեղավորվում  հիվանդանոցային բժշկական օգնության ընդհանուր մոդելում, ինչը որ տրամադրում է «Նորք» ինֆեկցիոնը, որպես հիվանդանոցային բժշկական օգնություն: Մեր կարծիքով, այդ միացումը բերելու է  այդ կառավարման համակարգի խարխլմանը: Արհեստական  միացումները բերում է  կառավարման դժվարեցմանը, օպերատիվ կառավարումը դժվարանում է»,- ասաց Ա. Պապոյանը: 

 Նշենք, որ մինչ Ազգային ժողովում ընթանում էր այս քննարկում, ԱԺ դիմաց կենտրոնի աշխատողները բողոքի ակցիա էին իրականացնում՝ իրենց  դժգոհությունն արտահելով կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միավորման որոշումից:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:33
Ակցիայի մասնակիցները Ուկրիանայի շենքի վրա բորշչ թափեցին
Հայաստանում Ուկրաինայի շենքի դիմաց բողոքի ակցիա  իրականացրեցին դաշնակցական երիտասարդները։ Նրանք իրենց ձեռքում ունեին «Ամոթ...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱԺ նախագահը խորհրդարանկան քննարկումը ժամանակի վատնում անվանեց
«Իմ վերաբերմունքը շատ բացասական է, ես չեմ համարում սա լավ լուծում, այնուհանդերձ ես համարում եմ սա լուծում, որովհետև մինչ այս չունեինք...
Աղբյուր` Panorama.am
15:15
Հուլիսի 16-ից Մոսկվայի բոլոր բնակիչները կարող են կորոնավիրուսի անվճար թեստ հանձնել
Մոսկվայի բնակիչները հուլիսի 16-ից կարող են անվճար կորոնավիրուսի հայտնաբերման ՊՇՌ թեստ հանձնել։ rbc.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
15:08
Կիպրոսի կուսակցությունը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա
Կիպրոսի «ΕΔΕΚ» կուսակցությունը (Շարժում հանուն սոցիալճդեմոկրատիայի) հայտարարություն է տարածել, որով...
Աղբյուր` Panorama.am
15:00
Սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն
Հուլիսի 19-20-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն,...
Աղբյուր` Panorama.am
14:51
Օլիվեր Սթոունը քննադատել է Հոլիվուդը
«Խելացնորության նման մակարդակ ես երբեք չեմ տեսել»։
Աղբյուր` Panorama.am
14:43
Քանյե Ուեսթը դուրս է եկել նախագահական ընտրարշավից
Ամերիկացի ռեթեր Քանյե Ուեսթն այլևս չի մասնակցի 2020 թվականին Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մրցապայքարին։ News.ru կայքը,...
Աղբյուր` Panorama.am
14:37
Ովքե՞ր կարող են մասնակցել աշնանացան ցորենի սերմերի գնման փոխհատուցման ծրագրին
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 15-ին հերթական հանդիպումն է անցկացրել Հայաստանում ցորենի սերմ ներկրողների հետ` Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՏԶՆԿ. Հանքարդյունաբերության ոլորտի աճի պարադոքսը
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է հանքագործական  արդյունաբերության և բացահանքերի շահագործման արտադրանքի...
Աղբյուր` Panorama.am
14:24
Կենդանի մարդուն մահացած էին համարում և բաց չէին թողնում դիահերձարանից
Կոլումբիայի հիվանդանոցներից մեկում հիվանդը հայտարարվել էր մահացած և նրա մարմինն ուղարկել էին դիահերձարան, որտեղ ավելի ուշ հարազատները նրան գտել...
Աղբյուր` Panorama.am
14:16
Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են վերսկսել ավիափոխադրումները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդել է, որ Մոսկվան և Անկարան պայմանավորվել են չվերթները վերսկսել հուլիսի 15-ից։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Մարտի սկզբից ի վեր առաջին անգամ Բելգիայում կորոնավիրուսից մահ չի գրանցվել
Աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից Բելգիայում նախորդ օրվա ընթացքում առաջին անգամ մահ չի գրանցվել․ առաջին անգամ մարտի 10-ից ի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Արցախում մտադիր են համաներում հայտարարել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 15-ին ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Շիրակում հաստատվել է կորոնավիրուսի 57 նոր դեպք
Հուլիսի 15-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։ Շիրակի մարզպետարանից...
Աղբյուր` Panorama.am
13:49
Դուք ձեր իշխանության տակ այս նախագծով ռումբ եք դնում. Էդմոն Մարուքյան
ԱԺ արտահերթ նիստում քննարկվող «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում է...
Աղբյուր` Panorama.am
13:44
Ադրբեջանագետ. Ամեն դեպքում ձեր փոխարեն ես չէի շտապի ուրախանալ կատարվողի կապակցությամբ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Ալիևի գործողությունների տրամաբանությունը, եթե ճիշտ եմ հասկանում, ապա երկու նապաստակ ա մի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կապույտ մզկիթում պայթունավտանգ ոչինչ չի հայտնաբերվել
Ռումբի տեղադրման ահազանգ ստանալուն պես Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ Մզկիթի տարածք են ժամանել ոստիկաններ, ԱԻ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
13:35
Հակառակորդի կողմից Չինարիի վրա արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է ևս մեկ քրեական գործ
Հուլիսի 13-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի...
Աղբյուր` Panorama.am
13:31
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ադրբեջանին պաշտպանական միջոցների տրամադրման արգելանքը
Տարիներ շարունակ Հայաստանի դեմ Ադրբեջանի ամենախոշոր միջսահմանային հարձակումների ֆոնին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի մի շարք...
Աղբյուր` Panorama.am
13:27
Եղեգնուտցիները թույլ չեն տվել ոստիկաններին մտնել համայնքապետարան
«Այս գիշեր ժամը երեքից 150-ից ավելի ոստիկաններ մտել են Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք, փակել գլխավոր ճանապարհը, շրջապատել...
Աղբյուր` Panorama.am
13:21
Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 15-ին, ժամը 10։51-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
13:16
ՄԻՊ-ը երկրորդ միջանկյալ զեկույցն է ուղարկում միջազգային կառույցներին
Մարդու իրավունքների պաշտպանը երկրորդ միջանկյալ զեկույցն է անգլերենով ուղարկում միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
13:14
Ալիևի փակուղին՝ կա՞նգ առնել, թե՞ խորանալ ճահճում․ Արմեն Պետրոսյան
Ինչպես հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում, այնպես էլ արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում անցած գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական...
Աղբյուր` Panorama.am
13:07
Տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ ավազակային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Փորձագետ. Ադրբեջանը միշտ էլ կենդանի վահան է դարձրել իր բնակավայրերն ու քաղաքացիներին
«Հենակետ» վելուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
12:58
ԱԱԾ-ն ԶԼՄ-ներին ուղղված կոչով է հանդես եկել
Ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքները,...
Աղբյուր` Panorama.am
12:52
ՔԿ. Հուլիսի 14-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցների դեպքերի առթիվ հարուցվել է 3 քրգործ
Հուլիսի 14-ին հակառակորդի կողմից արձակած կրակոցների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի  Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է...
Աղբյուր` Panorama.am
12:48
Լայնածավալ պատերազմ չի լինի. վրաց փորձագետը հայ-ադրբեջանական լարվածության մասին
Լայնածավալ պատերազմ չի լինի, ընթացիկ լարվածությունը չենք կարող համեմատել 2016 թվականի իրադարձությունների հետ, Ալիք Մեդիայի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
12:42
Սեուլը տուգանում է TikTok-ին՝ երեխաների տվյալները հավաքելու և փոխանցելու համար
Հվ․Կորեայի կապի հանձնաժողովը (KCC) տուգանք է սահմանել չինական TikTok-ին 186 միլիոն վոնի չափով (գրեթե 155 հազար դոլար)՝ անչափահասների անօրինական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}