Կրեմլը կարևորում է Թուրքիայի հետ հարաբերությունները
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում Թուրիքայի հետ համագործակցությունը կարևոր է Մոսկվայի համար։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Պեսկովի խոսքով, ռուսական կողմը հավատարիմ է մնում Սոչիում ձեռք բերված համաձայնությանը։ Նա շեշտել է, որ Մոսկվան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու մտադրությանը:
Նա ասել է, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս այս հարցում թուրք գործընկերների հետ համագործակցությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը մարտի 5-ին Մոսկվայում կհանդիպեն՝ քննարկելու Իդլիբի խնդիրը։
Հարակից հրապարակումներ`
- Իդլիբի բախումների պատճառը Սոչիի պայմանավորվածությունների խախտումն է. Սաֆրաստյան
- Իդլիբի խնդիրը՝ գերտերությունների օրակարգում
- Պուտինն ու Էրդողանը Իդլիբի խնդրի շուրջ հեռախոսազրույց են ունեցել