Իրավունք 19:23 02/03/2020 Հայաստան

Մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավարին

2019թ. հուլիսին Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին է ուղարկվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի գրությունը ՍՊԸ կողմից իրականացվող բազմաբնակարան շենքի շինարարության ընթացքում թույլ տրված խախտումների համար վերջինիս վարչական տույժի ենթարկելուց հետո այդ խախտումները չվերացվելու, շինարարական աշխատանքները շարունակվելու մասին։ Այս մասին  տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 3-ի որոշմամբ փոխանակվել է համայնքային սեփականություն հանդիսացող թվով 6 հողամասերի հետ:

Բացի դրանից, ընկերությունը բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներն իրականացրել է նաև համայնքապատկան, ինչպես նաև մի քանի քաղաքացիների (վերջիններիս համաձայնությամբ) պատկանող՝ հողամասերում։ Աբովյան համայնքի ղեկավարի 2019թ. մայիսի 23-ի որոշումով ընկերությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում ինքնակամ շինարարական աշխատանքներ կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 200 հազ. ՀՀ դրամի չափով, որը վճարվել է։ Տուգանքի վճարումից հետո, նշված հողամասերում շինարարական աշխատանքների կատարման համար  անհրաժեշտ թույտվությունները ստացվել և դրանք շարունակվել են օրինական կարգով։

Այնուհետև, ընկերությունը վարչական պատասխանատվության է ենթարկվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում  շինարարական աշխատանքներ կատարելու համար, որի համար նշանակված 400հազ. դրամի չափով վարչական տուգանքը ևս  իր կողմից վճարվել է, սակայն, ինքնակամ շինարարական աշխատանքները չեն դադարեցվել: Ընդհանուր առմամբ շինաշխատանքների  հրապարակում կառուցվում է 19 բազմաբնակարան շենք։

Հետաքննության մարմինը, նյութերի նախապատրաստման արդյունքում հիմնավորված համարելով, որ ընկերությունը համայքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու, դրա հետևանքները չվերացնելու և այդ տարածքների վրա շենք-շինություններ կառուցելու համար ենթակրվել է վարչական տույժի՝  կայացրել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում:
Սակայն նշված որոշման օրինականության ստուգման շրջանակներում գործի նյութերն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ նյութերը նախապատրաստվել են թերի, չեն պարզվել էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ճիշտ չեն գնահատվել  ձեռք բերված փաստական  հանգամանքները, իսկ վարույթն իրականացնող մարմնի վերոնշյալ եզրահանգումը  չի համապատասխանում նյութերում առկա տվյալներին:

Մասնավորապես՝ չի պարզել, թե ընկերությունը իրեն  սեփականության իրավունքով պատկանող հողամասերում  բազմաբնակարան  բնակելի շենքերի  կառուցման  թույլտվություններ  ունեցել է, թե ոչ, եթե՝ այո, ապա դրանք երբ են տրվել, արձանագրված խախտումները վերաբերել են  ընկերության կողմից կառուցվող մեկ, թե մի քանի կառույցների։ Չեն պարզվել ինչպես ըներությանը, այնպես էլ համայնքին և քաղաքացիներին պատկանող հողատարածքներում ինքնակամ շինարարություն իրականացվե՞լ է արդյոք, թե ոչ և չեն կատարվել այդ հանգամանքների պարզմանն ուղղված անհրաժեշտ քննչական և դատավարական մի քանի գործողություններ:

Արդյունքում գտնելով, որ անհրաժեշտ է վերոնշյալ գործընթացներում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու հնարավոր հանցագործության հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն 2019թ. հոկտեմբերի 30-ի իր որոշմամբ վերացրել է հետաքննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և ՀՀ ՔՕ 315.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում սկսված և իրականացվող նախաքննությամբ որոշում է կայացվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վ. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152 հոդվածով նախատեսված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավվելու մասին և նրան առաջադրվել է համապատասխան մեղադրանք:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ի պաշտոնե պարտավոր լինելով կանխարգելել և կասեցնել ինքնակամ կառույցի հետագա շինարարությունը, օրենքով սահմանված կարգով ապահովել դրա հետևանքների վերացումը՝ վերջիինս դիտավորությամբ չի կատարել իր պարտա-կանությունները, ինչպես նաև՝ հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ դիտավորությամբ ամբողջ ծավալով չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները: Իսկ արդեն կիրառվածը կրել է ձևական բնույթ:

Արդյունքում վերոնշյալ տարածքում ՍՊԸ կողմից շարունակվել է համայնքին պատկանող 2240 մետր մակերեսով հողամասի զավթումը և բազմաբնակարան շենքի ինքնակամ կառուցումը:
Նախաքննությունը շարունակվում է:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
21:45
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ջահերով երթի առաջին ջահը վառվեց Թուրքիայի և Ադրբեջանի այրվող դրոշների կրակից
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական ջահերով երթը։ Երթի մեկնարկին այրվեցին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Արմեն Գրիգորյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից հայտնում են.  «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Արևմուտքը Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել Հարավային Կովկասը. ՌԴ ԱԳՆ
Հավաքական Արևմուտքի երկրները Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու փորձերում ձգտում են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։...
Աղբյուր` Panorama.am
21:08
Բերման է ենթարկվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ոստիկանները բերման են ենթակել քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
20:54
Սուրեն Պետրոսյանին տանում են Նոյեմբերյանի բաժին
Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հայտնում են․ «Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան
Տնտեսագետ Մանուկ Հերգնյանը գրում է․ «Երբ մի օր այս նվաղած վիճակից հայ ժողովուրդը վեր կանգնի՝ ստացված խորը հոգեբանական վնասվածքը...
Աղբյուր` Panorama.am
20:25
Տավուշցիներին ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում, իրավիճակը լարված է
Ոստիկաններն ուժով հեռացնում են քաղաքացիներին փողոցից՝ կիրառելով բիրտ ուժ։ Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ։ Ոստիկանները ուժով մեքենաները...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Ճանաչումից՝ հատուցում». մեկնարկեց ավանդական ջահերով երթը
Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Ճանաչումից՝ հատուցում» խորագրով ավանդական ջահերով երթը։ Բազմաթիվ քաղաքացիներ եկել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Փաշինյանին հեռացնելու ամենաճիշտ ճանապարհն անվստահություն հայտնելն է․ Սերժ Սարգսյան
«Որևէ մեկն ի վիճակի չէ ցեղասպանությունը կասկածի տակ առնելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:43
Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հայոց ցեղասպանության   109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
19:31
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն»
«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը» ահազանգում է․ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է յուրացնել...
Աղբյուր` Panorama.am
19:22
Ցեղասպանությանը կանանցից ու երեխաներից կազմված քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բացվել է «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Աղբյուր` Panorama.am
19:17
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»․ հոգևորականը՝ ոստիկաններին
«Տղերք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք էլ գնանք էնտեղ կանգնենք, ձեզ օրհնենք»,- ասաց հոգևորականը՝ դիմելով  ոստիկաններին։...
Աղբյուր` Panorama.am
19:03
«Իմնեմնիմի»-ի հաջորդ հերթապահներն են Վարուժան Գեղամյանը ու Սուրեն Սարգսյանը
«Իմնեմնիմի»-ի  հաջորդ հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ Այս առիթով փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
18:43
Ոստիկանը զգուշացրեց Սրբազանին՝ ճանապարհ չփակեք
Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մեծ թվով ոստիկաններ են արդեն բերվել։ Ոստիկանը Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Վահրամ Տեր-Մաթևոսյան. Էրդողանի հայտարարությունը վիրավորանք է, անարգանք, հանդուգն ու անընդունելի
Իրաքից Թուրքիա վերադառնալիս այսօր՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ռեջեփ  Էրդողանը հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տեղավորվում է...
Աղբյուր` Panorama.am
18:23
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին
Մեծ թվով ոստիկանանական ուժեր են կենտրոնացվել Այրում -Բագրատաշեն ճանապարհին։ Տավուշցիները փորձում են փակել Բագրատաշենի անցակետ տանող...
Աղբյուր` Panorama.am
18:14
Ռուսաստանը մտահոգված է, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրողը ռուսաֆոբիա է դրսևորում
 Մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը սպասում է, որ թուրքական իշխանությունները բացատրություն տան...
Աղբյուր` Panorama.am
18:04
Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Ցեղասպանված հուշարձաններ» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիբեռհանցագործներն ավելի հաճախ են կիրառում կապալառուների միջոցով գրոհներ
Առավել հաճախ օգտագործվող սկզբնական վեկտորների եռյակ 2023-ին մտել են հաճախ փոքր և միջին բիզնեսի սեգմենտում գտնվող կապալառուների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
17:55
Բագրատ Սրբազանը դիմեց Սասուն Միքայելյանին
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին կոչ արեց վերջ դնել  իրենց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Սյունիքում տրամադրությունները լարված են ու, բնականաբար, ի աջակցություն տավուշցիների են։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}