«Եվրատեսիլում» Ռուսաստանը կներկայացնի Little Big խումբը
Ռուսաստանը «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում կներկայացնի Little Big խումբը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ռուսական Առաջին ալիքը:
Խումբը ներկայացնում է փանկի, փոփի և ռեյվի տարրեր պարունակող երաժշտություն, որն այժմ գերիշխում է Ռուսաստանի և Եվրոպայի պարային հրապարակներում: Խմբի եվրատեսիլյան երգի պրեմիերան կայանալու է առաջիկա օրերին:
Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթն անցկացվելու է 2020 թվականի մայիսի 12-16-ը նիդեռլանդական Ռոտերդամում: Կմասնակցի 41 երկրի ներկայացուցիչ:
«Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Աթենա Մանուկյանը՝ կատարելով «Chains On You» երգը:
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ 2020»-ի անցկացումը վտանգված է կորոնավիրուսի պատճառով
- Աթենա Մանուկյանը «Եվրատեսիլում» կներկայացնի «Chains On You» երգը
- Հայաստանը Եվրատեսիլ 2020-ում հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում