Ուկրաինայում քրգործեր են հարուցել կորոնավիրուսի հետ կապված անկարգությունների պատճառով
Ուկրաինայի Պոլտավայի մարզում 8 քրեական գործ են հարուցել անկարգություններից հետո, երբ տեղի բնակիչները փորձել էին թույլ չտալ այդ հատվածում տեղավորել Չինաստանից կորոնավիրուսի պատճառով տարհանված հայրենակիցներին:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, գործերը մի քանի հոդվածով են՝ զանգվածային անկարգություններ, խուլիգանություն, իրավապահ մարմնի աշխատակցի կյանքի սպառնալիք, քաղաքացիների իրավահավասարության խախտում, հասարակական կարգի խմբակային խախտում, հասարակական կարգին սպառնացող գործողությունների կոչեր, տրանսպորտային ուղիների շրջափակում:
Փետրվարի 20-ին 45 ուկրաինացի և 27 օտարազգի 14 օրով տեղավորել են «Նովի Սանժար» հիվանդանոց, որտեղ նրանք 14 օր կանցկացնեն կարանտինում: Բնակիչները դեմ են արտահայտվել՝ շրջափակելով փողոցները, , քարեր են նետել նրանց տեղափոխող ավտոբուսների վրա, կռվել են ոստիկանների հետ: Մի քանի ոստիկան վնասվածքներ են ստացել:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ ուկրաինացիների՝ սոխը, սխտորը և սալը լավագույն միջոցն են կորոնավիրուսը բուժելու համար
- Կորոնավիրուս. Ուկրաինայի ցուցարարները հարձակվել են Չինաստանից տարհանված մարդկանց տեղափոխող ավտոբուսների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին