Վիտալի Բալասանյան. Ով հողի վրա ապրում է, նա է տերը
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել է Միջնավան և Ծաղկաբերդ համայնքների ընտրողներին։
Արցախի Հանրապետության Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպմանը հիմնական խոսողի դերում ընտրողներն էին, որոնք ունեն կուտակված բազմաթիվ խնդիրներ և դիմում են Վիտալի Բալասանյանին՝ խոստում ստանալով, որ ընտրվելու դեպքում լուծելու է դրանք:
«Մենք ունենք անծայրածիր հողեր, բայց դրանք խլել են մեզանից»,- ասել է գյուղացիներից մեկը:
«Եթե անասուն չենք պահելու, հող չենք մշակելու, մեր երեխաներն այստեղ չեն մեծանալու, ինչպե՞ս պահենք սահմանը»,- դժգոհել է մեկ ուրիշը:
«Տղաս ամուսնացել է և առանձին է ապրում, բայց մի սանտիմետր հող չունի: Դիմում ենք վերևներին, ասում են՝ վարձակալել են հարյուր տարով: 60 տարեկան մարդը 100 տարով ինչպե՞ս է վարձակալել»,- նշել է երրորդը:
Սրանով, սակայն, խնդիրները չեն սպառվում. մանկապարտեզի հարց, ջրի հարց, որոնք բոլորն էլ արդիական են:
Երիտասարդ ընտրողներից մեկն էլ նկատել է, որ իրենց մտահոգող առաջնային խնդիրը Արցախի հարցն է, մյուսները կլուծվեն հերթականությամբ։
«Որպես գեներալ, ուզում եմ լսել Արցախյան հարցի լուծման ձեր տեսլականը»,-նշել է նա։
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտաի Բալասանյանը պատասխանել է այս և մյուս բոլոր հարցերին և նշել, որ իր նախընտրական ծրագրերն ուսումնասիրելուց հետո կարող են հստակ տեսնել Արցախն ապագայում:
«Ով հողի վրա ապրում է, նա է տերը: Մեր պետական սահմանները նվազագույնը մնալու են այսօրվա դիրքով»,- ընդգծել է նախագահի թեկնածուն:
Հարակից հրապարակումներ`
- Վիտալի Բալասանյան. Կցանկանայի, որ այս ընտրություններից բոլորս դուրս գանք համախմբված
- Հարձակվել են Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա
- Վիտալի Բալասանյան. «Պայքարելու ենք պետական ունեցվածքի հափշտակության, քիրվայության դեմ...»
- Վիտալի Բալասանյան. Մենք տեր ենք կանգնելու մեր հաղթանակին, թույլ չենք տալու մեր ժողովրդի պառակտում
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան