Ամերիաբանկ. Yerevan Ride-ի տարեկան անդամակցություն Ամերիաբանկի երեք նոր քարտապանների համար
Ամերիաբանկը մեկնարկում է նոր արշավ, որը Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս մարտի 3-ից մարտի 24-ը ձեռք բերել «Վելվիո» ընկերության Yerevan Ride հեծանվային հավելվածի երկու ամսվա բաժանորդագրություն և օգտվել ընկերության հեծանիվներից` 18 000 դրամի փոխարեն 9 000 ՀՀ դրամով:
Ամերիաբանկից մանրամասնում են՝ այս առաջարկը նաև նրանց համար է, ովքեր դեռևս Ամերիաբանկի քարտապաններ չեն:
Նրանք հնարավորություն ունեն մարտի 3-ից 24-ը ներառյալ smart.ameriabank.am կայքէջի միջոցով բացել «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում, ստանալ անվճար վճարային քարտ և օգտվել այդ առաջարկից:
Բացի այդ, նոր գրանցված բոլոր հաճախորդները կստանան հնարավորություն մասնակցելու գովազդային վիճակախաղին, որի արդյունքում կհաղթեն երեք հաջողակներ` ստանալով Yerevan Ride հավելվածի տարեկան անդամակցություն:
Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը հայ մշակույթի կողքին է. «Հայկական ոդիսականը. Նռան գույները» փառատոնի մեկնարկը
- Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում
- Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ