Թբիլիսիի հյուրանոցներում չեղարկվել է մարտ-ապրիլի ամրագրումների 80-90 տոկոսը․ պաշտոնյա
Վրաստանի զբոսաշրջության արդյունաբերության ներկայացուցիչներն այսօր քննարկում են նոր կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանի առաջ ծառացած մարտահրավերները: Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Ըստ Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի նախագահ Շալվա Ալավերդաշվիլիի՝ զբոսաշրջության արդյունաբերությունը շատ մեծ խնդիր ունի:
«Մենք ստացանք առաջին հարվածը, ինչը նշանակում է, որ անցած 5-6 օրվա ընթացքում մարտ-ապրիլին չեղյալ են հայտարարվել հյուրանոցների ամրագրումների 80-90 տոկոսը: Սա նշանակում է, որ արդյունաբերությունը գրեթե սնանկացման եզրին է: Չգիտեմ, թե ինչ կլինի վաղը: Կորոնավիրուսը գլոբալ խնդիր է, ոչ ոք մեղավոր չէ, մենք չենք պատրաստվում որևէ մեկին մեղադրել: Մենք պարզապես պետք է ելք գտնենք այժմ ստեղծված իրավիճակից, ինչ կարող ենք անել, որպեսզի չկանգնենք անձնակազմի հարկադիր հեռացման խնդրի առաջ», - ասել է Ալավերդաշվիլին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին